Դերասան, սցենարների, պիեսների ու վեպերի հեղինակ Էրիկ Պողոսյանի նախնիներն ԱՄՆ են գաղթել Թուրքիայից: Ու թեեւ նա ժամանակ առ ժամանակ խաղում է մեծ բյուջե ունեցող հոլիվուդյան ֆիլմերում (վերջինը Էդրիան Բրոուդիի ու Բիյոնսե Նոուլզի հետ խաղացած «Կադիլակ Ռեքորդսն» է), այսուամենայնիվ, իրեն ոչ թե կինոպերսոնաժ, այլ թատրոնի մարդ է համարում եւ Off Broadway-ում հանդես է գալիս իր մենաներկայացումներով: …
կարդալ ավելինՀասկանալի է նաեւ, որ այն, ինչը օրենք է եւ պարտադիր յուրայինների խմբի շրջանակներում, չի գործում օտարների հետ հարաբերվելիս: Այստեղից բխում է բարոյական նորմերի գործադրման սահմանների ընկալումը` դրանք ավելորդ են օտարների, թշնամիների, ստրուկների, անձից եւ էությունից զուրկ արարածների: Նա յուրային է: Մյուսները բոլորն էլ օտար են եւ թշնամի, իսկ թշնամու հետ պետք է վարվել համապատասխանաբար: Կռապաշտները, …
կարդալ ավելինՄիայն այստեղ, որ այրվել էր կրակում, կար այլ մի բան` այստեղ միմյանց հանդեպ կարեկցանքով մարդկանց ստեղծած աշխարհն էր, այստեղ նվազագույն չափով իրականացել էր բարձրագույն կյանքի հույսը, ողջ դժվարին, ինքն իրեն ճնշող բնության փոփոխության ու կենդանացման հույսը` հույս, որը, հավանաբար, ողջ տիեզերքում գոյություն ուներ միայն մարդու սրտի եւ գիտակցության մեջ, եւ ոչ ամենայն մարդու, այլ միայն …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովը վստահ է, որ բոլոր մարդիկ նույն խմորից են ստեղծված: Նա թեթեւ, նրբանկատ ու խորիմաստ ներկայացնում է էպոխաների բեկման սիմվոլները. Պուշկինը, Տոլստոյն ու մերօրյա երիտասարդների «սլենգը», պիոներական ճամբարներն ու անդերգրաունդային ռոքը նրա համար գտնվում են նույն հարթության վրա: Այսինքն` կազմում են մեր դարի ամբողջական «շնչող» պատկերը: Սոլովյովն ասում է, որ չի հասկանում` ինչ …
կարդալ ավելին«Արդյո՞ք ողջ էր իր Աֆրոդիտեն»,- այդ կասկածով եւ այդ հույսով Նազար Ֆոմինը դիմում էր արդեն ոչ թե մարդկանց ու հաստատություններին` նրանք նրան պատասխանեցին, որ ոչ մի տեղ չկա նրա Աֆրոդիտեի հետքը` այլ բնությանը, երկնքին, աստղերին եւ հորիզոնին եւ մեռած առարկաներին: Նա հավատում էր, որ կա ինչ-որ կողմնակի նշան կամ անպարզ ազդակ, որը ցուցանում է նրան, …
կարդալ ավելինԹուրքիան ներկայացնող կինոռեժիսոր Օզջան Ալփերը «Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրեց իր առաջին լիամետրաժ «Աշուն» ֆիլմը, որը մարդկային «գնի», հույսերի ու ապարդյուն կորցրած տարիների մասին պատմող խաղաղ ու գեղեցիկ կինոժապավեն է: Ֆիլմի հերոս Յուսուֆը համշենահայ է (Սեւ ծովի ափերի տարածքում ապրող իսլամ ընդունած էթնիկ հայ), ով 10 տարվա ազատազրկումից հետո հայրենի գյուղ է վերադառնում: Նա Ստամբուլում հանրահավաքների …
կարդալ ավելինՆախկինում Կապանի քաղաքապետարանի բարձր պատվանդանի վրա տեղադրված էր Լենինի կիսանդրին: Պատվանդանը հիմնականում ծառայում էր որպես ռաբիս երգիչների համերգների թռուցիկները փակցնելու վայր, ինչպես նաեւ՝ սիրո խոստովանությունների գրատախտակ: Տարիներ անց այն մարդիկ, ովքեր Լենինի առջեւ խոնարհվում էին այն աստիճան, որ քթերը համարյա կպչում էր գետնին, արձանի կողքով անցնելիս իրենց հայացքները փախցնում էին: Շատ չանցած Լենինի հանդեպ նույն …
կարդալ ավելին60-ամյա երգիչ Վալերի Լեոնտեւը Մայամիում կայացած վերջին համերգի ժամանակ երկրպագուներին զարմացրել է իր գեղեցիկ արտաքինով ու երիտասարդ տեսքով: Մայամիից վերադառնալով` երգիչն ունեցել է ավելի լավ տեսք: Հարցազրույցներից մեկում երգիչը բացահայտել է իր հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը: «Փակում ես բերանդ եւ ոչինչ չես ուտում: Իսկ ժամը վեցից հետո նաեւ չես խմում: Ոչ մի ալկոհոլային խմիչք: Ես …
կարդալ ավելինԱրդեն հինգերորդ օրն է` Երեւանում կինոյի տոն է: Ինչպես եւ սպասվում էր, այս տարին ճգնաժամային էր նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար: Ցուցադրվել են արդեն միջազգային մրցույթի 12 խաղարկային ֆիլմերից յոթը, որոնցից թերեւս երկուսին կարելի է համարել փառատոնի ֆավորիտներ: Դեպրեսիվ կանայք եւ հոմոսեքսուալ օրգիան Փառատոնի առաջին օրը սկսվեց հայաստանցի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ցուցադրմամբ: …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ցուցադրվեց Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ցավով ու լուսավոր կարոտով լի հուզիչ ֆիլմը, որի հերոսը վրացա-աբխազա-ռուսական հակամարտության զոհ դարձած փախստական մի տղա է: Թեդոն որոշում է գնալ իր հայրենի գյուղը, թեեւ բոլորը նրան զգուշացնում են, որ գնում է թշնամու որջը եւ կարող է մահանալ: Այդ ճամփորդության ընթացքում բազում բացահայտումներ են տեղի ունենում, տղան …
կարդալ ավելինՍանտյագոյի աղքատ թաղամասերից մեկում բնակվող մի պատանի ռադիոյով լսել է Մադոննայի երգը եւ սիրահարվել նրան: Սերն այնքան ուժեղ է եղել, որ տղան հետագայում փոխել է սեռը, պլաստիկ վիրահատություններ արել եւ ձեռք է բերել Մադոննայի կերպարը: 28-ամյա Էլիաս Ֆիգուերոան պատմել է. «Երբ ես առաջին անգամ լսեցի Մադոննայի «Like a Virgin» երգը, պարզապես ցնցվեցի: Նա այնքան սեքսուալ …
կարդալ ավելինՍանչո Պանսան Էքսպերիմենտները դա ապացուցում են: Համանման էքսպերիմենտներում փորձարկվողի իրավիճակը եւ հենց Կաֆկայի իրավիճակն է: Հենց դա էլ հարկադրում է նրան առ ուսմունքը: Ինչ իմանաս, մեկ էլ հանկարծ նրան հաջողվի դեմ առնել իր գոյության ինչ-որ դրվագների, որոնք կան նրա դերի պարտիտուրում: Նա այդժամ ձեռք կբերեր իր անկրկնելի եւ կորուսյալ վարքագիծը, ինչպես Պետեր Շլեմիլը` իր վաճառած …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան-2009» կինոփառատոնի պատվավոր հյուրերից են կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովն ու դերասանուհի Տատյանա Դրուբիչը, ովքեր միանգամից երկու` «2 Ասսա 2» եւ «Աննա Կարենինա» ֆիլմերն են բերել Երեւան: Տ.Դրուբիչը ռուսական կինոյում զարմանալի դեր ունի, նա կնոջ ինտելեկտն ու գեղեցկությունը միավորելով, չափազանց բարձր մասնագիտական նշաձող է առաջադրել: 50-ամյա դերասանուհին արտաքնապես կարծես աշակերտուհի լինի եւ իր դիտարկումներում շատ անկեղծ …
կարդալ ավելինԱրտասահմանում աշխատող հայազգի կինոգործիչները միշտ հայկական թեմատիկային անդրադառնալու մեծ ցանկություն են ունենում, սակայն հաճախ վախենում են դա անել։ Պատասխանատվությունն է մեծ, քանի որ պարզապես հայ ընտանիքի պատմությունը ներկայացնելը հերիք չէ, պետք է նաեւ բացատրել ՝ թե ինչու են հայ ընտանիքները հաստատվել Եվրոպայում կամ Ամերիկայում։ Իսկ դա նշանակում է, որ առաջ է գալու Եղեռնի թեման, պայթյունավտանգ …
կարդալ ավելինԱշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից, ովքեր տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ազնավուրը պատրաստվում է հուլիսի 21-ին հրաժեշտի համերգով հանդես գալ Թունիսում: «Ինձ համար երջանկություն է ավարտել կարիերաս Կարթագենում, որը խորհրդանշում է քաղաքակրթություն, պատմություն, հավերժություն»,- ըստ «panorama»-ի` «Assabah» թերթին տված հարցազրույցում ասել է Շառլ Ազնավուրը: «Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը, դա բացարձակ …
կարդալ ավելինԱվանգարդ նկարիչ Գրիգոր Խաչատրյանը շատ արտիստիկ ու հումորային, բայցեւ չափազանց լուրջ անհատականություն է: Նա իրականություն է դարձնում իր բոլոր գաղափարները, որոնք կողքից կարող են շատ հումորային ու անիրականանալի թվալ: Նկատելով, որ մեր կյանքում մեծ դեր են խաղում պատահականությունները, նա փորձում է դրանք պլանավորել: Թվում է, որ դա անհեթեթ գործ է, քանի որ պատահականը պլանից դուրս …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 12-ին, այս անգամ չի փայլելու հայտնի կինոհյուրերի առատությամբ, սակայն առաջ է քաշելու շատ լուրջ մի հարց` ի՞նչ կարող ենք սպասել մեր նորագույն ազգային կինոյից: Այս տարի փառատոնային ֆիլմերի ամենաուշագրավ «կորիզը» հավաքված կլինի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Ու թեեւ այդ ծրագրում Հայաստանում նկարահանված ընդամենը մեկ խաղարկային ֆիլմ կա, իսկ …
կարդալ ավելինՊոտյոմկինը Պատմում են, թե իբր Պոտյոմկինը տառապում էր ծանր, կանոնավորապես կրկնվող ընկճախտերով, որոնց ժամանակ ոչ ոք չէր հանդգնում մոտենալ նրան, իսկ մուտքն իշխանի ննջասենյակ խստորեն արգելված էր: Պալատում իշխանական տկարության մասին հիշատակելն ընդունված չէր, հատկապես կայսրուհի Եկատերինայի ներկայությամբ` այդ թեմայով նվազագույն ակնարկի համար անգամ հեշտությամբ կարելի էր անողորմածության արժանանալ: Ընդ որում, գեներալ-ֆելդմարշալի ընկճախտերից մեկը հատկապես …
կարդալ ավելինՈվ կմտածեր, որ Օսկար Ուայլդի ֆանտազիան գեղեցիկ երիտասարդի` Դորիան Գրեյի մասին, ով Աստծուց հավերժական երիտասարդության շնորհ էր խնդրում, իրականություն կդառնա մեր օրերում: Ուայլդն այնքան դիպուկ նկարագրում է մեր ժամանակների Դորիան Գրեյին` չտեսնված գեղեցկության եւ երկնային մաքրության մի երիտասարդի, ով եւս երաժիշտ էր, սակայն կատարում էր ոչ թե ռոք, այլ Շուման: Եվ նրա անձնական Մեֆիստոֆելը` լորդ …
կարդալ ավելին«Եթե ինձանից դժգոհ են, թող դատի տան»,- վստահորեն հայտարարել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հուլիսի 4-ին կազմակերպած միության անդամների հանրահավաքում։ Լ.Անանյանը բազմիցս ասել է, որ միության ներսում ամեն բան հաշտ ու հանգիստ է, իսկ աղմկոտ մեկնաբանությունների ու դժգոհությունների աղբյուրը լրագրողներն են։ Նա հատուկ նշանակության ակցիա էր կազմակերպել որոշ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ՝ իր համար …
կարդալ ավելին