Հայաստանում արդեն մեկնարկել է «Անահիտ» անիմացիոն, լիամետրաժ ֆիլմի ստեղծման աշխատանքը, որն իրականացնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնն ու «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշըն» ստուդիան: Ռոբերտ Սահակյանցի անունը կրող ստուդիան վերջերս է պաշտոնապես հիմնվել։ Անիմացիոն աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ռոբերտ Սահակյանցի անվան հետ են կապված հայկական մուլտիպլիկացիայի հաջողությունների մեծ մասը (նրա գեղարվեստական ձեռագիրն ու բազմապլան աշխատանքային սկզբունքը միանգամից ճանաչելի …
կարդալ ավելինՌեժիսոր Ջոն Միլիուսի պատմական դեռեւս անվերնագիր ֆիլմում հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը պատրաստվում է մարմնավորել Չինգիզխանին: Ֆիլմում ներկայացվելու են մոնղոլ առաջնորդի կյանքի 40 տարիները` նրա որդու եւ թոռան ներկայացմամբ: Մ. Ռուրկը պատմել է, որ ֆիլմում հանդես գալու համար ինքը պետք է ձիավարության եւ նետաձգության դասեր ստանա: Դերասանը նաեւ խոստովանել է, որ համաձայնել է մարմնավորել Չինգիզխանին, քանի …
կարդալ ավելինԱրշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ստեղծագործություններից շատերը աշխարհի տարբեր երկրների թանգարաններում տեսել էի` տարբեր ցուցադրություններում, որոնցում Գորկին ներկայացվում է ըստ արժանվույն` որպես սյուրռեալիզմի (ըստ Անդրե Բրետոնի), եւ առաջին հերթին` ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Ամիսներ առաջ այցելեցի Երեւանի Գաֆէսճյան թանգարան` Արշիլ Գորկու ստեղծագործությունները տեսնելու, որի մասին այդքան թմբկահարում էին: Իհարկե, հրաշալի է, որ թանգարանի հիմնադիր Ջ. …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունում ընդունված է տարբեր միջազգային տոներին սեփական ներդրումն ունենալ` «կցվելով» համաշխարհային միջոցառումների ցուցակին: Երեկ աշխարհը տոնում էր Գրքի ու մտավոր սեփականության օրը, մենք էլ՝ աշխարհի հետ: Հետաքրքիր է, որ գիրք գնահատելու ու մեծարելու օրը` ապրիլի 23-ը, պատահական չի ընտրվել, հենց այդ օրն են մահացել Վիլյամ Շեքսպիրն ու Միգել Սերվանտեսը, եւ արդեն 15 տարի է` …
կարդալ ավելինԱպրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին մասնակցելու է նաեւ Արտո Թունջբոյաջյանը: Համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ստուդիայի ղեկավար Վարդան Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է, որ լինի այն, ինչ գտնում ենք լավ: Կուզենայի, որ Հայաստանում մարդիկ երաժշտությունն ավելի գլոբալ ընկալեին, միայն երգիչներ, երգչուհիներով եւ …
կարդալ ավելինԱնուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը ճանաչվել է Ռուսաստանի «Իզվեստիա» օրաթերթի անցկացրած մրցույթի 10-րդ փուլի հաղթող: Մրցույթն անցկացվել է 10 փուլով, յուրաքանչյուր փուլն ունեցել է առանձին հաղթող: Վերջերս Անուշ Էլբակյանը հաղթող էր ճանաչվել նաեւ երեւանյան ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Elwood, NDP Group եւ Altro ընկերությունները: 19-ամյա Անուշը հրավիրվել է իր լավագույն 10 լուսանկարներով մասնակցելու Էդինբուրգում (Մեծ …
կարդալ ավելինՄեր «Աղետ» հրապարակման մեջ, որը ներկայացնում էր գերմանացի պատմաբան ու հետազոտող Բարբրա Զիբերտի վերջին «Աղետ» վավերագրական ֆիլմը, տեղի է ունեցել անճշտություն: Գրելով 1915թ. Մեծ եղեռնի մասին փաստող այս ֆիլմի մասին, մենք հիշատակել էինք, որ այսօրվա Բեռլինում Թալեաթ Փաշայի անունը կրող փողոց եւ դպրոց կա: Բ. Զիբերտը նշում է, որ նման բան Գերմանիայի Հանրապետությունում լինել չի …
կարդալ ավելինՄենակատարների պետական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Զավեն Վարդանյանը խոսելով Օպերայի ու բալետի ազգային թատրոնի մասին՝ նշում է, որ թատրոնում ձեւավորված «ճահճային» մթնոլորտն ու աշխատաոճը արգելակում են հայաստանյան օպերային արվեստի զարգացումը: – Մենք աշխարհահռչակ մեներգիչներ, լավ երաժիշտներ ունենք: Ի՞նչն է մեզ խանգարում որակյալ օպերային բեմադրություններ ունենալ։ – Թատրոնը հստակ պատկերացումներ չունի, թե ի՞նչ է ուզում։ Եվ այդ …
կարդալ ավելինՎրեժը Կինը միանգամից չնկատեց, որ նա փոքրանում է: Բանը բանից անցել էր, երբ մի անգամ նախաճաշին նա նրան հարցրեց` «Քեզ ի՞նչ պատահեց»: Նա ուսերը թոթվեց, սակայն, մեկեն գիտակցելով, որ իր այդ շարժմունքը ոչ մի լավ բան չի խոստանում, ձեւացրեց, թե մեջքը քոր է գալիս, մի քանի անգամ եւս ուսերը շարժեց, իսկ հետո աջ թիակի տակ …
կարդալ ավելինՎերջերս Գերմանիայի Հանրային հեռուստաալիքով ցուցադրվեց «Աղետ» ֆիլմը, որը գերմանացի վավերագրող Էրիկ Ֆրիդլերի եւ պատմաբան Բարբրա Զիբերտի երկարատեւ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի հիմքում 1915 թվականի Մեծ եղեռնն է։ Ցանկացած փաստ ու դոկումենտալ ակնարկ «Աղետ» ֆիլմում (ընդ որում, ֆիլմի անվանումը թարգմանված չէ, այն հենց այդպես էլ գրվում է՝ «Achet») ներկայացված է շատ սառնասրտորեն։ Էմոցիոնալ մեկնաբանություններն ու եզրահանգումները …
կարդալ ավելին«Լինում են թեթեւ մարդիկ, բայց թեթեւ ժամանակներ չեն լինում»,- նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի այս խոսքերը կարելի է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված՝ 3 արվեստագետների` Էդուարդ Խարազյանի, Արա Շիրազի ու հենց իր` Ռոբերտ Էլիբեկյանի համատեղ ցուցադրության թաքնված խորագիրն անվանել: Այդ խորագիրն իրոք թաքնված է, քանի որ զուտ արվեստից բացի, այստեղ պատմություն է ներկայացվում: Ցուցադրվում է ժամանակի հետ կատարված …
կարդալ ավելին«Deep Purple» խմբի վոկալիստ Յան Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` «Who Cares», որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ըստ «Մեդիամաքս» գործակալության` Յան Գիլանն այս մասին ասել է` պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «Smoke on The Water» երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած …
կարդալ ավելին«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնը, որն ընդամենը մեկ տարվա կյանք ունի, փորձում է գործնականորեն հարթել ու ընդարձակել անիմացիոն արվեստի ճանապարհը Հայաստանում: Ըստ փառատոնի տնօրեն, նկարիչ Վրեժ Քասունու` իրենց երազանքը Հայաստանում անիմացիայի դպրոցի հիմնումն է: Մոտ օրերս այդ ապագա դպրոցի առաջին հիմնաքարը կդնի Ֆրանսիայում ապրող ճապոնացի անիմատոր Յոշի Թամուրան, ով ակտիվորեն աշխատում է ամերիկյան խոշոր անիմացիոն ընկերությունների …
կարդալ ավելինՔմայքներ եւ խեղումներ` այսպես է բնութագրում Գոմբրովիչն իր եւ Շուլցի ստեղծագործությունը անկողմնակալ օրագրում: Որից, ի թիվս այլ բաների, պարզվում է, որ Շուլցը Գոմբրովիչին շատ սիրել եւ գնահատել է, ինչպես եւ Գոմբրովիչը՝ նրան: Շուլցը ծնվել էր այն բանի համար, որ միշտ տանուլ տված լինի, եւ աշխարհը սիրահոժար դրանում աջակցում էր նրան: Լեհական գրականության շինության վրա, ասում …
կարդալ ավելինԲրունո Շուլցը մեծագույն գրողներից մեկն է, ով տիրապետում է աշխարհը արտասովոր եւ տարօրինակ կերպով բառերով պարուրելու շնորհին: Նրա երկրորդ եւ վերջին գրքում, ուր հուրհրատում են փոխաբերությունների կուտակումները, իսկ առարկաները, զրկվելով ծանրությունից, հօդս են սլանում, պատումը ավելի զարմանալի է թվում, քան առաջինում: Քաղաքի եւ հարազատ տան կախարդական աշխարհը, առկայծելով լուծվում է թվարկումների կառնավալային շքերթում, արձակ պատանեկան …
կարդալ ավելինԻրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի …
կարդալ ավելինԼույս է տեսել երաժիշտ, երգիչ Ֆորշի (Վահան Գեւորգյան) նոր ալբոմը, որի անվանումը շատ սիմվոլիկ ու գեղեցիկ հնչերանգ ունի: «Երեւանը մենք ենք» ալբոմում այսօրվա երեւանյան կոնտեքստում են դրվել տարբեր հեղինակների երգերը, ինչը եզակի էքսպերիմենտ է Ֆորշի համար, ով, ինչպես հայտնի է, ինքն է գրում իր երգերի երաժշտությունն ու բանաստեղծական հիմքը: Իսկ այս նոր ալբոմում Երեւանի հնչյունային …
կարդալ ավելինԱպրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել էր «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի գլխավոր անձինք երիտասարդ ստեղծագործողներն էին։ 14-30 տարեկան հայաստանցի արվեստագետները փորձել էին «լրտեսել» ժամանակակից իրականությունն ու ներկայացնել այն երկիրը, որտեղ հայտնվել են։ Այս ցուցահանդեսը մարդաշատ, ակտիվ ու շատ պարադոքսալ էր։ Սակայն զարմանալու բան չկա, պարադոքսը հատուկ է երիտասարդներին, որոնք կամ հիշում են անցյալը (հիմնականում խորհրդային սիմվոլներն ու …
կարդալ ավելինՀայտնի է դարձել, որ Յուրմալայում տեղի ունեցող «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը այլեւս չի գտնվելու երգչուհի եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հովանու տակ: Այս տարի մրցույթի մասնակիցների ընտրությամբ զբաղվելու է «Շարմ» հոլդինգը եւ մոսկվաբնակ երգչուհի Արաքսյա Մուշեղյանը: Շուտով Երեւանում կանցկացվի ընտրական փուլը, որի արդյունքներով էլ կորոշվեն Հայաստանի Հանրապետությունը Լատվիայում ներկայացնող 2 մասնակիցների անունները («Նոր ալիքը», բացի …
կարդալ ավելինԱպրիլի 25-ին կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կտեւի մինչեւ հունիսի 2-ը: Պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցող առաջին համերգին կմասնակցեն հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Սպասվում են հյուրեր Սլովենիայից, Շվեդիայից եւ Ռուսաստանից: Շվեդ ջութակահար Հյուգո Տիզիանին ելույթ կունենա հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Հայաստանը կներկայացնեն Հայաստանի Կամերային երգչախումբը (գեղղեկավար՝ …
կարդալ ավելին