Մշակույթ

Պավել Ֆլորենսկի «Իկոնոստաս»

02.09.2009

Այդ ծուղակը ճգնակյացների լեզվով կրում է հոգեւոր հմայք անվանումը եւ միշտ ընդունվել է ամենածանր վիճակներից մեկը, որի մեջ կարող է մարդ հայտնվել: Ամեն մի մեղք գործելիս նրա առթած գործողությունը մեղսավորին անհրաժեշտաբար դնում է որոշակի հարաբերությունների մեջ արտաքին գոյության հետ, իր օբյեկտիվ հատկություններով եւ օրենքներով, եւ, բախվելով, Աստծո կարգը խախտելու իր ձգտման մեջ` բնությանն ու մարդկությանը, …

կարդալ ավելին

Լեգրանը` Կրասնոդարում

31.08.2009

Սեպտեմբերի վերջին Կրասնոդար կժամանի հայտնի ֆրանսիացի երգահան, դաշնակահար, գործիքավորող, հայկական արմատներ ունեցող Միշել Լեգրանն իր նվագախմբի հետ («Շերբուրգի անձրեւանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլ կինոնկարների երաժշտության հեղինակ): Մ. Լեգրանը միեւնույն բեմում ելույթ կունենա Կրասնոդարի մեծ նվագախմբի հետ` Գեորգի Գարանյանի գլխավորությամբ: Նշենք, որ Միշել Լեգրանի մայրը` Հայկանուշ Դեր-Միքայելյանը, եղել է դաշնակահար: «Մորական կողմից պապիկիս անունը Սարգիս Դեր-Միքայելյան …

կարդալ ավելին

Թաղումը` հինգշաբթի

31.08.2009

Մայքլ Ջեքսոնի երեխաները` Փրինս Մայքլ Առաջինը, Փերիսը եւ Փրինս Մայքլ Երկրորդը հրաժեշտի նամակ են գրել իրենց հորը. «Հայրիկ, մենք քեզ սիրում եւ կարոտում ենք»: Այդ նամակը կթաղեն երգչի հետ միասին, հինգշաբթի օրը: Փոփ արքայի եղբայր Մարլոնի հավաստմամբ` նախքան Ջեքսոնի մարմինը հողին հանձնելը Մայքլին կդիմահարդարեն, ձեռքին կհագցնեն սպիտակ ձեռնոց, որը միշտ հանդիսացել է երգչի ոճի անքակտելի …

կարդալ ավելին

Կինոն որպես անհատակ տակառ է դիտարկվում

31.08.2009

Կինոարտադրության ոլորտը Հայաստանում շատ տխուր վիճակում է: Եվ պատճառը ոչ միայն կինոթատրոնների սակավ քանակն է (ընդամենը 3-ը) եւ կինոցուցադրումների շուկայի բացակայությունը (ինչպես նկատել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը` յուրաքանչյուր հայաստանցի հայկական նոր ֆիլմերը առնվազն 45 անգամ պետք է դիտի, որպեսզի ֆիլմի վրա ծախսված գումարները ետ բերելու մասին հնարավոր լինի խոսել): Խնդիրը տրամաբանության մեջ ոչ մի կերպ …

կարդալ ավելին

Վերականգնվել է որմնանկարը

29.08.2009

Իտալացի ռեստավրատորների ջանքերով վերականգնվել է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որը ստեղծվել էր 1973 թվականին Լենինականի էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին: Ֆլորենտացի մասնագետները նշել են, որ իրենց աշխատանքը բարդ է եղել հատկապես գունային ներկապնակի վերականգնման գործում, քանի որ Մինասը միաժամանակ շատ վառ եւ թափանցիկ ներկեր է օգտագործել, եւ դրանց կոնտրաստը ապահովելը դժվար է եղել: Վերականգնողական …

կարդալ ավելին

Ազգային նավատորմ

29.08.2009

Այսօր Սեւանա լճի Շորժա գյուղի մոտակայքում գտնվող «Վիշապ» տուրիստական գործակալությանը պատկանող լողափից մեծ ջուր դուրս կգա նոր առագաստանավ, որի պատրաստման գործը ստանձնել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը: Այդ նավը տարիներ առաջ Սեւանում գոյություն ունեցող ավանդական ձկնորսական առագաստանավերի ճիշտ կրկնօրինակը կլինի: Ակումբի մասնագետները երկար ժամանակ են տրամադրել Սեւանից արդեն անհետացած նման նավակների չափագրմանն ու հաշվարկներին (տախտակի, …

կարդալ ավելին

Շոու-բիզնես մտնելու եւ այնտեղից դուրս գալու մեխանիզմները

29.08.2009

Մուտքի մասին Շոու-բիզնես մուտք գործելու համար տաղանդ հարկավոր չէ, եռանդ է հարկավոր։ Իսկ եռանդն, ինչպես հայտնի է, կարող է սարեր շուռ տալ, կողպած դռներ բացել եւ ամեն քայլափոխի (պատեհ եւ մեծամասամբ՝ անպատեհ առիթներով) օգնել գովազդել երգը, անձին, կերպարը, խոսելաոճը։ Տաղանդը սովորաբար ավելի զուսպ դիմագծեր ունի եւ ճակատով փակ դռները բացելու կարողությունից զուրկ է։ Բոլոր երկրներում …

կարդալ ավելին

Մարդուն եւ իրականությունը հաշտեցնող դուդուկը

27.08.2009

Դուդուկը զարմանալի երաժշտական գործիք է. այն կարծես ինքն է ընտրում` ում առջեւ բացահայտել իր տիեզերական հնչողության գաղտնիքները: Իհարկե, ցանկացած մարդ կարող է սովորել դուդուկ նվագել, սակայն ոչ բոլորին է տրվում դուդուկն իր մտքերի եւ հույզերի շարունակությունը դարձնելու շնորհը: Դուդուկահար Վահան Հարությունյանը այդ տեսանկյունից` ընտրյալ է: Նա շատ ուշագրավ եւ, ցավոք սրտի, մեր օրերում օրինաչափ ճակատագրի …

կարդալ ավելին

Պավել Ֆլորենսկի «Իկոնոստաս»

27.08.2009

Ըստ ծննդոց տարեգրության առաջին խոսքերի, Աստված «արարեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1,1), եւ այդ ամենայն արարվածի բաժանումը երկուսի միշտ հիմնականն է ճանաչվել: Այդպես նաեւ հավատի դավանության մեջ` մենք Աստծուն անվանում ենք «արարիչ երեւելոց եւ աներեւութից», արարիչ ինչպես տեսանելիի, այնպես էլ, հավասարապես, եւ անտեսանելիի: Սակայն այդ երկու աշխարհները` տեսանելի աշխարհն ու անտեսանելի աշխարհը` հաղորդակցվում են: Բայց …

կարդալ ավելին

Լիլուին չի՞ աջակցել

24.08.2009

«Դար 21» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն երեկ զանգահարել է խմբագրություն` պահանջելով թերթից` հրապարակային հերքել այն փաստը, որ նշված հեռուստաալիքի հիմնադիր-տնօրեն, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ֆինանսավորել է փոփ-երգչուհի Լիլուի մասնակցությունը Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում: Չունենալով երգչուհու եւ պատգամավորի համագործակցությունը փաստող փաստաթուղթ` մենք մոռացել էինք «Շոու-բիզնեսի գանձերն ու գանձապահները» հոդվածի մեջ ներառել «ըստ շրջանառվող …

կարդալ ավելին

«Էժան ֆիլմ նկարահանելով՝ սովորելու շանս ես ստանում»

24.08.2009

– Կինոյի հանդեպ իմ սերը սկսվել է հորիցս, ով Երեւանում եղել է Հենրիկ Մալյանի աշակերտը ու միշտ երազել է կինո նկարահանելու մասին: Ամերիկայի մեր տանը կինեմատոգրաֆը միշտ մեծ տեղ է զբաղեցրել, մանկուց ես լսել եմ Բեկնազարովի, Մալյանի անունները: – Ֆիլմերի տեսագրությունները Ձեզ հե՞տ էիք տարել: – Ֆիլմերը չէինք տարել, անուններն էինք տարել: Որպես էմիգրանտ՝ ֆիլմ …

կարդալ ավելին

Առանց «ախրաննիկների»

21.08.2009

Մեր տեղեկություններով՝ Կառավարության այս շաբաթվա նիստի ժամանակ կոպիտ արտահայտություններով վիճաբանություն է ծավալվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջեւ: Մշակույթի նախարարությունը գրադարանների մասին օրինագիծ է ներկայացրել կառավարություն եւ ցանկանում է շատ արագ այն ԱԺ-ում դնել շրջանառության մեջ, որպեսզի քննարկվի սեպտեմբերի 14-17-ի քառօրյայում: Գ.Բեգլարյանը ժամանակ է խնդրել, որ այդ օրինագծում ներկայացնի իր առաջարկությունները, …

կարդալ ավելին

Մահացել է

21.08.2009

Oգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 76 տարեկան հասակում մահացել է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Սեմյոն Ֆարադան:

կարդալ ավելին

Թաղումը հետաձգվել է

21.08.2009

Երեկ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, հայտարարել է, որ հանգուցյալ որդու հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Ավելի վաղ Ջ. Ջեքսոնը նշել էր, որ հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանոցում օգոստոսի 29-ին` երգչի ծննդյան օրը: Ջո Ջեքսոնը որդու հուղարկավորության արարողության ամսաթվի տեղափոխման պատճառը բացատրել է «ընտանեկան գործերը հարթելու անհրաժեշտությամբ»: Նշենք, որ …

կարդալ ավելին

Շոու-բիզնեսի գանձերն ու գանձապահները

21.08.2009

Վաղուց արդեն սովորություն է դարձել այն, որ Հայաստանում բոլորը դժգոհում ու փնովում են շոու-բիզնեսը, միանման, թույլ երգիչ-երգչուհիների, նաեւ հաղորդավար-հաղորդավարուհիների սահմանափակ անձերը, երգերը, խոսելաոճը: Իհարկե, «աստղային գործարանային» բանաձեւից դժգոհ են շատ պետություններ, սակայն Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Կարելի է ասել, որ Հայաստանում ոչ ոք չի էլ ցանկանում կատարված ու, հաստատ, ապագայում բազմիցս կատարվելիք տապալումներից ու …

կարդալ ավելին

Աղքատ ազգականը

20.08.2009

Երեկ մեր լրատվական գործակալությունները մի լուր էին տարածել: Լուրը բառացիորեն վերնագրված էր «Տագնապ»: Այն պատմում էր ՀՀ վարչապետի մի այցի մասին: Պարզվում է՝ պետական աջակցությամբ քանդակախումբ է տեղադրվելու մայրաքաղաքում: «Քանդակախումբ» բառի ու «Պետական աջակցություն» բառակապակցության համադրումից ակնհայտ է, որ վարչապետն այցելել էր քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Արդեն վաղուց հայ որեւէ այլ քանդակագործի մասին այդ բառապաշարով …

կարդալ ավելին

«Քաղաքականության մեջ մտած ստեղծագործողները այլեւս չեն վերադառնում արվեստ»,- վստահ է կինոռեժիսոր Նանա Ջորջաձեն

20.08.2009

Վրացուհի կինոռեժիսոր, սցենարիստ, նաեւ՝ երաժիշտ եւ ճարտարապետ Նանա Ջորջաձեի ֆիլմերը նախկին ԽՍՀՄ-ում իրենց կայուն հանդիսատեսն ունեին։ Դրանք շատ կոլորիտային, բազմաշերտ ու ուրախ ֆիլմեր էին, որոնց հիմնական ուղերձը կենսունակությունն ու ժպիտը պահպանելու ավանդույթն էր։ 1987 թվականին նրա ստեղծած հումորով ու զվարճալի իրավիճակներով լի «Ռոբինզոնադա, կամ իմ ամերիկացի քեռին» ֆիլմը Կաննի միջազգային փառատոնում լավագույն դեբյուտային ֆիլմ ճանաչվեց …

կարդալ ավելին

Ինչպես կարող է հայկական մշակույթը դուրս գալ համաշխարհային շուկա

20.08.2009

Սա այս թեմայով իմ առաջին հոդվածը չէ, սակայն, ինչպես երեւում է, պետք է ժամանակ առ ժամանակ խոսել այս մասին: Հուսով եմ` հասարակությունն արդեն մոտեցել է այն սահմանագծին, երբ կարող է ընկալել ու ըմբռնել իմ ասածների իրականությունը: Ես ուզում եմ օգնել ազգային մշակույթին` ելնելով սեփական փորձից ու իմ կուտակած գիտելիքներից: Անհրաժեշտ է մշակել մշակութային ոլորտում որոշումներ …

կարդալ ավելին

Լեոնիդ Դոբիչին (1896-1936)

20.08.2009

Լեոնիդ Դոբիչինի մունջ անհետացումն առավել առեղծվածային չէր, քան նրա մենավոր ու դժբախտ կյանքը: Նա իր վերջին նամակներից մեկում գրում էր` «Ուզում եմ ինչ-որ մեկին բողոքել, բայց սակավ են մարդիկ»: Նրա «քչախոս» արձակը` մի վեպ, մի վիպակ եւ քսաներեք պատմվածք, ապշեցնում է իր կուռ, եգիպտական բուրգ հիշեցնող հոծությամբ, երբեմն` թվացյալ կցկտուրությամբ, ճշգրտությամբ, քնքշությամբ եւ միաժամանակ մի …

կարդալ ավելին

Դեռ չեն մոռացել

19.08.2009

Թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները սկսել են լայնորեն անդրադառնալ Ադրբեջանի անվտանգության ուժերի` «Եվրատեսիլին» առնչվող վերջին խայտառակությանը: Վկայակոչելով BBC-ին` թուրքական աղբյուրները տեղեկացնում են, թե ինչպես են Ադրբեջանում հարցաքննության ենթարկվում բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր մայիս ամսին, «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ քվեարկել են Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերին: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը 43 է: «Հայաստանի երգչուհիներին ձայն տված …

կարդալ ավելին