ԱՄՆ-ում ապրող երիտասարդ ջազմեն Տիգրան Համասյանն ապրիլի 6-ին համերգով հանդես եկավ Երեւանում` «Aratta Rebirth» խմբի հետ ներկայացնելով իր ստեղծած կոմպոզիցիաները: 2009-ի փետրվարին Տ.Համասյանն ու «Aratta Rebirth»-ը թողարկեցին «Red Halll» ալբոմը, որտեղ տեղ գտան օրիգինալ կոմպոզիցիաները եւ հայկական ազգային մեղեդիների ջազային մշակումները, որոնք էլ հիմնականում կատարեցին երեւանյան համերգի ժամանակ տարբեր ազգությունների երաժիշտներն ու հայուհի վոկալիստ Արենին: …
կարդալ ավելինԱպրիլի 16-18-ը Երեւանում կանցկացվի համր կինոֆիլմերի փառատոն, որի ընթացքում կցուցադրվի առաջին հայկական գեղարվեստական, լիամետրաժ կինոարտադրանքը` «Նամուս» ֆիլմը: Ընդ որում` կցուցադրվեն այսօր գոյություն ունեցող 3 տարբերակները. 1926թ. 35 մմ ժապավենով ստեղծած Համո Բեկնազարովի օրիգինալ ֆիլմը, 2005թ. ֆրանսիական «ARTE» հեռուստատեսության կողմից վերականգնված տարբերակն ու 1960-ականների այն տարբերակը, որտեղ դասական, համր «Նամուսը» ձեռք է բերել ձայնային ուղեկցություն: «Նամուսից» …
կարդալ ավելինԳեղանկարիչ Էդուարդ Խարազյանը երկարատեւ դադարից հետո պատրաստվում է նոր ցուցահանդեսի: Ապրիլի 16-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի 3 ընկերների, Հայաստանի երեք արվեստագետների` Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ Արա Շիրազի աշխատանքների ցուցադրությունը: Այդ ցուցահանդեսը լավ առիթ է հրապարակային զրույցներից խուսափող Էդուարդ Խարազյանի հետ զրուցելու համար: Մաեստրոյի հետ զրուցելը հաճույք է, ժամանակների ու վերապրած պատկերների միջից նա անշտապ …
կարդալ ավելինԲան նվիրական գովեստի Գրիգոր Նարեկացու՝ իմաստասեր այրին՝ Մեծ եւ երջանիկ Սուրբ Հակոբ Հայրապետին՝ Մծբին քաղաքի սկզբնատիպ եւ երկրանման աթոռի եպիսկոպոսին եւ վերադիտողին Ա. Բարձրացի՛ր հոգեւոր, դիմավոր, անձնավոր, խնկավոր եւ խորհրդավոր Սիոն, երկնավոր խորան լուսավոր եւ գերափառ, հաղթող Սինայի, անկայուն եւ անհաստատ ստվերական օրենքը բերողի, կապտողի եւ ոչ պճնողի: Երկուսի բաժանման սահմանագծի վրա կառուցված՝ վեհի եւ …
կարդալ ավելին– Անի՛, հայ շարքային ընթերցողի կարծիքով` հայ ժամանակակից գրականությունն ավելի շուտ մեռած է, քան ողջ: Ամեն դեպքում, ժամանակակից գրականությունը հետաքրքիր չի թվում այնքան, որ հակառակում համոզվելու համար բացես մեր գրողների գրքերը: – Գրականությունը` որպես երեւույթ, երբեք չի մեռնում, այն անընդհատ շարժման մեջ է: Հասկանալի է, որ հասարակ ընթերցողին չենք կարող հրամայել, պարտադրել` վազել գրախանութից գրախանութ …
կարդալ ավելինՍուրբ Հարության տոնի նախօրեին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան Հայաստանի հոգեբաններն ու հատուկ դպրոցների սաները։ Ապրիլի 1-ին Կամերային երաժշտության տանը բացվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին հոգեբանական խնդիրներ ունեցող մանուկ եւ պատանի հայաստանցիների ձեռքի աշխատանքները։ Զատկի տոնի խորհուրդն ունեցող պարագաները՝ նկարները, սփռոցները, կավե ափսեներն ու արձանիկները, ձեռագործ գունավոր ձվիկներն ու տարբեր մանր, փխրուն ու ճաշակով արված …
կարդալ ավելինԱպրիլի 10-ին «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող մասնակից Եվա Ռիվասը հանդես է գալու Կիպրոսում: Ինչպես տեղեկացնում է Կիպրոսի հայերի Gibrahayer.com կայքէջը, Ռիվասը Կիպրոսում մասնակցելու է Համազգային կրթական ու մշակութային միության Սիփան պարային խմբի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված համերգին: Նրան ուղեկցելու են երգչուհու պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանն ու տնօրեն Հրաչյա Մեսրոպյանը: Եվա Ռիվաս Կիպրոս է մեկնելու տեղի խորհրդարանի պատգամավոր Վարդգես …
կարդալ ավելինԼեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության «կնքահայր» Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ըստ «Մեդիամաքսի»` Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ հարցազրույցում: «Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք եւ ձայնագրեցինք մի քանի …
կարդալ ավելինՄարտի 6-10-ը «XXI» դարի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կայացավ ժամանակակից մեծ կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինային նվիրված համերգաշարը, որը բազմազան` մինչեւիսկ ծայրահեղորեն հակադիր կարծիքներ առաջ բերեց երաժիշտների եւ երաժշտասեր հասարակության միջավայրում: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում կատարվում էին առաջին անգամ: Համերգներին մասնակցում էին ինչպես հրավիրված անվանի երաժիշտներ` թավջութակահար Դավիդ Գերինգասը, ալտահար Յուրի Բաշմետը, բայանահար Գեյր Դաուգսվոյրը, դիրիժոր Ռոբերտաս …
կարդալ ավելինԼինելով «Ոսկե ծիրան 2009» կինոփառատոնի միջազգային ժյուրիի աշխատանքների համակարգող, կցանկանայի անդրադառնալ Հովհաննես Գալստյանի այն պնդմանը, որ միջազգային ժյուրիի որոշ անդամներ չեն դիտել մրցութային ծրագրում ընդգրկված իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միջազգային ժյուրիի բոլոր անդամները դիտել են «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, քանի որ ներկա եմ եղել դիտումներին եւ ժյուրիի կողմից ֆիլմերի վերաբերյալ …
կարդալ ավելինՎերջերս Հովհաննես Գալստյանը իբր «ջախջախիչ» հոդված է պոռթկացել «Ոսկե ծիրանի» հասցեին «168 Ժամ» թերթի մարտի 18-19-ի համարում: Սկզբում դրան նշանակություն չտվեցի. կողմնակալ եւ անկողմնակալ քիչ քննադատություն չենք լսել մեր հասցեին: Դա մեր իրականությանը հատուկ է` ով կարգին գործ է անում եւ հաստատվում, պատրաստ պիտի լինի պատեհ-անպատեհ հարձակումների: Ավելին, լրագրողի եւ կինոքննադատի 30-ամյա անձնական փորձից ես …
կարդալ ավելինԱ. Երջանիկների դասերի բյուրագումար խմբերը գովեստի բյուրաբեղուն խոսքերով պատվում են կենաց սկզբնալույսը ըղձաձայն հնչման կցորդությամբ եւ որպես փողերով, տավիղներով եւ քնարներով շարժելով զգայական սրտի գործարանը՝ ուրախությամբ վերադրվատում գերազանցյալին՝ անմատույց լույսի մեջ: Եվ անճառ արարչության հրաշագործ ամենաստեղծ տիրությունն օրհնելով՝ Արարչի իսկության պատճառ են առնում սերվածների գոյությունը, ինչպես ցուցանում է ճշմարիտ Բանն էլ. «Երբ այս ամենն ստեղծեցի, …
կարդալ ավելինՅան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ: Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում «Մեդիամաքսի» ու Do Something-ի կազմակերպած համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հավաքագրված ամբողջ գումարը կփոխանցվի տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամ Յան Գիլանին, եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Ս. Սարգսյանը նշել է, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է, եւ, դիմելով անվանի երաժիշտներին` ասել է. «Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթվա վերջում միանգամից երկու հանդիսավոր մրցանակաբաշխություններ տեղի ունեցան՝ երաժշտական եւ թատերական։ Ազգային երաժշտության նվաճումները ներկայացվեցին գլամուրային միջավայրում, եւ նույնիսկ հպանցիկ հայացք նետելով Օպերային բեմում ծավալվող շոուին, կարելի էր համոզվել, որ գլամուրն իրեն լրիվ սպառել է։ Բեմ բարձրացող, մրցանակներ ստացող կամ հանձնող Հայաստանի Հանրապետության հանրային դեմքերն արդեն չէին էլ քաքցնում, որ հավես չունեն ոչ իրենց …
կարդալ ավելինԱյսօր տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է Թատերական գործիչների միությունը: Ըստ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի` այս տարի ինքը կազմակերպչական գործերին չի խառնվել, միայն օգնել է երիտասարդներին: «Կարծում եմ, որ ճաշակով կլինի»,- ասաց նա: «Արտավազդ-2010»-ը նվիրվելու է Վարդան Աճեմյան-Արուս Ասրյան թատերական զույգի 105-ամյակին, ինչի առիթով էլ նրանց տան մուտքի մոտ կփակցվի …
կարդալ ավելինՀարավկորեական գիտնականները բացառիկ գիրք են լույս ընծայել: Եռաչափ տեխնոլոգիաների` 3D ֆորմատի միջոցով ստեղծված այս գրքի հերոսները, բառիս բուն իմաստով, «դուրս են թռչում» տպագիր էջերից ու շարժվում: Նման տեխնոլոգիայի ստեղծումը գիտնականներից 3 տարվա աշխատանք է պահանջել, իսկ հրատարակիչները վստահեցնում են, որ գիրքը շատ թանկ չի արժենա ու հասու կլինի ընթերցողներին: Նախկինում նման եռաչափ պատում մշակել էին …
կարդալ ավելինԱյն փաստը, որ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղղեկի հարցը փորձաքար է լինելու թատերական աշխարհի համար, պարզ էր դեռեւս 2 տարի առաջ, երբ ՀՀ Մշակույթի նախարարը հայտարարեց, որ լուծարում է այդ պաշտոնն ու ցանկանում է թատրոնը հռչակել որպես ազատ բեմ: Անցավ ժամանակ, որի ընթացքում գեղղեկի պաշտոնի համար հարմար ռեժիսոր-թեկնածուներին ներկայացումներ անելու հնարավորություն տրվեց: Նրանք արեցինք: …
կարդալ ավելինՀայ ժամանակակից դրամատուրգիան հազվադեպ է հայ թատրոնների խաղացանկում տեղ գտնում։ Նկատելի է, որ այն ժամանակակից պիեսները, որոնք բեմական կյանք են ստանում, շատ հաճախ երկու ծայրահեղությունների արանքում են հայտնվում. կամ ընտրում են վերացական-սիմվոլիստական ոճը, կամ էլ կենցաղային-ծիծաղաշարժ ֆորման։ Եվ երկու դեպքում էլ պսեւդոթատերային տարածք են ստեղծում՝ փորձելով կամ կյանքից կտրվել ու այլաբանությունների գիրկն ընկնել, կամ էլ …
կարդալ ավելինՄարտի 23-ին կայացել է «Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթի մասնակիցների ելույթների հերթականության ընտրությունը: Ըստ այդմ, որոշվել է, որ այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես է գալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, երկրորդ համարի տակ: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է Եվա Ռիվասը, կայանալու է մայիսի 27-ին: Վիճակահանությամբ` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Դանիան, Իսրայելը, Լիտվան, Շվեդիան, …
կարդալ ավելին