«28 տարվա ընդմիջումից հետո հարազատ Հայաստան եմ եկել ուղղակի լավ համերգ տալու: Այս երկիրն ինձ շատ հարազատ է, ունեմ հայազգի շատ ընկերներ, իսկ այսօրվա համերգն իմ լավ բարեկամների հետ համագործակցության արդյունք է»,- մայիսի 3-ին նշեց աշխարհահռչակ դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը: Ցավալին այն է, որ աշխարհահռչակ …
կարդալ ավելինԵրգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն ու ամերիկացի դերասան, երաժիշտ ու բանաստեղծ Մայքլ Սթոունը ակտիվ քաղաքացիական դիրքորոշում արտահայտող համերգային ծրագիր ներկայացրին Երեւանում։ Համերգի հիմքում Հայոց ցեղասպանության խնդիրն էր, որն իր արտացոլումը գտել էր ոչ միայն հարազատ «Էրգրի» կարոտալի, թախծոտ ու գեղեցիկ երգերի, այլեւ՝ Մ. Սթոունի բանաստեղծությունների ու Ժիրայր Դադասյանի նկարահանած կարճամետրաժ «Կանգ առեք, մարդիկ» ֆիլմի մեջ։ Հայոց ցավը …
կարդալ ավելինԴերասան ու բեմադրիչ Սամսոն Ստեփանյանը շատ բծախնդիր ու «փակ» անձ է։ Զարմանալի է, բայց հիմա ազատ լինելու խորհրդանիշը հենց «փակ» լինելն է դարձել։ Այսինքն՝ տարբեր ուղղություններին հարելու, տարբեր հարթակներից գեղեցիկ բառեր ասելու ու կոչումներ ստանալու մղումից զերծ մնալով միայն՝ կարելի է սեփական մասնագիտությանը հավատարիմ մնալ։ Սռավելեւս, եթե մասնագիտությունդ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող թատրոնն է։ Ս.Ստեփանյանը …
կարդալ ավելինԼեզվի էությունը, հայտնում է Հայդեգերը, «մտածում է, կառուցում եւ սիրում»: Եվ, անշուշտ, խոսում է: «Լեզուն խոսում է,- գրում էր փիլիսոփան: -Եվ դա միաժամանակ նշանակում է` լեզուն խոսում է»: Եվ դա միայն լեզուն էլ ունակ է անելու: Որովհետեւ «լեզուն իր էությամբ մարդու գործունեությունն ու արտահայտությունը չէ: Լեզուն խոսում է»: Իսկ ինչ վերաբերում է մարդուն, ապա նա …
կարդալ ավելինՀայ եւ թուրք կինոգործիչների հանդիպումները վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել։ Երեւանում եւ Ստամբուլում անցկացվել են համատեղ կինոսեմինարներ, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել «Հանդիպումներ կամրջի վրա» ծրագիրը, որի մասնակիցներն են դարձել հայ եւ թուրք ռեժիսորները, սցենարի հեղինակներն ու կինոարտադրողները, ինչպես նաեւ՝ տարբեր այլ կինոփառատոների ու հիմնադրամների ներկայացուցիչներ։ Սույն թվականի …
կարդալ ավելինԵղեռնի տարելիցին ընդառաջ Հայաստանի Մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Թատերական գործիչների միությունը թատերական ակցիա էին կազմակերպել։ Ապրիլի 23-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան։ Այն, ինչը ցուցադրվեց բեմում, իրոք կարելի է ակցիա համարել, բայց՝ ոչ բեմադրություն, քանի որ թատրոնի տրամաբանությունն ու կանոններն այդ մեկժամյա ներկայացման մեջ բնավ էլ կարեւոր չեն …
կարդալ ավելինՕրերս Երեւանում անցկացված Համահայկական ճարտարապետական համաժողովը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ աշխատանքային կամուրջ ստեղծելու նպատակ ուներ։ Ճարտարապետների առաջին ֆորումը ճարտարապետներին իրար հետ ծանոթանալու լավ առիթ տվեց։ Պաշտոնական ծրագրերից բացի, մասնակիցները տարբեր փոքր, նույնիսկ՝ «ընդհատակյա» հանդիպումներ էին կազմակերպում իրենց հյուրանոցներում կամ Երեւանի տարբեր ակումբներում։ Այդ շփումները նոր գաղափարներ էին խմորում ու ընդգծում Երեւանի պրոբլեմները։ Իրականում արտասահմանում ձեւավորված …
կարդալ ավելինՎերջերս լիբանանահայ երգիչ Գեւորգ Հաճյանը առաջին անգամ կատարեց մի երգ, որի բառերը գրել էր լիտվացի բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսը: Դեռ 1980թ. բանաստեղծի «Քարե գինի» բանաստեղծությունների ժողովածուի մեջ կար մի բանաստեղծություն, որը նա նվիրել էր Երեւանին: Հայասեր բանաստեղծն այն վերնագրել էր` «Իմ Երեւան»: Այնուհետեւ բանաստեղծին սկսեց գրավել Նարեկացու «Մատյան ողբերգությունը», որը նա համեմատում էր Բախի խորալների հետ: …
կարդալ ավելինԱյսպես է մտածում ամերիկացի ճարտարապետ Մայքլ Կարապետյանը (Michael Carapetian), ով մեր մոլորակի տարբեր անկյուններում իր հեղինակային հետքն է թողել: Նրա նախագծերով օդակայան, շենքեր, թանգարաններ, առանձնատներ են կառուցվել: Նա ակնածանքով է մոտենում Հելսինկիում, Օսակայի, Վենետիկի ու Լոս Անջելեսի համար նախագծած իր կառույցների լանդշաֆտին: Եվ բնությանը նույն խնամքով ու պատասխանատվությամբ վերաբերվելու անհրաժեշտության մասին է ահազանգում Երեւանում: Այս …
կարդալ ավելինԵվրոպայի աշխարհագրական քարտեզի վրա Սերբական Կրաինայի սահմանները նշված են կրակագծով: Այդ գիծը դիվանագետներին ժողովեց կլոր սեղանի շուրջ Ժնեւում: Երբ քարտեզը հանում են, պատի վրա մնում են Կրաինայի այրված ուրվագծերը: Կրակագիծը կենաց ու մահվան գիծն է: Գտնվելով այնտեղ, մարդը ստանում է իր կյանքի ամենակարեւոր դասը` ինչպես հաղթահարել մահվան վախը: Մի անգամ ես անցնում էի տանկի մոտով, …
կարդալ ավելինԲավական չէ, որ հայ աստղերը մատուցում են հիմնականում անորակ երաժշտություն, անգամ դա են ծուլանում անել կենդանի ձայնով` բերելով բազում հիմնավորումներ, թե ինչու անհարմար չեն զգում, երբ բեմում ընդամենը բացուխուփ են անում բերանները: Երբ հայ էստրադայի անմար եւ առաջին մեծության աստղերի համբավ ունեցող Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը համատեղ համերգ էին կազմակերպել, համերգից հետո նոր պարզ …
կարդալ ավելինԳրող Անդրեյ Բիտովը մեկ շաբաթով Հայաստան էր այցելել՝ Հրանտ Մաթեւոսյանի անվան ապագա պուրակի առաջին ծառը տնկելու համար։ «Ես եկա իմ ընկերոջ, իմ եղբոր հայրենիքը ու Ահնիձորում երկու ծառ տնկեցի՝ մեկի անունը Հրանտ է, մյուսինը՝ Անդրեյ, հուսով եմ, որ այդ ծառերը ամուր կկանգնեն հայ հողի վրա: Երբ եղա Լոռվա կիրճում, իմ ընկերոջ հայրենիքում, տխուր մտքեր ծնվեցին: …
կարդալ ավելինԱյս հոդվածի նպատակը, ինչպես եւ «168 Ժամ» թերթում տպագրված նախորդ հոդվածներինը, հասարակությանն ու իշխանություններին զգուշացնելն է, որ բարձրագոչ եւ գեղեցիկ կարգախոսները խնդիրներ չեն լուծում, այլ ավելի են խորացնում դրանք: Այսօր Երեւանում համաժողով է նախապատրաստվում, որը հավաքելու է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ճարտարապետներին: Այս համաժողովը հերթական փուչ շոո՞ւն է դառնալու, թե՞ ավելի լուրջ մի բան …
կարդալ ավելինՎերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ստեղծագործական միություններում աշխույժ վեճեր են ծագում։ Այդ վեճերը ստեղծագործական կոնտեքստից դուրս են, դրանք ավելի շուտ սեփական տեղն ու կարեւորությունը որոշելու շուրջ են ծավալվում ու հաճախ շատ զավեշտալի ընթացք են ստանում։ Տարբեր միությունների տարբեր անդամներն իրենց միությունների ընդերքում ընդդիմություն են ձեւավորում ու ցանկանում պայքարի մեջ մտնել ղեկավարներին գահընկեց անելու համար: …
կարդալ ավելինԼրացավ Հովհաննես Թումանյանի մահվան 86-րդ տարին։ Այս կապակցությամբ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում նոր ցուցասրահ բացվեց, ուր ներկայացվում են թումանյանագետների մասին պատմող նյութեր՝ ձեռագրերի, լուսանկարների, գրքերի տեսքով։ Ինչպես թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն է բնորոշում, այս սրահը «մի փոքրիկ թանգարան է թանգարանի մեջ» եւ նպատակ ունի սերունդներին «պատմել» այն բոլոր երախտավորների մասին, ովքեր ուսումնասիրել են բանաստեղծի գրական …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցնի հուլիսի 12-19-ը ու կպահպանի իր հիմնական անվանակարգերն ու ավանդական դարձած ծրագրերի, հանդիպումների ու վարպետության դասերի ձեւաչափերը։ Փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել ֆրանսիական «Առաջին շրջան» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն։ Ֆիլմի պրոդյուսերը «Սեզար» կինոակադեմիայի նախագահ ու Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանն …
կարդալ ավելինԱրթուր Միթինյանը զգայուն ու ռոմանտիկ հոգի ունեցող ռոքեր է, ով թեեւ խոստովանում է, որ երաժշտության մեջ սիրում է «ծանրությունը», սակայն այն երաժիշտներից է, ով լայն դիապազոնի մտածողություն ունի: Ստանալով ակադեմիական երաժշտական կրթություն ու պրոֆեսիոնալ թավջութակահար լինելով, նա համարում է, որ առաջին ռոք երաժիշտը Բախն էր։ «Ինչո՞ւ Բախը» հարցին նա պատասխանում է. «Որովհետեւ Բախը երաժշտության գագաթն …
կարդալ ավելինԵս միշտ պատկերացրել եմ, որ աշխարհում կհայտնվի մի գիրք, որը կբացահայտի Անդրեյ Պլատոնովի արվեստի գաղտնիքը: Անշուշտ, այդ գիրքը չի կարող լինել որեւէ գրողի կամ գրականագետի ստեղծագործություն: Գրողներն ու գրականագետներն արդեն մեզ հայտնել են այն ամենը, ինչ որ նրանք կարող էին հայտնել Պլատոնովի մասին` որ նա հանճար է, խելագար, ավանգարդիստ, փորձարար, մարգարե, տարօրինակ եւ մեծ գրող: …
կարդալ ավելինՆախօրեին վախճանվել է ֆրանսիական գրականության դասական Մորիս Դրյուոնը, ում 91-ամյակին մնացել էր ընդամենը մի քանի օր: «Ես հրաժեշտ եմ տալիս մեծարգո գրողին, դիմադրության մեծ մարտիկին, մեծ քաղաքական գործչին, գրչի մեծ վարպետին եւ մեծ հոգու տեր մարդուն»,- Դրյուոնի մահվան կապակցությամբ հղած ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Հիշեցնենք, որ Մ.Դրյուոնը օրենբուրգցի վերաբնակ, դերասան Լազար Կեսելի …
կարդալ ավելինՄայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները արտահայտում են իրենց «առանձնահատուկ սերը» Երեւանի հանդեպ, Երեւանի զարգացման զանազան ծրագրեր են գրում ու բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնում են (հատկապես իշխանական քարոզիչները), թե ով` ինչ է արել Երեւանի համար: Եվ մինչ Երեւանի հանդեպ սերը դրսեւորվում է ասֆալտի կտորների ու հավաքվող աղբակույտերի տեսքով, բառիս …
կարդալ ավելին