Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը իր վերջին «Սահման» ֆիլմով բազմաթիվ մրցանակների է արժանացել: Վերջերս Անթալիայում անցկացված «Ոսկե նարինջ» փառատոնում այն գլխավոր մրցանակներից մեկն է ստացել` կիսելով «Լավագույն ֆիլմ» մրցանակը օրիգինալ մինիմալիստական ոճով նկարահանված ու մտավորականի ներքին պատասխանատվության զգացումի մասին պատմող «Թղթե զինվորը» ֆիլմի հետ (ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսեր): Հետագայում «Սահմանը» մասնակցել է նաեւ Տոկիոյի կինոփառատոնին: Հ. Խաչատրյանն ինքն …
կարդալ ավելինՀայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը մեկշաբաթյա կինոդիտումներ էր կազմակերպել, որոնց ընթացքում ներկայացվեց վերջին 2 տարում ստեղծած ազգային կինոարտադրանքը: Իրականում մենք բավական շատ ֆիլմեր ունենք, միայն թվում է, որ կինոն կանգ է առել: Ֆիլմեր են նկարահանվում: Ըստ կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի` տարեկան 100 ֆիլմ է ստեղծվում: Իհարկե, մեծ մասը ուսանողական, դեբյուտային ու կարճամետրաժ ֆիլմեր են, բայց ո՞վ ասաց, որ …
կարդալ ավելին«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում` 4 օրերի ընթացքում հնչեցին 76-ամյա աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 20-ից ավելի ստեղծագործություններ, բոլորն էլ` Հայաստանում առաջին անգամ: Պենդերեցկուն «Հովեր» կամերային երգչախմբի 6 մեներգիչների կատարումն այնքան էր դուր եկել, որ երեկ հրավիրված ասուլիսում նա հատուկ առանձնացրեց այն. «Շուրջ 40 տարիների ընթացքում ոչ ոք չէր կարողացել կատարել այդ գործը, որ …
կարդալ ավելին«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում, քննարկվող թեմաների ու իրադարձությունների բազմաթիվ ճյուղեր ունի, սակայն փառատոնի հիմնական «զենքն», իհարկե, կինոն է: Լինելով ամենամասսայական արվեստի տեսակը, կինոն կարողանում է ճամփորդել տարբեր երկրներով ու ցուցադրել Երկիր մոլորակի գեղեցկությունն ու աղետալի կորուստները: Գեղեցկությունը շատ փխրուն է, իսկ աղետները` անդառնալի: Այդ մասին են բոլոր ֆիլմերը: Եվ …
կարդալ ավելինՄի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Այդ սարերը բրդոտ շների պես փռված էին ոտքերի մոտ: Այդ սարերը վաղուց արդեն ձեռնասուն էին դարձել, կրելով մեր կացարանների, մեր պատերազմների, մեր երգերի անհանգիստ բեռը: Մեր խարույկները խանձել են նրանց բուրդը: Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Ոչխարների ամպերը ծածկում էին ծաղկած լանջերը: Գետերը` սրընթաց, փրփրած, ճերմակ, ինչպես դանակն …
կարդալ ավելինՀեռուստահաղորդավար եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը որդի է ունեցել: Որդու ծնունդը նրա համար իսկական անակնկալ է եղել, քանի որ մինչեւ վերջին պահը Գարիկը տեղյակ չէր երեխայի սեռի մասին. նա խնդրել էր կնոջը նախապես չասել։ Նշենք, որ Ժաննան ու Գարիկն ունեն 5-ամյա դուստր: Որդին լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 27-ի առավոտյան:
կարդալ ավելին«Արեւորդի» բնապահպանական փառատոնը, որն այս օրերին անցնում է Հայաստանում, հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն կինոֆիլմեր դիտել ու քննարկել մեր հանրապետությունում առկա աղետալի իրավիճակը, այլեւ՝ շատ կոնկրետ քայլերով ցուցադրում է բնապահպանության ու հասարակության օգուտի փոխկապակցված լինելը։ Հայաստանի ամենամեծ պատուհասը պլաստիկ շշերն ու ցելոֆանե տոպրակներն են, որոնց առատությունը այնքան է աչքի զարնում, որ ոչ մի գեղեցիկ տեսարան …
կարդալ ավելինՆրանք յոթն են, ինչպես 7 նոտաներն ու ծիածանի ամբողջական գեղեցկությունը կազմող 7 գույները։ Նրանք կազմում են ժամանակակից Հայաստանի ամենավառ ու օրիգինալ ջազ բենդը՝ «Կատուները»։ Վահագն Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Դավիթ Նալչաջյանը (սաքսոֆոն), Տիգրան Սուչյանը (շեփոր), Աշոտ Հարությունյանը (տրոմբոն), Արտյոմ Մանուկյանը (բաս կիթառ ու թավջութակ) եւ Նորայր Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա) էթնիկ հիմք ունեցող ջազային կոմպոզիացիաները դարձրել …
կարդալ ավելինՌեժիսոր Ռոջեր Կուպելյանը Հոլիվուդում կնկարահանի «Բյուզանդիայից դեպի արեւելք կամ Մամիկոնյանի պայքարը հանուն հավատքի» ֆիլմը, որը պատմում է 451թ. Ավարայրի ճակատամարտի մասին: Ֆիլմի նկարահանումներին օժանդակելու պատրաստակամություն է հայտնել Համահայկական բարեգործական միությունը: Իսկ ֆիլմի սաունդտրեկը գրելու է «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանը: Ռ. Կուպելյանը մասնակցել է հոլիվուդյան մի քանի ֆիլմերի նկարահանումներին, ինչպիսիք են` «Չառլի …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» ֆիլմը հետխորհրդային Հայաստանում ստեղծված այն սակավաթիվ լիամետրաժ խաղարկային ֆիլմերից է, որը կարող է մրցունակ համարվել համաշխարհային կինոշուկաներում եւ հետաքրքրությամբ դիտվել հայ հանդիսատեսի կողմից: Ֆիլմի գլխավոր թեման սերն է, որը ձգվելով տարիների ու տարբեր ազգային մտածելակերպ ունեցող պերսոնաժների կյանքով` հանգեցնում է շատ գեղեցիկ ու լուսավոր մի կետի. կյանքի շարունակականությանը: Սիրել նշանակում …
կարդալ ավելինՎրաստանի կառավարությունը հետաքրքիր «PR» ակցիայի է վերածել հոլիվուդյան մարտաֆիլմը, որն այս օրերին նկարահանվում է Թբիլիսիում: Արդեն մի քանի օր շարունակ Վրաստանի խորհրդարանի շենքը դարձել է նկարահանման հրապարակ, եւ ամերիկացի ռեժիսոր Ռենի Հարլինին թույլ է տրվել շենքի ու բակի ցանկացած անկյունում նկարահանում կատարել: Ֆիլմը պատմելու է 2008 թվականի Վրաց-ռուսական պատերազմի մասին, որի արդյունքում Հարավային Օսիան անկախացավ: …
կարդալ ավելինՆոյեմբերի 7-ի երեկոյան կասկադից բարձրացող հրավառությունը կազդարարի Գաֆեսջյան արվեստի կենտրոնի բացման մասին, որի պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին: Կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու 20-րդ դարի ամենահեղինակավոր ապակեգործներից մեկի` Յարոսլավա Բրիխտովայի հետ, ով ներկա կլինի «Հայաստանի համար» ցուցահանդեսի բացմանը: Վերջինս կներառի Բրիխտովայի եւ մեկ այլ ճանաչված արվեստագետի` Ստանիսլավ Լիտովսկու աշխատանքները: Ավելի ուշ Գաֆեսջյան արվեստի կենտրոնում կհյուրընկալվեն …
կարդալ ավելինՀայրենական հեռուստատեսությունը վաղուց արդեն շոու-բիզնեսի բաղկացուցիչ մասն է դարձել. այն ստեղծում, խամրեցնում, վառում ու կյանք է տալիս մեծ ու փոքր աստղերին` իր ձեռքում պահելով հզոր զենքերից մեկը` եթերը: Այդ զենքից օգտվում են ընտրովի քաղաքական գործիչներն ու երգիչ-հաղորդավարները: Այլ զբաղմունք ունեցող մարդկանց մուտքը եթեր խիստ սահմանափակ է, քանի որ չգրված օրենքի համաձայն` ժամանակակից հայաստանցին միայն երկու …
կարդալ ավելինՌեժիսոր Բորիս Գրաչեւսկին երեխաներին ու նրանց ծնողներին համախմբելու մի գեղեցիկ տարբերակ է գտել, որի անունը «Երալաշ» մանկական երգիծական կինոհանդես է, եւ որի ուրախ մեղեդային ազդանշանները էկրանին են գամել սկզբում՝ մեր ծնողներին, իսկ արդեն՝ մեր երեխաներին։ Ծնվելով խորհրդային ամենազոր ցենզուրայի պայմաններում, այդ հանդեսը կարողացավ բավականին լուրջ հեղաշրջում անել՝ հիշեցնելով, որ կա անբռնազբոս ազատություն ու միայն մանուկներին …
կարդալ ավելինԱյս գլուխը` պատմություն է արքայազնի ու աղքատի մասին: Քառասունմեկ թվականի մարտին ծնվեց Անդրյուշա Չերկասովը: Նույն տարվա սեպտեմբերին ծնվեցի ես: Անդրյուշան երեւելի մարդու որդի էր: Իմ հայրն առանձնանում էր միայն իր նիհարությամբ: Նիկոլայ Կոնստանտինովիչ Չերկասովը հիանալի արտիստ էր եւ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Իմ հայրը` շարքային թատերական գործիչ էր եւ բուրժուական ազգայնամոլի որդի: Չերկասովի տաղանդով հիանում էին …
կարդալ ավելինԱվարտվեց «Մանկական եւ պատանեկան կինոյի ու հեռուստատեսության Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի» կազմակերպած 5-րդ Երեւանյան կինոփառատոնը: Կազմակերպիչները նշեցին, որ իրենք մրցանակներից բացի՝ նախեւառաջ կարեւորում են ընտանեկան կինոդիտումների ավանդույթի վերականգնումը: Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Նունե Մանուկյանը նկատեց, որ երեխաները սովորաբար առանձին են կինոթատրոն գնում, իսկ երեխաները` առանձին, եւ պատանեկան կինոն լավ առիթ է հիշելու համար, որ երեխայի …
կարդալ ավելինԹուրքիայում ցուցադրվել է սեփական արտադրության սիրային կինոսերիալ, ինչի արդյունքում լուրջ դիվանագիտական սկանդալ է արձանագրվել: Թուրքական ամենաազդեցիկ TRT1 ալիքով ցուցադրված «Բաժանում» կինոմելոդրաման միայն առաջին հայացքից է տեղավորվում հեռուստատեսային օճառային արտադրանքի ձեւաչափում. իրականում այն խիստ քննադատություն է պարունակում Իսրայելի դեմ: Առաջին իսկ սերիայում ցուցադրվում են անզեն պաղեստինցիների վրա սառնասրտորեն կրակող հրեա զինվորները: Հրեան սպանում է երիտասարդ անօգնական …
կարդալ ավելինՆյույորքցի Տաթեւիկ Եղիազարյանը երիտասարդ ջազվումըն է, որը թեեւ իր առաջին քայլերն է անում ջազային երաժշտության մեջ, սակայն անկասկած մեծ ապագա ունի: Նա անմիջական ու լուրջ մարդ է, շատ է աշխատում, շատ է սովորում եւ էքսպերիմենտներ անելիս` երկար է մտածում: Նրա համար ջազային ճանապարհը կանխորոշված էր: Նրա ծնողները բնավ էլ պատահականորեն չեն ընտրել հենց Տաթեւիկ անունը: …
կարդալ ավելինՀոկտեմբերի 25-29-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվելու է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը: Փառատոնն իր մեջ ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ է ներառելու, այլեւ բազմազան ծրագրեր է փորձելու իրականացնել: «Արեւորդիի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը վստահ է, որ միայն ֆիլմերի դիտմամբ չի ստացվի էկոլոգիական լուրջ խնդիրներ լուծել. «Մենք սկզբից դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի հետագայում այդ դաշտի վրա հիմնվենք»: Անհատների …
կարդալ ավելինԱնքնություն Գիշերային երկինքը, ասես թղթի պատճեն կապտամառ, աստղերի կետերով ծածկված. Նրա միջով, հանց դռան դիտանցքի, ծորում է լույսը, լույսը ճերմակոսկր, հանց մահը կեցած ետեւում ամենայնի. Աստղերի հայացքի եւ լուսնի հորանջոցի ներքո նա տառապում է անքնությունից… Սիլվիա Պլաթ 60-ական թվականների եւ 70-ականների գրական կուռքերից մեկը, բիթնիկներից վերջինը, բանաստեղծ, արձակագիր, ըստ գրականագետներից մեկի բնորոշման՝ «Ժամանակակից Մարկ Տվենը», …
կարդալ ավելին