Մեկ ամիս առաջ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը վերջին տարիներին արտադրված հայկական ֆիլմերի դիտում էր նախաձեռնել, որին հաջորդեց քննարկումը: Ինչպես նշեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը` այդ քննարկման ընթացքում չկայացավ ամենակարեւորը` տեղի չունեցավ ռեժիսորների, քննադատների ու լրագրողների դիալոգը: Այժմ հերթը հասավ վավերագրական կինոյին: Մի առանձին աշխարհի, որը միաժամանակ եւ կա, եւ չկա, եւ որտեղ բազմաբնույթ խնդիրներ են գոյացել: Պետք …
կարդալ ավելին– Մի առիթով ասել էիք, որ թեմայի ետեւում գոյություն ունի ինչ-որ իդեոլոգիա: Այսօր թեմայի եւ իդեոլոգիայի կապերը խեղաթյուրված չե՞ն: – Կարծում եմ` ոչ: Այսօր էլ գոյություն ունեն այդ կապերը: Մեծ հաշվով Սովետմիության փլուզումը աղետ էր, որը ազդեց ոչ միայն մեզ վրա, այլեւ ամբողջ աշխարհի վրա: Իրականում, սառը պատերազմ կոչվածը իդեոլոգիաների կոնֆլիկտ էր, որի ավարտից հետո …
կարդալ ավելինԱրվեստագետ Կարեն Անդրեասյանը տարիներ շարունակ հավաքագրում ու արխիվացնում է հանրային զգացմունքները, տարածքներն ու լանդշաֆտները: Նաեւ` փորձում է ձեւակերպել հանրային երջանկության բանաձեւը: Նրա նախագծերը` «Ողջաբերդը», «Խաչիկը», «Նոր Հաճընը», վաղուց արդեն լրջորեն ներկայացվում են տարբեր արվեստի բիենալեներում` մասնակցելով ինտերնացիոնալ, իր բառերով ասած` տրանսնացիոնալ զրույցներին: Կարեն Անդրեասյանը մարդ-պարադոքս է, ով արվեստը հետազոտություն համարելով` Հայաստանը որպես հայտնագործություններով լի դաշտ …
կարդալ ավելին«Ի սկզբանե Տերն արարեց աշխարհը, այնուհետեւ` երեսունվեց հոգիները: Այդ հզորագույն հոգիների մեջ առաջինը կոչվում էր Լյուցիֆեր… Նա պնդում էր, որ խելքով հավասար է հենց Տիրոջը: Տերը զայրացավ եւ նրան դժոխք նետեց… Թեեւ, հայտնվելով դժոխքում, Լյուցիֆերն այնտեղ տառապում էր, հոգիների կեսը վերածվեցին դեւերի եւ ախորժանք էին ապրում այս աշխարհի բերկրանքներից: Նա խուսափում էր բարի մտադրություններով մարդկանցից»:Ջուլիո …
կարդալ ավելին– Պարոն Կարապետյան, մենք անընդհատ լացում-աղաղակում ենք, թե ինչպես են վրացիներն ու թուրքերը մեր խաչքարերը ջարդուփշուր անում, հուշարձաններն ու եկեղեցիները ավերում… Ձեր կարծիքով` մեր երկրի ներսում մենք պահպանո՞ւմ ենք մեր հուշարձանները: – Այն, որ վիճակը վատ է, նորություն չէ: Եվ վատ ենք պահպանում ոչ այն պատճառով, որ չունենք պետական միջոցներ: Ավելին, այսօր եթե յուրաքանչյուր հուշարձանի …
կարդալ ավելին«Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը, որը վերջերս ցուցադրվեց հայ հանդիսատեսին, այն ֆիլմերից է, որոնք ոչ թե պատասխաններ են տալիս, այլ՝ հարցեր են բարձրացնում։ Եվ թերեւս հենց դրանում է ֆիլմի առավելությունը, քանի որ, ինչպես ասում է ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը՝ իսկական կինոն հենց հարց է տալիս, այլ ոչ թե միայն փաստ է արձանագրում։ Ֆիլմում …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք: – Ասում են` նկարիչը միշտ պետք է վատ լինի (ծիծաղում է.- Մ. Մ.): – Այսօր կարծես ասպարեզում չկաք: Ինչո՞ւ: – Ոչ, կարծում եմ` կամ: Մի քանի ամիս առաջ եմ վերադարձել Ֆրանսիայից, որտեղ գնացել էի «Pour Que LգEspirit Vive» ասոցիացիայի հրավերով: Ընդհանուր առմամբ հրավեր ստացել էին եւս 7 արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, …
կարդալ ավելինՖրանսիացի լեգենդար երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիր Ժան Միշել Ժարը վերջին տարիներին իրականացնում է իր հեղինակային նախագիծը, որը կոչվում է «Քաղաքները համերգում» եւ համերգի մեջ է ներգրավում ոչ միայն հանդիսատեսի ստվար զանգվածը, այլ ողջ քաղաքը: Նման տոտալ համերգների ֆորմատը ֆրանսիացի երաժիշտը անհրաժեշտություն է համարում: Նրա համերգների ընթացքում քաղաքի շենքերի վրա եւ փողոցների խաչմերուկներում տեղադրվում են հսկայական …
կարդալ ավելինԴեկտեմբերի 6-ին Նյու Յորքում տեղի կունենա ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտորներից մեկի` մեր հայրենակից Տիգրան Մանսուրյանի համերգը, որի ընթացքում կհնչեն Մանսուրյանի ստեղծագործությունները, Կոմիտասի մշակումներն ու հայկական ժողովրդական երգերը: Մաեստրո Մանսուրյանը հանդես կգա նաեւ որպես դաշնակահար: Համերգի մասնակիցները կլինեն նաեւ ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանը, երաժիշտ Ռոբերտ Շուլկովսկին:
կարդալ ավելին«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Շարժական կինոթատրոն» դասախոսություն-պերֆորմանսը, որի հեղինակը քաղաքային տարածքների ճարտարապետության ու փոխակերպման թեմայով աշխատող գերմանացի արվեստագետ Ռոմանա Շմալիշն է: «Շարժական կինոթատրոնը»՝ «Mobile Cinema»-ն, իրենից ներկայացնում է մի կոնստրուկցիա, որը միավորում է հայտնի ֆիլմերի հատվածներն ու տեղաշարժվող վայրերը: Այդ նախագծին կմասնակցի նաեւ Ռոբերտ Շլիխտը: Նախագիծը փորձ է անելու կինեմատոգրաֆիական արխիվն …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերջերս վերադարձել է Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվող «Արեւելք-Արեւմուտք. դասական եւ ավանգարդ» երկրորդ միջազգային կինոփառատոնից, որտեղ մրցութային ծրագրում ներկայացրել էր իր դեբյուտային լիամետրաժ «Խճճված զուգահեռներ» կինոֆիլմը: Ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ֆրանսուհի Լորանս Ռիթերը, ով ֆիլմում կատարել է երեւանյան դպրոցի ուսուցչուհի Լաուրայի դերը, համարվել է լավագույնը, իսկ մրցանակը հանձնող հանձնաժողովը …
կարդալ ավելինՆկարիչ, ազատ համադրող Ռուբեն Արեւշատյանը վաղուց արդեն ներգրավված է համաշխարհային արվեստի պրոցեսների մեջ: Նրա անունը լուրջ հեղինակություն է տարբեր միջազգային հաստատությունների ու բիենալեների կազմակերպիչների համար: Նա նաեւ «Red-thread.org» էլեկտրոնային հանդեսի խմբագիրներից է: Արվեստի կոնսուլտանտ ու ցուցահանդեսների համադրող Ռ.Արեւաշատյանը, ում խորհուրդներին հետեւում են մի քանի խոշոր արտասահմանյան թանգարաններ, անհեթեթ է համարում այն փաստը, որ հայ արվեստագետները …
կարդալ ավելինՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀՐԵԱՆ Բոլոր քրիստոնեական երկրներում գոյություն ունի Հավերժական Հրեայի մասին լեգենդը: Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան` չկա, թերեւս, որեւէ երկիր, ում չի հասել այդ ավանդությունը: Եվ, անշուշտ, Հավերժական Հրեայի թեման վաղնջական ժամանակներից ամենատարածվածներից մեկն է արվեստում: Բավ է հիշատակել Գյուստավ Դորեի փորագրանկարները, Էժեն Սյուի եւ դոկտոր Կրոուլիի վեպերը: Ես հիշում եմ, որ Մոնք Լյուիսի հանրահայտ …
կարդալ ավելինՖրանսիացի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Ոճրագործության բանակ» ֆիլմը, որի հիմքում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ձեւավորված ֆրանսիական Դիմադրության շարժման պայքարն է: Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանը, ով ֆաշիստական ռեժիմի տարիներին ղեկավարել է ազատագրական ջոկատներից մեկը, դարձել է ֆիլմի հիմնական հերոսը: Նա իր շուրջն է համախմբում տարբեր ազգությունների երիտասարդ տղաների ու կանոնակարգում պատժիչ ակցիաները: …
կարդալ ավելին– Ձեր հոդվածներից մեկում նշել էիք, որ մենք ապրում ենք ձանձրույթի մշակույթի մեջ, եւ մեր քաղաքակրթությունը հիմնված է ձանձրույթի վրա: Դուք նկատի ունեք Հայաստա՞նը: – Իրականում ես այդ թեմայով հոդված գրել եմ մի եվրոպակամ նախագծի պատվերով՝ փորձելով նաեւ քննարկել ձանձրույթի թեման խորհրդային եւ ետխորհրդային իրադրությունների համար: Հետագայում, ընդլայնված տեսքով այն հրապարակվեց «Հետքի» կայքում։ Կարծում եմ` …
կարդալ ավելինԷստոնացի նկարչուհի Իլոն Վիկլանդի մանուշակագույն հագուստն ու կարմիր նռերով ականջօղերն ավելի են ընդգծում այն աշխարհի գույները, որոնք դեռեւս մանկությունից ստեղծել է նկարչուհին: Նրա նկարներում ոչ միայն գույներն են խիտ, այլեւ այն զգացողությունները, որոնք, բացի նկարներում պատկերված հերոսներից, ապրում են երեխաներն ու վերապրում մեծերը: Երեխաների համար Վիկլանդի նկարները, նախեւառաջ, հաճելի հանդիպում է իրենց սիրելի հերոսների հետ, …
կարդալ ավելինԳրող Վահրամ Մարտիրոսյանը հրաշքներին չի հավատում, քանի որ իր խառնվածքով հետազոտող է: Իսկ երբ խորասուզվում ես քեզ հետաքրքիր նյութի մեջ, այլեւս բախտի գործոնին մեծ նշանակություն չես տալիս: Վ.Մարտիրոսյանը քայլ առ քայլ, տարբեր եվրոպական մշակութային հաստատությունների հարթած ճանապարհով ու հրավերով կարողացել է հաջողության հասնել Եվրոպայում: Նա հաճախ է լինում Ավստրիայում, որտեղ «գրական կացարան» ծրագրի է մասնակցում: …
կարդալ ավելինՇատ հստակ եւ ընդգրկուն է պոլիֆոնիայի խնդիրն առաջադրել Ա.Վ.Լունաչարսկին իր «Դոստոեւսկու բազմաձայնությունը» հոդվածում: Ա. Վ. Լունաչարսկին հիմնականում համամիտ է Դոստոեւսկու պոլիֆոնիկ վեպի մասին մեր թեզիսին: «Այսպիսով,- ասում է նա,- ես կարծում եմ, որ Մ.Մ.Բախտինին հաջողվել է ոչ միայն ավելի հստակ, քան դա արել է որեւէ մեկը մինչ այսօր, հաստատել Դոստոեւսկու վեպում բազմաձայնության վիթխարի նշանակությունը, այդ …
կարդալ ավելինՆոյեմբերի 16-17-ին Ստամբուլում ներկայացվել է «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը, որ բեմադրել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը` մեկ այլ ֆրանսահայի` կոմպոզիտոր Ժերար Թորիկյանի պիեսի հիման վրա: Վերջինս նաեւ մոնոներկայացման միակ դերակատարն է: «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան» («Never let an Armenian get started, words always fail him») թուրքական …
կարդալ ավելինԱյսօրվա Հայաստանում թատրոնը ամենահետամնաց արվեստի ժանրը կարելի է համարել։ Հսկա եւ անճոռնի համակարգ հիշեցնող պետական թատրոնները աշխատելով սովետական մեխանիզմներով՝ շատ ամուր ու հստակ գծված պատ են շարել, որը ճեղքելը բավականին բարդ է։ Բարդ է ոչ միայն այն պատճառով, որ պետական թատրոնների գեղագիտությունը, դերասանական դպրոցն ու խաղացանկային քաղաքականությունը մեկընդմիշտ ամրագրված ոճով է առաջ շարժվում, այլեւ այն …
կարդալ ավելին