Երեկ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, հայտարարել է, որ հանգուցյալ որդու հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Ավելի վաղ Ջ. Ջեքսոնը նշել էր, որ հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանոցում օգոստոսի 29-ին` երգչի ծննդյան օրը: Ջո Ջեքսոնը որդու հուղարկավորության արարողության ամսաթվի տեղափոխման պատճառը բացատրել է «ընտանեկան գործերը հարթելու անհրաժեշտությամբ»: Նշենք, որ Ջեքսոնի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա գերեզմանոցի Մեծ դամբարանում, որը դարձել է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի վերջին հանգրվանը: