Նոր անուն

22/04/2010

Անուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը ճանաչվել է Ռուսաստանի «Իզվեստիա» օրաթերթի անցկացրած մրցույթի 10-րդ փուլի հաղթող: Մրցույթն անցկացվել է 10 փուլով, յուրաքանչյուր փուլն ունեցել է առանձին հաղթող: Վերջերս Անուշ Էլբակյանը հաղթող էր ճանաչվել նաեւ երեւանյան ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Elwood, NDP Group եւ Altro ընկերությունները: 19-ամյա Անուշը հրավիրվել է իր լավագույն 10 լուսանկարներով մասնակցելու Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա) կայանալիք ամենամյա ցուցահանդեսին: Նա նաեւ կմասնակցի GPG ամերիկյան ամսագրի մրցույթին (Նյու Յորք), որը նվիրված է լինելու Ֆրանսիացի հանրաճանաչ լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսոնին (Henri Cartier-Bresson): Այժմ Անուշն աշխատում է «Աշխարհը եւ հայերը» շարքի վրա: Շուտով Երեւանում կկազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը: