Սանտյագոյի աղքատ թաղամասերից մեկում բնակվող մի պատանի ռադիոյով լսել է Մադոննայի երգը եւ սիրահարվել նրան: Սերն այնքան ուժեղ է եղել, որ տղան հետագայում փոխել է սեռը, պլաստիկ վիրահատություններ արել եւ ձեռք է բերել Մադոննայի կերպարը: 28-ամյա Էլիաս Ֆիգուերոան պատմել է. «Երբ ես առաջին անգամ լսեցի Մադոննայի «Like a Virgin» երգը, պարզապես ցնցվեցի: Նա այնքան սեքսուալ էր, այնքան կեղտոտ, որ ես ցանկացա դառնալ նրա պես»: Այժմ Էլիասը սուպերաստղի կյանք է վարում: Մադոննայի երգերի կատարմամբ նրա շոուն 20 հազար մարդ է հավաքում: Իսկ երկրպագուները նրան անվանում են Man-donna: