Մշակույթ

Գովասանական ներբող՝ Քրիստոսի տասներկու առաքյալների գնդին՝ նախապատիվ պետությանց գլխավորներին եւ յոթանասուներկու սրբազան աշակերտներին

28.03.2010

Ա. Տիեզերքի ծաղիկներ եւ Եդեմի տան տունկեր տենչալի: Նախաստեղծ Ադամի ծնունդներ եւ Սիոնի զարմեր: Ծառեր բարձրուղեշ եւ բյուրաճյուղ, երփնագեղ, քաղցրապտուղ եւ ախորժելի: Երկնընթաց ոստեր ընտրյալ՝ լուսասնունդ եւ տիրահաստատ, շահավետ եւ արդյունավոր, ոռոգված եւ արմատացած, պարարված եւ պանծացված ցողով Պարգեւողի. ընտրյալ սերմեր աճման բարեբույս անդաստանի: Բխումներ հանապազահոս, մշտակայլակ եւ հարակաընթաց, գետեր հեզասահ, գերածավալ, գեղածիծաղ եւ գարնանագուշակ: …

կարդալ ավելին

Ազգային ուրվականները՝ որպես փսիխոզ

23.03.2010

«Արմմոնո» միջազգային թատերական շրջանակներում ցուցադրվեց ֆրանսիական «Էտոն» թատերախմբի «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը, որը բեմադրել էր Ֆրանսիայում բնակվող դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը։ Ներկայացման գլխավոր եւ միակ դերակատարը նույնպես ֆրանսահայ է՝ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանը, ով ներկայացման ողջ ընթացքում փորձում է ստեղծագործել (այսինքն` երաժշտություն գրել), սակայն նրան խանգարում են հուշերն ու մտքերի հոսքը, որն անընդհատ …

կարդալ ավելին

Հանդիպել են

23.03.2010

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երեկ հանդիպել են «Եվրատեսիլ 2010» մրցույթի մասնակից 39 երկրների պատվիրակությունները` ծանոթանալու մրցույթի անցկացման մանրամասներին: Իսկ վաղը տեղի կունենա վիճակահանություն, որով կորոշվի մրցույթի մասնակիցների ելույթների հաջորդականությունը: «Եվրատեսիլի» թվով 55-րդ մրցույթը տեղի է ունենալու Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` «Թելենոր Արենա» դահլիճում: «Եվրատեսիլ 2010»-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 29-ին, իսկ դրա մասնակիցները կորոշվեն մայիսի …

կարդալ ավելին

Երկու խութերի արանքում

20.03.2010

Սունդուկյանի անվան թատրոնի վերջին պրեմիերան` Տոնինո Գուերայի այլաբանական բանաստեղծական շարքի հիման վրա բեմադրած «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը, մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ նույնքան մեծ տապալման է արժանացել: Բեմադրության ռեժիսոր Արմեն Մազմանյանն, անշուշտ, հայաստանյան լավագույն թատերական ռեժիսորներից է, ով ունի երեւակայություն, ճաշակ եւ թատերական «հոտառություն», սակայն իր այս վերջին աշխատանքն ի սկզբանե չէր կարող …

կարդալ ավելին

Պետությունը պետք է «տրամպլինի» դերակատարում ունենա

20.03.2010

Հայրենական կինոարտադրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան` կինոյի մասին օրենքի բացակայությունից, պետական կինոստուդիայից հրաժարվելու որոշումից սկսած, ռեժիսորների անձնական ամբիցիաներով ու հանդիսատեսի անտարբերությամբ վերջացրած: Կինոգետ Գարեգին Զաքոյանը նկատում է. «Պարադոքս է, կինո նկարահանվում է, բայց այն չկա»: Եթե խոսենք «չոր» թվերով, կպարզվի, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան մոտ 100 ֆիլմ է արտադրում (լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), սակայն դրանցից եւ …

կարդալ ավելին

Թուրքերը ֆիլմ են նկարահանելու Ղարաբաղյան պատերազմի մասին

20.03.2010

Թուրքիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Ղարաբաղյան պատերազմի եւ Խոջալուի իրադարձությունների մասին, որն անկասկած` լինելու է այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական պաշտոնական տեսակետը: Թուրքական «Hurhaber» կայքէջի փոխանցմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել Թուրքիայում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս մեծ աղմուկ բարձրացրած «Գայլերի հովիտ» ֆիլմաշարի արտադրող «Pana Film» ընկերությունը: Այս պահին Բաքվում են գտնվում այդ …

կարդալ ավելին

Քիմ Քարդաշյանը վեցերորդն է

20.03.2010

«E-Poll Market Research» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքում կազմվել է այն աստղերի ցանկը, որոնք հասցրել են բոլորին ձանձրացնել: Ըստ կազմակերպության` բացարձակ առաջատար է Փերիս Հիլթոնը (70%): Հոլիվուդի «ամենավատ աղջիկը» համարվող Լինդսի Լոհանը նույնպես շատերին է հոգնեցրել եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` հավաքելով ձայների 61%-ը: Թե՛ Փերիս Հիլթոնը, թե՛ Լինդսի Լոհանը պարբերաբար հայտնվում են միջազգային ամսագրերի շապիկներին` …

կարդալ ավելին

«Ամենասարսափելին դատարկ աթոռներն են»

18.03.2010

Երեւանում մեկնարկում է «Արմմոնո» թատերական փառատոնը, որը տեւելու է մարտի 17-24-ը ու հայ հանդիսատեսին ներկայացնելու է մոնոներկայացումների ընտրանին: Այս տարի փառատոնն իր «Ես վերհիշում եմ…» բեմադրությամբ բացելու է Գենադի Խազանովը՝ խորհրդային տարիների լավագույն հումորիստ-դերասանը, ով սովետական կարգերի փլուզումից հետո հրաժարվեց էստրադային բեմից ու ընդհանրապես ծիծաղեցնելու արվեստից, նախընտրելով թատրոնն՝ իր բոլոր դրսեւորումներով: Երեկ հանդիպելով լրագրողների հետ, …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրան»

18.03.2010

Անցած գարնանը Մոսկվայի կինոփառատոնից դեռ մեկ ամիս առաջ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների անունից տարբեր մարդիկ ակնարկում էին իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում ցուցադրելու մասին: Ես կտրականապես մերժում էի այդ ակնարկ-առաջարկները: Քաջատեղյակ լինելով կազմակերպիչների տրամադրություններին՝ վստահ էի, որ իմ ֆիլմը «Ծիրանում» ցուցադրելու միակ շարժառիթը Մոսկվայի միջազգայինից հետո ֆիլմի առաջխաղացմանը որեւէ կերպ խանգարելն …

կարդալ ավելին

Սերժ Թանգյանը համերգ կտա՞

18.03.2010

«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 16-ին տեղի է ունեցել հայազգի հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանի «Elect the Dead Symphony» համերգի տեսաֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Barseghyan Media Factory» ընկերությունը: 2009թ. մարտին «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր «Elect the Dead» («Ընտրեք մեռյալներին») առաջին ձայնասկավառակը: Համերգի ֆիլմ տարբերակը ցուցադրվում …

կարդալ ավելին

Խորխե Լուիս Բորխես «Էմանուել Սվեդենբորգ»

18.03.2010

Վոլտերը մի անգամ նշել է, որ պատմության ողջ ընթացքում ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդը: Սակայն, եթե խոսենք գերադրական աստիճանով, ապա, ըստ իս, ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդի առեղծվածային հպատակ Էմանուել Սվեդենբորգը: Սկզբում ես մի քանի խոսք կասեմ իր մասին, այնուհետեւ մենք կանցնենք կարեւորագույնին` իր ուսմունքին: Էմանուել Սվեդենբորգը ծնվել է Սթոքհոլմում 1688-ին, իսկ մահացել …

կարդալ ավելին

Լրտեսում ու լրտեսվում ենք

16.03.2010

Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնը պատրաստվում է ներկայացնել «Լրտեսվող Հայաստան» ցուցադրությունների շարքը, որն այլընտրանքային արվեստի ստուգատեսի հերթական 12-րդ փառատոնն է լինելու: Ապրիլի 10-ին մեկնարկող «լրտեսումը» առաջին հերթին ներկայացնելու է հանրությանը անծանոթ, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները, քանի որ, ըստ ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի` ցանկություն կա տեսնել` թե ի՞նչ նոր ուժեր կան արվեստի դաշտում: «Սովորաբար երիտասարդներն իրենց աշխատանքները ցուցադրում …

կարդալ ավելին

Սովորական հրաշք՝ ճապոնական մոդելով

16.03.2010

Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնը (ԳԱԿ) մարտի 11-ին իր հյուրերին առաջարկեց տոնել Ճապոնիայի «Հինամացուրի» ազգային տոնը, որը նշում են բոլոր այն ճապոնական ընտանիքները, որտեղ աղջիկներ կան: Այդ գեղեցիկ եւ գունեղ տոնի խորհրդանիշերն են տիկնիկները, դեղձենու ծաղիկները, քաղցրավենիքն ու աշխարհում մեծ տարածում գտած օրիգամի տեխնիկայով պատրաստված թղթե ֆիգուրներն ու կոմպոզիցիաները, որոնք տեղադրվում են աստիճանավանդակի վրա եւ որպես …

կարդալ ավելին

Միավորվում են

13.03.2010

Իտալիայի կառավարությունն ու «Google» ինտերնետային ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի արդյունքը կդառնա Վերածննդի դարաշրջանի ողջ գրական ժառանգության տեղադրումը համացանցում։ Իտալական պետական թանգարանների արխիվները (որոնք կազմում են 1 մլն ստեղծագործություն) այսուհետ թվայնացվելու են ու հասու են լինելու «Google»-ի «այցելուների» համար։ Էլեկտրոնային տարբերակ ձեռք կբերեն Դանթեի, Նիկոլո Մաքիավելիի, Գալիլեո Գալիլեի ձեռագրերը։ Իտալիայի կառավարությունը վստահ է, որ …

կարդալ ավելին

«Սպարտակը իմաստուն ճարտարապետ էր…»

13.03.2010

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման լուրը ստիպեց անդրադառնալ ոչ միայն անկատար օրենսդրական դաշտին ու եկեղեցի-պետություն հարաբերություններին, այլեւ՝ հիշել այն մարդկանց, որոնք տասնամյակներ առաջ կառուցել են մեր մայրաքաղաքն ու գործի մեկնարկից սկսած, վերջին շտրիխով վերջացրած, մնացել են սկզբունքային ու ազնիվ։ Այդ բացօթյա նախագծի հեղինակ, Գյումրիում ծնված, իր ըմբոստ պատմական անունը հպարտությամբ կրող, Սովետական բանակի հետ մինչեւ …

կարդալ ավելին

Մշակույթի նախարարը «երաշխավորում է»

13.03.2010

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնել է Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի աշխատանքներին։ Այդ կենտրոնը պետք է իր առաջին նիստը անցկացնի եւ մշակի հետագա ծրագրերն ու անելիքները։ Հ.Պողոսյանն այդ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ հաճախ է նման ուսումնասիրության ու վավերագրման անհրաժեշտության մասին խոսում։ Հայաստանում գտնվող մշակութային կառույցների վավերագրման ու պահպանման …

կարդալ ավելին

Բարբարո՞ս, թե՞ կառուցող

11.03.2010

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ու նրան շրջապատող բացօթյա հանգստյան գոտու ոչնչացման վտանգը շատերին է մտահոգել: Իսկ մտահոգությունն, ինչպես հայտնի է, մղում է գործողության: Արդեն բավականին մեծ դժգոհության ալիք է բարձրացել արվեստագետների շարքերում: Ինտերնետային տարածքում թեժ քննարկումներ են տեղի ունենում, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցում: Կարելի է նշել, որ հենց վիրտուալ տարածքում է հնչում հանրային կարծիքը …

կարդալ ավելին

Խորխե Լուիս Բորխես «Ջոն Քիթսի սոխակը»

11.03.2010

Նա, ով վերընթերցում է անգլիական քնարերգությունը` թոքախտավոր, չքավոր եւ, հավանաբար, սիրո մեջ դժբախտ Ջոն Քիթսի «Ձոն սոխակին» բանաստեղծությունը չի անտեսի, որը նա գրել է քսաներեք տարեկանում, 1819 թվականի ապրիլյան գիշերներից մեկում, խեմսթեդյան այգում: Քաղաքամերձ այգում Քիթսը լսում է Օվիդիոսի եւ Շեքսպիրի հավերժական սոխակին, զգում իր դատապարտվածությունը, եւ դրան հակադրում է աննշմարելի թռչնի նրբին եւ անկործան …

կարդալ ավելին

Գյուղապետ, ռեժիսոր, երաժիշտ Կուստուրիցան

07.03.2010

«Կյանքը բնավ էլ լուրջ ու բարդ բան չէ, որքան մենք սովոր ենք պատկերացնել։ Կյանքին պետք է ուրախ տեսանկյունից նայել, եւ հանդիսատեսին էլ հաճույք պատճառել, ծիծաղեցնել, հակառակ դեպքում՝ մարդկանց նույնիսկ ծեծելով կինոթատրոն չես բերի։ Կինոյի հզորագույն ազդեցությունը պետք է օգտագործել կյանքի ողջ գեղեցկությունն ու ուրախությունը ցուցադրելու համար։ Ես ինքս սարսափելի դեպրեսիվ անձնավորություն եմ, եւ ամենաշատը ուզում …

կարդալ ավելին

Ճարտարապետությունը դատավճիռ է

07.03.2010

Վերջերս հայտնի դարձավ, որ Երեւանի դիմանկարը կրկին լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, քանի որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերացնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու նրան հարող տարածքը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` կինոթատրոնի սեփականատերերը ցանկություն են հայտնել հանգստյան գոտի հանդիսացող այդ ուրույն ճարտարապետական կառույցը անհատույց հանձնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, որն էլ իր հերթին՝ քանդելու է դահլիճն …

կարդալ ավելին