«Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», որը հայտնի է որպես «Արեւորդի» փառատոնի ու «Կանաչ սերունդ» քարոզարշավի կազմակերպիչ, հունիսի 7-ին նախաձեռնել էր մեծ նկարչական միջոցառում, որին մասնակցում էին մոտ 3000 երեխաներ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից։ Անգլիական զբոսայգում շարան-շարան տեղադրված էին մանկապարտեզներից ու մանկական ուսումնական կենտրոններից բերված սեղանները, որոնք նկարազարդվելուց ու մշակման փուլ …
կարդալ ավելինՆորարար-փորձառական արվեստի կենտրոնում բացվել է «Տարանցիկ վարկածներ» ցուցահանդեսը, որը հայ ու ճապոնացի նկարիչների համատեղ զրույց-ցուցադրություն է։ Բոլոր ճապոնացի ստեղծագործողները առաջին անգամ էին Հայաստանում (բացի Թակուջի Շիմուրոյից, ով անցյալ տարի հայաստանցիներին ներկայացրել էր իր աշխատանքները) ու մեծ հաճույքով շփվում էին յուրաքանչյուր ցանկացողի հետ՝ պատմելով իրենց զգացմունքների ու մտքերի մասին։ Նրանք շատ պարզ ու «բաց» մարդիկ էին, …
կարդալ ավելինԱմերիկյան արտադրության «Մետամորֆոզներ» նոր ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ռուբեն Քոչարն է, հունիսի 12-ին ու 13-ին կցուցադրվի Երեւանում: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմի վրա շատ երկար է աշխատել` 2 տարի, եւ փորձել է հավատի ու տարբեր տարածությունների մասին «էքշն» ժանրի ֆիլմ ստեղծել, որը, սակայն, ունենալու է նաեւ ուսուցողական նշանակություն: Ֆիլմում շատ կլինեն կասկադյորական հնարքներն ու …
կարդալ ավելինՌեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն իրեն անվանում է ազատ ու անկախ Հայաստանի ազատ ու անկախ բեմադրիչ, քանի դեռ կցված չէ ոչ մի թատրոնի ու աշխատում է ազատ գրաֆիկով: Նա ասում է, որ դժբախտություն է ունեցել Մոսկվայում սովորելու, ինչն իրեն հնարավորություն է տվել հղկել արվեստի չափանիշները: Ընդհանրապես Ն.Ծատուրյանի բոլոր ասածների մեջ թաքնված իրոնիա ու, ինչը շատ թանկ մարդկային …
կարդալ ավելինՅասունարի Կավաբատայի փոքրիկ գլուխգործոցների մեջ, որոնք հայտնի են որպես «Ափաչափ պատմվածքներ», կա մեկը, որը հատկապես ապշեցրել է ինձ: Այդ փոքրիկ չորս էջանոց պատմվածքը գրվել է 1924 թվականին եւ կոչվում է «Ծղրիդն ու ճռռիկը»: Պատմվածքի սյուժեն, սովորականի պես, նվազագույն է եւ հեշտությամբ կարելի է վերապատմել: Համալսարանից վերադառնալիս, հեղինակը մերձակա դպրոցի բակում գույնզգույն վառված թղթե լապտերներով երեխաների …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը Շվեդիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Աստրիդ Լինդգրենի անվան գրական մրցանակի հանձնումը: 460.000 եվրո գումարի դրամական վճարագիրը Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորիայի ձեռքից ստացել են «Թեմեր Ինստիտյուտ ֆոր Քոմյունիտի Էդյուքեյշն» պաղեստինյան անկախ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: «Թեմեր Ինստիտյուտը» ստեղծվել է 1989թ. Ռամալլահում գրքերի փոխանակման գործում երեխաներին օգնություն ցույց տալու համար: Մրցանակը կազմակերպությանը շնորհվել է «պաղեստինցի երեխաների …
կարդալ ավելինՏիգրան Մանսուրյանի մարդկային կերպարն ու մտահոգություններն այնքան անկեղծ են, որ կարող են ցանկացած սկեպտիկի զինաթափել: Բզկտված զգացմունքներով ու սպասելիքներով համակված մեր հասարակությունը հոգնել է կեղծ հուսադրող ճառերից, քանի որ շատ հաճախ բառն ու գործը ոչ միայն իրար չեն համապատասխանում, այլեւ` ուղղակի հակադրվում են իրար: Երբ գիտես, թե ով է իրականում այս կամ այն արվեստի գործիչը, …
կարդալ ավելին«Հովեր» կամերային երգչախումբն այն հազվադեպ ստեղծագործական խմբերից է, որտեղ անընդհատ նոր ֆորմաներ են որոնվում եւ նոր գաղափարներ են խմորվում: Դա շատ «կոփված» կոլեկտիվ է, որն ամուր առանցք ունի: Այդ առանցքը երաժշտական անթերի ճաշակն է, որն ակադեմիական երգչախմբային ստեղծագործություններ կատարելուց բացի, դրդում է նորարարություններ անել: «Հովերի» մասին խոսելիս, երաժշտագետներն ու լուրջ կեցվածք ունեցող մասնագետները ընդգծում են, …
կարդալ ավելին«Ցավի ու հույսի միջեւ» Բոսնիայում, «Վստահության եզրին» Հյուսիսային Իռլանդիայում, «Անբաժանելի կղզին» Կիպրոսում, «Հաջողության կղզիներով» Ալանդներում, «Եղանակը լեռներում» Հարավային Տիրոլում ու բասկերի «Սովորական ուտոպիան»: Սրանք ֆիլմեր են, որոնց ռեժիսորները հայ ու ադրբեջանցի լրագրողներն ու օպերատորներն են, եւ որոնց նպատակը եվրոպական երկրների հակամարտությունները ցույց տալն է` շրջանցելով հայ-ադրբեջանական հակամարտությունը «Հակամարտությունների աշխարհ» նախագծում: Իսկ որքանո՞վ է հայ հեղինակներին …
կարդալ ավելինՆկարիչ, արձակագիր եւ ձեւավորող Վիկտոր Գոլյավկինը 60-ականների ամենաուշագրավ երեւույթներից է մեկն է, ով ավելի շատ հայտնի է որպես մանկագիր, քանի որ մինչեւ վերջերս նրա մյուս գործերը երկար տարիներ արգելված գրականության ցուցակներում էին: Գրականագետները նրա արձակի ծագումնաբանությունը սկսում են օբերիուտներից, հիշատակելով նաեւ դադաիստներին եւ սյուրռեալիստներին, իսկ հետազոտողներից ոմանք գտնում են վաղ շրջանի Զոշչենկոյի արձակի օրինաչափ զարգացումը, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Հանրապետության տոնի կապակցությամբ պարգեւատրվել են` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Վրույրի Ներսիսյանցը, Պատվո շքանշանով` քանդակագործ Դավիթ Բաբայանը, Մխիթար Հերացու մեդալով` «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, …
կարդալ ավելինՆախօրեին ավարտվել է Կաննի 62-րդ փառատոնը, որ մեկնարկել էր մայիսի 13-ին եւ իր հիմնական մրցույթում ընդգրկել 20 ֆիլմեր, այդ թվում` այնպիսի ճանաչված ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Լարս ֆոն Տրիերը, Քվենտին Տարանտինոն: Բայց վերջիններից եւ ոչ մեկը չի արժանացել Գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն» (Palme d’Or), որն այս տարի բաժին է հասել ավստրիացի ոչ պակաս …
կարդալ ավելինՀայաստանի վերջին խոշոր թատերական իրադարձություններից դարձավ «Ժանգոտ բանալի» ներկայացումը, որն, ըստ բեմադրող խմբի անդամների՝ յուրատեսակ բեմական եռապատման ավարտը դարձավ («Խաթաբալադա» եւ «Mea culpa» ներկայացումներից հետո)։ Պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը, ռեժիսոր Արթուր Սահակյանը, թատերագիր Վահրամ Սահակյանը, ինչպեսեւ նախորդ ներկայացումների դեպքում, ստեղծել են մի թատերական պատմություն, որն ակտուալ թեմատիկա, վառ դերասանական մասնակցություն ու կոմերցիոն հաջողություն ունի։ Ներկայացման ստեղծագործական …
կարդալ ավելին«Jethro Tull» հայտնի բրիտանական ռոք-խումբն այցելելով Երեւան` զարմացել էր, որ Հայաստանում ծանոթ են իրենց երաժշտությանը: 40 տարվա աշխատանքներից «Ջետրո Թալը» ընտրել էր այնպիսի կոմպոզիցիաներ, որոնք լավագույնս են բնորոշում իրենց դիմանկարը` ավելի նոր երգերը թողնելով հաջորդ այցելությանը: Խմբի ղեկավար, վոկալիստ ու ֆլեյտահար Յան Անդերսոնն ասաց. «Երբ չորրորդ անգամ գանք Հայաստան, ավելի խորը համերգ կներկայացնենք»: Իսկ հետո …
կարդալ ավելինՀայաստանյան «Art Voices» խումբը, որը հաջող համակցում է էթնիկ մոտիվները ջազի ու ռոքի հետ, վերջերս հաղթանակով է վերադարձել Բուխարեստում տեղի ունեցած «Եվրո Ֆեստ-209» միջազգային ջազային փառատոնից, որտեղ «Գրան-պրի» մրցանակի է արժանացել: «Art voices»-ը երիտասարդական խումբ է, որը դեռ ձայներիզ չունի, սակայն լավ հայտնի է Երեւանի ակումբներում, որտեղ ելույթ ունենալով, խմբի 6 անդամները ոչ միայն փող …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունում ստեղծագործող մարդիկ չափազանց խոցելի են: Եթե մարդը որեւէ մտավոր արժեք է ստեղծում, ապա պետք է գոնե կարողանա իր մտքի արգասիքով գումար վաստակել ու իրեն բավարարված զգալ, այլապես վերածվում է գումար ունեցող մարդու կցորդի ու ստիպված է լինում հարմարեցնել իր միտքը փողատերի պահանջին: Այդ կռվանի վառ ապացույցը ցանկացած ընտրարշավներում արվեստի մարդկանց մասնակցությունն է: Այն …
կարդալ ավելինՖոտոն, վիդեոն ու պերֆորմանսը այնքան են լայնացրել նկարչի արտահայտչամիջոցների շրջանակները, որ նկարիչ «բառն» արդեն չի կարող արտահայտել արվեստ արարող մարդու դիմանկարը։ Մանավանդ, երբ նկարիչը փոփ-արտիստ է, այսինքն՝ հանրային սիմվոլների ու իրավիճակների փոխակերպող է։ Նկարչուհի Կարինե Մացակյանը տարբեր նյութերով ու կոնցեպցիաներով է աշխատում։ Եվ ասում է, որ հաճախ մարդիկ պատրաստ չեն լինում ընկալել ինստալյացիան, քանի որ …
կարդալ ավելին«Ներմղումը թունելում» ակնարկը հայտնվեց 1951 թվականին «Էնվոյ» ամսագրի Ջեյմս Ջոյսին` Դուբլինի ամենահայտնի գրողին նվիրված հատուկ համարում: Ակնարկի հեղինակը` Բրայեն Օ՚Նոլանը, ով գրում էր «Ֆլեն Օ՚Բրայեն» եւ «Մայլս-նա-Հոփալին» կեղծանուններով, հայտնի էր Դուբլինի գրական աշխարհում որպես ֆելիետոնիստ, որ վարում էր «Այրիշ թայմսի» հումորիստական սյունակը, եւ որպես արձակագիր, ճիշտ է, մինչեւ պատերազմը լույս տեսած նրա երկու վեպերը հեղինակին …
կարդալ ավելինԱրեւելքում պոետները համարվում են աստվածային շնորհ ունեցող: Պոետն Արեւելքում վեր է ժամանակից: Նրա ստեղծագործություններն են այն շաղախը, որով ազգային մշակույթն ամրագրվում է համամարդկայինին: Մայիսի 19-ին Երեւանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում գիտաժողով էր: Ներկա պաշտոնական հյուրերի թվում էին ՀՀ-ում հավատարմագրված Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանները: Հայ պաշտոնյաների ու արեւելագետների հետ համատեղ՝ նրանք մասնակցում …
կարդալ ավելինՀանրային հեռուստաընկերությունը, պարզվում է, ունի մի մեծ տաղավար, ուր կարելի է բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ քննարկել հասարակությանն առավելապես հետաքրքրող խնդիրները: Խորհրդավոր այդ տաղավարի դռները բացվում են տարվա մեջ երկու անգամ` «Եվրատեսիլ» մրցույթից առաջ: Մրցույթի ավարտից հետո տաղավարի դռները խնամքով փակվում են: Մինչեւ հաջորդ տարի: Հանրային հեռուստաընկերությունը պիտի որ նման որակի քննարկումների, ավելի ստույգ` նման դատարկաբանության վրա …
կարդալ ավելին