Մշակույթ

Պատասխանատվությունը՝ Հ1 եւ «Intermob»

17.02.2010

Թեեւ արդեն հայտնի է, որ Օսլոյում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Եվա Ռիվասը, բայց քվեարկության արդյունքները շարունակում են մնալ, մեղմ ասած, առեղծվածային: Հայաստանում շատ-շատերը նրա մասին առաջին անգամ այս մեկ ամսվա ընթացքում միայն լսեցին: Այդ իսկ պատճառով ներկայացնենք նրա մասին այն, ինչ հայտնի է դարձել նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանի այս օրերին տված հարցազրույցներից: Եվ այսպես. Եվայի …

կարդալ ավելին

Առաջ, Հայաստան

17.02.2010

Պոպուլյար երգարվեստով հետաքրքրվող բոլոր հայաստանցիներն, իհարկե, սպասում էին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցը թեժ պայքարի արդյունքում է որոշվելու, սակայն այն, ինչ նախօրեին կատարվեց Օպերայն թատրոնի բեմում՝ լավագույն երգի ընտրության ժամանակ, փաստեց, որ այն համակարգը, որի մեջ մենք մինչեւ կոկորդներս խեղդվել ենք, արդեն իր երկար ու անվարան ձեռքերը տարածել է բոլոր տեսակի ընտրությունների վրա։ Եվ նույնիսկ …

կարդալ ավելին

Տիգրան Համասյանը պատրաստվում է եվրոպական տուրնեի

14.02.2010

Երիտասարդ տաղանդավոր գյումրեցի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, ով արդեն 2 տարի ապրում եւ աշխատում է Նյու Յորքում, երաժշտական տուրնեի է պատրաստվում եվրոպական երկրներում: Իր «Aratta Rebirth» խմբի հետ ապրիլի 7-ին նա համերգով ելույթ կունենա նաեւ Երեւանի Ֆիլհարմոնիկ դահլիճում` ներկայացնելով իր վերջին մշակումները, որոնց մեծ մասը հայկական ֆոլք-երգերի ջազային մեկնաբանումներն են: Համերգից հետո նա միանգամից …

կարդալ ավելին

Ցուցք

14.02.2010

ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «Art Expo» արվեստի ցուցահանդես-հաշվետվությունն այս տարի ավելի լայն էր ներկայացված, քան անցյալ տարի: Ավելի շատ էին 2009թ. անցկացված տարբեր մշակութային միջոցառումների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանք-ռեզյումեների մասին փաստող տաղավարները (թվով 53), ավելի շատ էին գույները, բուկլետները, թռուցիկներն ու վիդեո-հաշվետվությունները, ինչը պետք է թերեւս նշանակի, որ Մշակույթի նախարարությունը ողջ տարվա ընթացքում բեղմնավոր է …

կարդալ ավելին

Ելույթների հերթականությունն այլեւս հայտնի է

14.02.2010

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլի վիճակահանությունը: 1-ինը հնչելու է «Another Story» ռոք-խմբի «Այս ձմեռ» երգը: 19-ամյա Դավիթ Աշոտյանը «Infected Dreams» երգով 5-րդը ելույթ կունենա: Նիկ Էգիբյանը 6-րդն է հանդես գալու, Եվա Ռիվասը՝ 9-րդը, Էմմին եւ Միհրանը 4-րդ համարի ներքո են հանդես գալու: 8-րդը` Ռազմիկ Ամյանը: Ազգությամբ ֆինն Մարիա Քիզիրյանը (Մարիայի ամուսինն ազգությամբ …

կարդալ ավելին

Դատում են

11.02.2010

Խորհրդային կայսրությունն իր գոյության ընթացքում արվեստը վերահսկելու գրեթե անթերի համակարգ էր մշակել` ճնշում-պատժում էր` ում «հակահամակարգային» էր համարում, եւ գովաբանում ու վճարում էր նրանց, ովքեր տեղավորվում էին գաղափարական «սիստեմի» շրջանակներում ու ծառայում էին պետական պրոպագանդային: Հետխորհրդային պետությունները չշտապեցին (միգուցե նաեւ՝ պարզապես չկարողացան) հրաժարվել այդ մեխանիզմներից, եւ արդյունքում արվեստագետների ճնշումը առավել տգեղ, նույնիսկ զարհուրելի ձեւեր ստացավ, …

կարդալ ավելին

«Քթներս ցցած չենք քայլում քաղաքում»

11.02.2010

Միջազգային մեծ բեմերում բազմաթիվ ելույթներով հանդես եկած, համաշխարհային փոփ-գերաստղերի շոուների մասնակիցը դարձած պարող Միհրան Կիրակոսյանը մի քանի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ պարի ոլորտում արդեն արել է այն ամենն, ինչ հնարավոր էր անել: Այսինքն` ոչ միայն պարել է այն երգիչների հետ, ում սիրել է, եւ ովքեր լավագույններ են համարվել տարիներ շարունակ …

կարդալ ավելին

Սյորեն Կիերկեգոր «Զրույցներ»

11.02.2010

Առաջաբան Այս փոքրիկ գիրքը (որի լույսընծայման հանգամանքներն ինձ հիշեցնում են իմ առաջին «Երկու խրատական զրույցների» (1843թ.) եւ դրանց առաջաբանի մասին, եւ որոնք լույս տեսան անմիջապես «Կամ-կամ»-ից հետո, հուսով եմ, կարթնացնի այն նույն հիշողությունները, եւ «այն միակի մեջ, ում ես ուրախությամբ եւ երախտագիտությամբ անվանում եմ իմ ընթերցողը»` «աննկատ լույս աշխարհ գալով, այս գիրքը կաթոգին տենչում է …

կարդալ ավելին

Վստահ է, որ կհաղթեն

09.02.2010

Արդեն քանի օր է` Երեւանում են Միհրանը եւ նրա ընկերները, ովքեր Էմմիի հետ մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու են Օսլոյում: Երկու ամիս նրանք Էմմիի հետ ԱՄՆ-ում նախապատրաստվում էին նախընտրական փուլին: Դուետի հետ հանդես են գալու պրոֆեսիոնալ եւս 4 պարողներ, ովքեր ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, …

կարդալ ավելին

2-րդ խմբում

09.02.2010

«Եվրո 2012»-ի ընտրական փուլի արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի թիմերը: Հայաստանը հիշյալ 5 երկրների հետ ընդգրկվել է 2-րդ խմբում: Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա փետրվարի 22-ին: Այդ օրը 2-րդ ընտրական խմբի մասնակիցների ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն խաղացանկը: Նշենք, որ վիճակահանության ընթացքում Հայաստանը հայտնվել էր Ադրբեջանի հետ միեւնույն խմբում, սակայն, քանի …

կարդալ ավելին

Ավարտվեց Ռոտերդամի կինոփառատոնը

09.02.2010

Փետրվարի 1-7-ը անցկացվեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը, որը, ավանդույթների համաձայն՝ միշտ ուշադրության կենտրոնում է պահում ավանգարդիստական, երիտասարդական կինոն՝ փորձելով ներկայացնել հիմնականում դեբյուտային ֆիլմերն ու բացահայտելով նոր կինոանուններ։ Այս տարվա մրցանակները (ռոտերդամյան «վագրերը») հիմնականում բաժին հասան ասիական ու լատինաամերիկյան կինոֆիլմերին։ Լավագույններն են ճանաչվել «Ծովի սառը ջրերը» (Կոստա-Ռիկա), «Աշխարհիկ պատմությունը» (Թաիլանդ), «Դեպի ծով» (Մեքսիկա) ֆիլմերը։ Հատուկ մրցանակների են …

կարդալ ավելին

Երկրորդ կիսաեզրափակիչում

09.02.2010

Նախօրեին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 27-ին: Այդ օրը Հայաստանի հետ կմրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ Շվեյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շվեդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան, Իսրայելը: Ընդհանուր առմամբ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 17 երկիր: Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակչին, ապա այստեղ մրցելու են …

կարդալ ավելին

Հերոսը արեւի շողն է

09.02.2010

Վերջերս Երեւանի Տիկնիկային թատրոնի բեմում ցուցադրվեց «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը, որտեղ գործող անձինք են դառնում դերասանների «մերկ» ձեռքերի ու մատների ճկունության շնորհիվ արթնացող մարդանման էակները: Մատների թատրոնի ոճը հազվադեպ է հայտնվում հայ ռեժիսորների ուշադրության կենտրոնում, եւ սա մատների օգնությամբ պատմություն պատմելու թերեւս մեր առաջին հաջողված փորձն է: Բեմադրության հեղինակը Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շրջանավարտ, …

կարդալ ավելին

«Մեզ մոտ չարի վերջը չի գալու»։ Արդյունքում՝ Հովհաննես Թումանյանն է խայտառակ լինելու

06.02.2010

– «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյան եմ: Դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք»,- այսպես եք նշել Ձեր արվեստի «մանիֆեստում» 1990թ.: Լավ, մենք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն ենք, իսկ ո՞վ է Գրիգոր Խաչատրյանը: – Դա ընդամենը անձնագրային փաստ է, փաստաթուղթ: Դեռեւս մանկության շրջանից մարդիկ սկսում են մի կայացման գործընթաց, ըստ որի` յուրաքանչյուրն իր կերպարի, …

կարդալ ավելին

«Եվրատեսիլյան» եռանկյունի

06.02.2010

Արդեն 5 տարի շարունակ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ գրեթե ամեն տարի մասնակցի անունը հայտնի է դառնում շատ ավելի վաղ, քան բուն քվեարկությունն է կազմակերպվում, եւ նույնիսկ երգն է ընտրվում: «Եվրատեսիլը» համարվում է երգի մրցույթ, սակայն Հայաստանում այն ընկալվում է որպես որեւէ երգչի կարիերայի գագաթնակետ, որպես ամուր կապեր ու հովանավորներ ունենալու ապացույց: Եվ …

կարդալ ավելին

Սկզբից՝ լաբորատորիա, հետո` թանգարան

06.02.2010

Երեւանի Տիկնիկային թատրոնն արդեն ունի իր թանգարանը: Երեկ թատրոնի ճեմասրահում բացվեց տարբեր տարիների ներկայացումների մեջ «խաղացած» կամ էլ թատրոնին նվիրաբերած տիկնիկների մշտական ցուցադրությունը: Այսուհետ թատրոն այցելած յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա ծանոթանալ ոչ միայն թատրոնի «տիկնիկային» պատմությանը, այլեւ` հետեւել տիկնիկների պատրաստման տարատեսակ տեխնիկական եղանակներին: Չէ՞ որ բեմ բարձրացող տիկնիկ-դերասաններից յուրաքանչյուրն էլ յուրովի է շարժվում, «խոսում» ու …

կարդալ ավելին

«Գրքի կողքով անցնելն արդեն իսկ նվաճում է»,- ասում է «Արտբրիջ» գրատուն-սրճարանի տիրուհի Շաքե Հավան-Կարապետյանը

05.02.2010

Պարսկաստանում ծնված, երկար տարիներ ԱՄՆ-ում ապրած Շաքե Հավան-Կարապետյանը գործարար կին է, ով մշտապես տեղափոխվելով Հայաստան՝ կարողացել է խաչաձեւել բիզնեսի անխախտ կանոններն ու իր երազանքները։ 9 տարի առաջ բացված «Արտբրիջ» սրճարանն արդեն Երեւանի անբաժանելի մասնիկն է դարձել։ Այդ սրճարանի մոդելը ապացուցեց, որ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ շատ բնական, նույնիսկ օրինաչափ է դիտվում գրքի ընթերցումը։ …

կարդալ ավելին

Կուրտ Վոննեգութ «Իմ ամերիկյան բլյուզը»

05.02.2010

Որքան էլ կոռումպացված, ընչասեր եւ անսիրտ են դառնում մեր իշխանությունը, մեր մեծ բիզնեսը, մեր ԶԼՄ-ները, մեր կրոնական եւ բարեգործական կազմակերպությունները, երաժշտությունը երբեք չի կորցնի իր հմայքը: Եթե ես երբեւէ այնուհանդերձ մահանամ` Աստված ոչ անի, իհարկե, խնդրում եմ, որ իմ գերեզմանաքարի վրա դաջվի այսպիսի տապանագիր` ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑ Է ԵՂԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ …

կարդալ ավելին

Սլոբոդան Շնայդեր «Մանրի ֆենոմենոլոգիայի դիտարկումներ»

05.02.2010

Մրջյունը Հնարավոր է նույնիսկ, որ, շշմելով ամառվա տապից եւ ծառի տակ խոտերի մեջ նստած, նա կդառնա մի մարգագետնում տեղակայված հարեւան մրջնանոցների միջեւ տեղի ունեցող դաժան պատերազմի վկան: Այսպես, օրինակ, փառաբանված Դարվինը հիրավի զարմացել էր, մի անգամ հայտնաբերելով հետեւյալը` բավ է, որ խեղճ մրջյունը դեգերելով պատահաբար հայտնվի օտար մրջնանոցում, ուր ապրում են նույն ցեղի մրջյունները, նրան …

կարդալ ավելին

05.02.2010

Կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովը, իր վերջին «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմն անվանում է «հոգու պահանջ»։ Երկար տարիների ընթացքում նա ստեղծել է այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային կինոյում հիթային են դարձել՝ «Մենք ջազից ենք», «Ձմեռային երեկո՝ Գագրայում», «Կուրիեր» եւ ոչ միայն մրցանակների են արժանացել, այլեւ սիրվել են հանդիսատեսի կողմից։ «Հավատացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես …

կարդալ ավելին