Մշակույթ

Թոռնուհին` Թումանյանի մասին

25.09.2009

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի թոռնուհու` Իրմա Սաֆրազբեկյանի «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գրքի շնորհանդեսը: «Այս գիրքը ես շատ արագ գրեցի: Սրանք այն ամբողջ հիշողություններն են, որոնք ես ունեի Թումանյանի տանն ապրելիս: Մենք մի մեծ ընտանիք էինք, որոնցից, դժբախտաբար, ամեն մեկն ունեցավ իր ողբերգական ճակատագիրը: Այս գրքում Թումանյանին ես ներկայացրել եմ ոչ թե …

կարդալ ավելին

Հսկա Ռոբի հիշատակին

25.09.2009

Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը միշտ փորձում էր հաղթական կեցվածքի ու պատվով ապրելու անհրաժեշտության մասին հուշել: Նա վստահ էր, որ մեր երեխաների մեջ պետք է ոչ թե զոհի, այլ` հաղթողի ոգի դաստիարակել: Իսկ դրա համար պարտադիր է լավացնել կրթությունը, որպեսզի մեր ապագա սերունդը «դադարի անուղեղ մարդկանց կողմից հնարած միֆերի զոհը մնալ»: Նա սիրում էր իր հայրենիքը ոչ …

կարդալ ավելին

«Հայֆեստի» «մեխը» տիկնիկներն են

23.09.2009

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում արդեն 7-րդ անգամ կմեկնարկի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որում ընդգրկված կլինեն 50 բեմադրություններ: Ինչպես միշտ, փառատոնը տարբեր թատերային ժանրերի կոլաժ է լինելու, հնարավոր կլինի տեսնել դրամաներ, պարային ներկայացումներ, մատների, ստվերների, տիկնիկների ու առարկաների շարժման վրա հիմնված բեմադրություններ: Թատերական աշխատանքների ամպլիտուդան մեծ է լինելու։ «Հայֆեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ ցուցադրվելու …

կարդալ ավելին

Խուան Խոսե Արեոլա «Էմանուել Կարբալյոյի հետ զրույցներից»

23.09.2009

Է. Կ.- Ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս քո մեջ զարթնեց հետաքրքրությունը գրականության հանդեպ: Խ. Խ. Ա.- Որքան էլ տարօրինակ է, ես երբեք չեմ սովորել կարդալ, ես տառերը սովորում էի լսողությամբ: Ես նայում ու լսում էի, թե ինչպես էին եղբայրներս վանկերով կարդում, եւ ակամա ընդօրինակում էի նրանց: Այնպես որ, իմ առաջին գիրքը ոչ թե այբբենարանն էր, այլ …

կարդալ ավելին

Փոշմանել են

18.09.2009

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է պատժամիջոցներ չկիրառել միությունում Ադրբեջանը ներկայացնող «Իքթամայ» ընկերության դեմ: Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը բողոքներ էր ստացել այն մասին, որ «Եվրատեսիլ 2009» մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած ադրբեջանցիները հրավիրվել են երկրի Ազգային անվտանգության նախարարություն: Գործի առնչությամբ EBU-ն քննություն էր անցկացրել։ Եվրոպական հեռարձակողների միությունում Ադրբեջանը ներկայացնող …

կարդալ ավելին

Հնարովի հաջողություններ

18.09.2009

Հայաստանի Հանրապետության լրատվական գործակալությունները ինֆորմացիա են տարածում այն մասին, որ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանած «Օսկար» մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցելու է (նոմինացված է) Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմը։ «Արմինֆո» գործակալությունն, օրինակ, փոխանցում է, որ ֆիլմը «լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում է նոմինացված։ Ուշագրավ է, որ ոչ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը (որի նախագահն է Ռ.Գեւորգյանցը), ոչ Ազգային Կինոկենտրոնը չեն …

կարդալ ավելին

Ֆրանսիական հմայքն ու ամերիկյան մենեջմենթը թատրոնում

18.09.2009

Դերասանուհի եւ ռեժիսոր Իրինա Բրուքը Երեւան է ժամանել իր թատերախմբի հետ եւ Շեքսպիրյան թատերական փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին ցուցադրել է իր երկու բեմադրությունները` «Երազին սպասելիս»` ըստ Շեքսպիրի պիեսի, ու «Ինչ-որ տեղ Լամանչում»` ըստ Սերվանտեսի «Դոն Քիշոտի»: Հմայիչ ու էլեգանտ Իրինա Բրուքը տարբեր կուլտուրաների ծնունդ է, նա ռուսական արմատներ ունի, ծնվել է Փարիզում, սովորել Նյու Յորքում, …

կարդալ ավելին

Պուգաչովայի համերգն աննախադեպ է լինելու

16.09.2009

Ռուսաստանյան շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համաշխարհային տուրնեն սեպտեմբերի 25-ին իր շարունակությունը կունենա արդեն Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այս համերգը հայ հասարակության համար մեծ իրադարձություն է լինելու, քանի որ տեսնելու ենք մի միջոցառում, որի վրա ամիսներ շարունակ ահռելի աշխատանք են կատարել պրոֆեսիոնալ տեխնիկական եւ ստեղծագործական բազմաթիվ խմբեր: Համերգի կազմակերպիչները վստահեցնում են, որ Ա. Պուգաչովայի …

կարդալ ավելին

«Փորձեք կոմեդիա նկարահանել»

16.09.2009

Հայկական կինոռեժիսորներին խորհուրդ է տալիս Հոլանդիայի կինոթատրոնների ցանցի համասեփականատեր, Հոլանդիայի Կինոթանգարանի խորհրդի անդամ Հայկ Բալյանը Հայկ Բալյանի պապերը թուրքական ջարդերից փախչելով` հասել են Եգիպտոս, ապա տեղափոխվել են Նիդեռլանդներ: Հ.Բալյանը մանկուց շրջապատված է եղել կինոյով, նրա հոլանդուհի մայրը ֆիլմեր էր թարգմանում, քեռին ֆիլմերի դիստրիբյուցիայով էր զբաղվում, իսկ հայ հայրիկը փոքր կինոարտադրության տնօրեն էր: «Հայրս գնեց իր …

կարդալ ավելին

Սեմյուել Բեքեթ «Բեկորներ» գրքից

16.09.2009

Կյանքի օրոք տպած Սեմյուել Բեքեթի էսսեիստիկայի ամենանշանակալից ժողովածուն նա անվանել էր Disjecta: Այդ բառը փոխառնված է Հորացիոսի բանաստեղծություններից մեկից (ըստ ուրիշ տվյալների՝ Օվիդիոսի «Մետամորֆոզների» վեցերորդ գրքից), որտեղ այն հանդիպում է հետեւյալ նախադասության մեջ «Disjecta membra poetae» («Բանաստեղծի տարանջատ անդամները»): Բեքեթը, որ անողոք էր իր ստեղծագործության հանդեպ, միշտ քամահրանքով էր արտահայտվում իր քննադատական աշխատանքների մասին եւ …

կարդալ ավելին

Թագավոր ու ծաղրածու Կալյագինը

11.09.2009

Վաստակաշատ ու սիրված դերասան Ալեքսանդր Կալյագինը, ով անցյալում խաղացել է եւ՛ կատակերգական Չարլի մորաքրոջ, եւ՛ հույժ ռեալիստական Լենինի դերերը, իր ղեկավարած «Et Cetera» թատրոնի հետ Երեւանում ներկայացավ որպես մաքուր ծաղրածու, դիմակ: Ալֆրեդ Ժարրիի «Ուբյու թագավորը» պիեսում նա մանկամիտ խուլիգան էր, հրեշ-երեխա, որը խաղուպարով իշխանության գլուխ է գալիս ու կործանում է ամեն բան: «Ուբյու թագավոր» պիեսը …

կարդալ ավելին

Հրավեր չի եղել

10.09.2009

«Շարմ հոլդինգի» պրոդյուսերական ընկերության PR մենեջեր, Ինգա եւ Անուշ Արշակյանների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է թուրք երգչուհի Հադիսեի հայտարարությունը Թուրքիայում համատեղ համերգ անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հադիսեն իր ելույթում նշել է, որ ինքը զրուցել է Ինգայի եւ Անուշի հետ, եւ, որ նրանք պատրաստակամություն են հայտնել համերգով հանդես գալ Թուրքիայում: Թուրք …

կարդալ ավելին

Ատելով ինձ՝ ինձ ուժեղացնում ես

10.09.2009

Մոսկովյան «Et Cetera» թատրոնի «Շեյլոկ» ներկայացմամբ մեկնարկեց Երեւանյան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը (որն այս տարվանից կրում է անմոռանալի շեքսպիրյան դերեր կերտած եւ իտալական փայլուն դերասանական դպրոց անցած Վահրամ Փափազյանի անունը): «Et Cetera» թատրոնը (որը նշանակում է` «գեւ այլն») երիտասարդ է, այն ԽՍՀՄ-ի վախճանից հետո հիմնել է դերասան Ալեքսանդր Կալյագինը: Եվ հենց նրա պատվերով էլ աշխարհի …

կարդալ ավելին

Քշիշտոֆ Զանուսսիի ստրատեգիան

10.09.2009

Սեպտեմբերի 8-15-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից հիմնադրած հայաստանյան միջազգային կինոդպրոցում վարպետության դասեր կվարի լեհական կինոյի խոշորագույն վարպետ Քշիշտոֆ Զանուսսին: Լեհ ռեժիսորը գործնական աշխատանքների ձեւաչափով (work shop) կփոխանցի իր փորձն ու կինոփիլիսոփայությունը տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին: Մեկ շաբաթ տեւող դասընթացների ընթացքում երիտասարդներին կառաջարկվի 2-3 րոպեանոց ֆիլմեր ստեղծել, որտեղ առկա պիտի լինի լարված դրամատուրգիան ու կինոկադրերի …

կարդալ ավելին

Պավել Ֆլորենսկի «Իկոնոստաս»

10.09.2009

Զոհասեղանի անջրպետը, որ բաժանում է երկու աշխարհները` իկոնոստասն է: Սակայն իկոնոստաս կարելի էր կոչել աղյուսները, քարերը, տախտակները: Իկոնոստասը տեսանելի եւ անտեսանելի աշխարհների միջեւ եղած սահմանն է, եւ այդ զոհասեղանային անջրպետն իրագործվում էր, դառնում էր միմյանց կողքի խմբված սրբերի գիտակցությանը հասու, Աստծո գահը, երկնային փառքի ոլորտը շրջապատած վկաների գաղտնիքն ազդարարողների ամպով: Իկոնոստասը` տեսիլք է: Իկոնոստասը սրբերի …

կարդալ ավելին

168 ժամում

08.09.2009

ԱՄՆ-ում անցկացվելու է արագ սցենարներ գրելու մրցումներ. նախագիծը նախատեսված է աշխարհի տարբեր երկրներից նոր անուններ ու սկսնակ սցենարիստներ ներգրավելու համար: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են «168 Film Project» ընկերությունում, որը հանդես է եկել որպես արտասովոր մրցույթի կազմակերպիչ: Տարբեր երկրներից հավակնորդները պետք է մեկ շաբաթվա ընթացքում (168 ժամ)` սկսած հոկտեմբերի 19-ից, ոչ ավելի, քան 12 …

կարդալ ավելին

Սպասված եւ սպանված

08.09.2009

Հանրային հեռուստաընկերության եւ Ազգային կինոկենտրոնի ուժերով նկարահանված «Սպանված աղավնի» ֆիլմը (որը հետագայում նախատեսվում է սերիալի ձեւաչափով ցուցադրել «Հ1»-ով) մեծ շուքով ներկայացվեց հանդիսատեսի ուշադրությանը «Մոսկվա» կինոթատրոնում: Նար-Դոսի համանուն վիպակի ընտրությունը արդեն իսկ հուշում էր, որ ֆիլմը պետք է մաքուր մելոդրամա լիներ, քանի որ Նար-Դոսն այն հեղինակը չէ, որը անդրադարձել է ավելի սուր սոցիալական խնդիրների ու բազմաշերտ …

կարդալ ավելին

Կինոփառատոն Կովկասում

08.09.2009

Սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կկազմակերպվի «Ես մարդ եմ» խորագիրը կրող կինոփառատոնը: Հիշեցնենք, որ կինոփառատոնն անցկացվում է Հարավային Կովկասի երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Հայաստանում: ՀՀ-ում այն կընթանա Վայքում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Կապանում, Երեւանում, ինչպես նաեւ Արցախում: Կապանի «Երկյակ» հ/կ նախագահ Արմեն Դավթյանը, ով 76 հայտատուներից մեկն է, նշում է, որ այս կինոփառատոնը …

կարդալ ավելին

Արեւները, Արեւիկներն ու լուսարձակները

08.09.2009

«Արեւիկ» մանկական երգչախումբն այժմ ամեն ինչ սկսում է զրոյից, քանի որ զրկվել է իր հիմնական «կորիզից»` կատարողներից, երգերից, ուսուցիչներից: Խումբը մասնատվել է եւ վերածվել է երկու տարբեր անվանումներ եւ տարբեր կարգավիճակ ունեցող խմբերի, որոնք իրար հետ կապ ունենալ չեն ցանկանում: Խմբից հեռացել է գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Դիվանյանը, ով շարունակում է իր գործունեությունն արդեն նոր …

կարդալ ավելին

Քո հարեւան Թագուհին, որն այս պահին մատուցող է աշխատում

02.09.2009

Երեւանցի նկարիչ Լեւոն Ասլանյանի ոճը հաճախ «ֆանտաստիկ ռեալիզմ» են անվանում, թեեւ ինքը` նկարիչը, դեմ լինելով տարաբնույթ «իզմ»-երին, նկատում է. «Ցանկացած նկարիչ էլ իր ներքին ֆիլտրն ունի, իմ ներքին ֆիլտրը կյանքից միշտ միայն պոզիտիվը, դրականն է վերցնում։ Եվ եթե պոզիտիվը հիմա միայն կարելի է գտնել հեքիաթներում, ուրեմն` ես ֆանտաստիկ աշխարհ եմ նկարում»։ Նրա հեքիաթը քաղցրահամ ու …

կարդալ ավելին