60-ամյա երգիչ Վալերի Լեոնտեւը Մայամիում կայացած վերջին համերգի ժամանակ երկրպագուներին զարմացրել է իր գեղեցիկ արտաքինով ու երիտասարդ տեսքով: Մայամիից վերադառնալով` երգիչն ունեցել է ավելի լավ տեսք: Հարցազրույցներից մեկում երգիչը բացահայտել է իր հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը: «Փակում ես բերանդ եւ ոչինչ չես ուտում: Իսկ ժամը վեցից հետո նաեւ չես խմում: Ոչ մի ալկոհոլային խմիչք: Ես հյուր եմ գնում մինչեւ վեցը, հյուր եմ հրավիրում մինչեւ վեցը, ռեստորան եմ գնում մինչեւ վեցը»,- ասել է նա: Բացի այդ, նա ԱՄՆ-ում փոխել է իր ռեժիմը. «Քնում եմ ժամը 23-ին, արթնանում ժամը 9։00-ին»: