Ռեժիսոր Ջոն Միլիուսի պատմական դեռեւս անվերնագիր ֆիլմում հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը պատրաստվում է մարմնավորել Չինգիզխանին: Ֆիլմում ներկայացվելու են մոնղոլ առաջնորդի կյանքի 40 տարիները` նրա որդու եւ թոռան ներկայացմամբ: Մ. Ռուրկը պատմել է, որ ֆիլմում հանդես գալու համար ինքը պետք է ձիավարության եւ նետաձգության դասեր ստանա: Դերասանը նաեւ խոստովանել է, որ համաձայնել է մարմնավորել Չինգիզխանին, քանի որ Մոնղոլիայի առաջնորդն ու կայսրը շատ էր սիրում շներին: «Մոնղոլները հաճախ իրենց մարտերում օգտագործել են շներին… Բայց ֆիլմի սցենարում մի դրվագ կա, երբ Չինգիզխանը կարգադրում է զինվորներին շներին պահել զորքերի ետեւում: Նա հոգ էր տանում շների համար… Դա ինձ դուր է գալիս»,- պարզաբանել է Միկի Ռուրկը: