Մշակույթ

«Եվրատեսիլյան» բիսկվիտ

28.05.2010

«Եվրատեսիլ» ասվածի նկատմամբ հայերը անտարբեր չեն: Ամեն մարդ իր սրտի չափով սպասում, անտեսում է, կանխատեսում, արհամարհում, ցուցադրաբար քմծիծաղում, գործակիցներ ճշտում, բայց ով ինչ ուզում է՝ ասի` նայում ենք: Նայում ու հերթական անգամ բորբոքվում, որ սա նայելու բան չէ։ «Եվրատեսիլ-2010» վերքի բորբոքումը (անգամ թարախակալումը) սկսվեց Օպերայի եւ բալետի մեծ դահլիճում, երբ պարզ դարձավ մեկնողի անունը։ Մենք …

կարդալ ավելին

Ազատության մասին՝ ազատ ոճով

28.05.2010

Իտալացի դրամատուրգ, դերասան, բեմադրիչ, նկարիչ, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի «Ազատ զույգ» ներկայացումը երեւանյան հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի մեկնաբանությամբ: Թեեւ այս ներկայացման դեպքում «դիտում» բառի օգտագործումը սխալ է, քանի որ հանդիսատեսը միայն դիտող չէ, այլեւ գործողության մասնակիցն է, կամ, ավելի ստույգ ասած` գործողության դրդողը: Իմպրովիզացիոն հիմք ունեցող այս ներկայացումը ճյուղավորվում ու շեղվում …

կարդալ ավելին

Deep Purple-ը` վիրտուալ Հայաստանում

26.05.2010

Նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Deep Purple լեգենդար ռոք խմբի համերգը: Երեւանում էին Յան Գիլանը (Ian Gillan) (վոկալ), Ռոջեր Գլովերը (Roger Glover) (բաս-կիթառ), Սթիվ Մորսը (Steve Morse) (կիթառ), Դոն Էյրինը (Don Airey) (ստեղնային գործիքներ) եւ Յան Փեյսը (Ian Paice) (հարվածային գործիքներ): Թեեւ Յ. Գիլանը արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց …

կարդալ ավելին

Գնահատելու ունակությունը

26.05.2010

Ինչպես ցանկացած ազգ, հայերը եւս սիրում են հպարտանալ իրենց տաղանդավոր մարդկանցով՝ եւ՛ գիտության, եւ՛ արվեստի, եւ՛ սպորտի բնագավառներում… Սակայն կարողանո՞ւմ ենք, արդյոք, ազգային կյանքում օբյեկտիվ գնահատել մեր տաղանդներին. չէ՞ որ իրական օբյեկտիվ գնահատականը ազգային կյանքի անբաժանելի մասն է: Միանշանակ կարող եմ ասել՝ ո՛չ: Այնպես էր եւ՛ խորհրդային ժամանակներում, երբ գնահատման չափանիշները Մոսկվան էր թելադրում, եւ՛ …

կարդալ ավելին

«Եթե կոնֆորմիստական չէ՝ բուլդոզերային է»

26.05.2010

Այն, ինչ տեղի ունեցավ 1974թ. Մոսկվայում` աշխարհն անվանեց «քաղաքակրթության սատանա»: Ոչ կոնֆորմիստ, հակասովետական հայացքներով մի խումբ էքպրեսիոնիստ նկարիչներ Մոսկվայի «Բելյաեւո» անտառային զբոսայգում փորձեցին բաց երկնքի տակ աբստրակտ արվեստի ցուցահանդես կազմակերպել: Խորհրդային իշխանության ռեժիմի սոցռեալիզմից հոգնած բազմությունը եկել էր զբոսայգի` հասկանալու համար, թե ինչպես են մի խումբ աբստրակցիոնիստներ ներկայացնում նոր ի հայտ եկած` վերացական արվեստը, ինչը, …

կարդալ ավելին

Կինոյի բազային ինֆորմացիան

26.05.2010

Վերջերս լույս է տեսել հայկական կինոյի առավել ամբողջական ու վերահրատարակված կատալոգը: Երկլեզվյան (հայերեն եւ անգլերեն) կատալոգը վավերացրել է հայ կինոյին վերաբերող ողջ ինֆորմացիան` ստեղծելով խտացված դոկումենտալ արխիվ, որտեղ հավաքագրված են կինոստեղծողների անունները (նաեւ տեխնիկական կազմը), դերասանների ցանկը, տարեթվերն ու արտադրության մանրամասները: Կատալոգը կինոգետների երկարատեւ աշխատանքի արդյունք է: Ինչպես նշեց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը` այս ծանրակշիռ փաստաթուղթը …

կարդալ ավելին

Մեկ կադրից սկսվող կինոն

26.05.2010

Արդեն 8-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը թեեւ բավականին անաղմուկ է անցնում եւ մեծ թվով հանդիսատես չի ունենում, սակայն իր կառուցվածքով շատ հեռանկարային ու, այսպես ասած՝ դեմոկրատական է: ՆՓԱԿ-ում անցկացվող փառատոնն, անկասկած, կարող է նպաստել մեր կինոդաշտի զարգացմանը, քանի որ առաջնորդվում է «Ցանկացած ոք կարող է իր կինոֆիլմը ստեղծել» կարգախոսով: …

կարդալ ավելին

Այգու անցյալն ու ներկան

26.05.2010

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է հանրության ուշադրությունը հրավիրել կանաչ տարածքներից զրկվող ու բետոնապատվող Ուսանողական այգու ճակատագրի վրա: Մոտակա 4 օրերի ընթացքում խմբի անդամները (հիմնականում՝ ուսանողներն ու երիտասարդները) կազմակերպելու են բացօթյա ֆոտոցուցահանդեսներ, որոնց համար հիմք են հանդիսացել ուսանողական այգին իր նախնական տեսքով պատկերող լուսանկարները: Լուսանկարները կախված կլինեն հենց երիտասարդների վրա, որոնք քայլելով …

կարդալ ավելին

Մորիս Բլանշո «Վեպ թափանցիկության մասին»

26.05.2010

Որտեղի՞ց է գալիս Ալեն Ռոբ-Գրիեի «Լրտեսը» վեպը ծայրեծայր լցնող լույսը: Սակայն, արդյո՞ք դա լույս է: Ավելի շուտ, թափանցիկություն է, սակայն ապշեցուցիչ թափանցիկություն, որն իրենով է ներթափանցում ամեն բան, ցրում է ուզածդ ստվեր, քայքայում է ամենայն հոծություն, իրերն ու էակները մակաբերելով առ նրբին կայլակվող հարթությունը: Այդ համապարփակ եւ ինքն իրեն համազոր թափանցիկությունը կարելի է կոչել միապաղաղ` …

կարդալ ավելին

Ալեն Ռոբ-Գրինե «Ռեալիզմից առ իրականություն»

26.05.2010

Բոլոր գրողներն իրենց ռեալիստ են համարում: Ոչ ոք եւ երբեք չի ենթադրում, որ նա ստեղծում է աբստրակցիաներ, պատրանքներ, քիմերներ, ֆանտազիաներ, հորինվածքներգ Ռեալիզմը աներկմիտ սահմանում ունեցող տեսություն չէ, որի շնորհիվ կարելի կլիներ հակադրել որոշ գրողների մյուսներին. ընդհակառակը, դա դրոշ է, որի տակ կանգնում են, եթե ոչ բոլոր այժմյան վիպագիրները, ապա նրանց ճնշող մեծամասնությունը: Եվ նրանց բոլորին, …

կարդալ ավելին

Կայացավ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը

26.05.2010

Երեքշաբթի օրը երեկոյան Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Քվեարկության արդյունքում 17 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան տասը` Ռուսաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոլդովան, Հունաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Բելգիան, Բելառուսը, Ալբանիան եւ Իսլանդիան: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն իր «Ծիրանի կորիզ» երգը կներկայացնի այսօր` երկրորդ կիսաեզրափակչում, որից հետո եւս տասը երկրի մասնակից կանցնի եզրափակիչ: …

կարդալ ավելին

Հայը հային պարգեւատրեց Կաննում

24.05.2010

Մայիսի 23-ի երեկոյան տեղի ունեցավ Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: Գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենին», շնորհվեց թաիլանդցի ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլին` «Քեռի Բունմին, որ հիշում է իր նախկին կյանքերը» դրամայի համար: Փառատոնի «Գրան-Պրին» մնաց հայրենիքում` շնորհվելով Քսավիե Բովուայի «Մարդիկ եւ աստվածներ» ժապավենին: Աշխարհի ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկի` Թիմ Բերտոնի գլխավորած ժյուրին որոշել էր ռեժիսուրայի մրցանակը նույնպես հանձնել …

կարդալ ավելին

Արվեստն ու կլիման

21.05.2010

Հոլանդացի քանդակագործ Ապ Վերհեգենը ստեղծել է արձանախումբ, որը տեղադրելով հսկա սառցաբեկորի վրա` բաց է թողել օվկիանոս: «Որսորդներն ու շները» արձանախումբն ազատ լողում է Գրենլանդիայի ափերի մոտ` տեղաշարժվելով դեպի հարավ: Արվեստի գործ կրող սառցաբեկորի տեղաշարժին հետեւել կարելի է հատուկ կայքէջի միջոցով: Մոտ ժամանակներս սառցաբեկորը կհալչի, իսկ արձանախումբը կհայտնվի ջրի հատակում: Այս կերպ քանդակագործը ցանկանում է հանրության …

կարդալ ավելին

Բացօթյա համերգ

21.05.2010

Այսօր Երեւանում կանցկացվի բացօթյա համերգ` նվիրված «Եվրոպայի օրվան»: Այն կկայանա ժամը 19:00-ին` Շահումյանի անվան հրապարակում: Համերգին կմասնակցեն «Կատուներ», «Bambir», «Empyray» եւ «Dogma» խմբերը, ինչպես նաեւ Սոնա Շահգելդյանը եւ Արամեն: Համերգը կեզրափակի դիսկոտեկը` DJ Dale-ի մասնակցությամբ: «Եվրոպայի օրվան» եւ Շումանի հռչակագրի 60-ամյակին նվիրված այս համերգը ֆինանսավորել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:

կարդալ ավելին

Ծառը աճելու է` հատուկ էֆեկտների շնորհիվ

21.05.2010

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող բարձրահասակ ու երկարավարս գեղեցկուհի, Դոնի Ռոստովում ծնված Եվա Ռիվասը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում արդեն ներկայացրել է իր ելույթի կառուցվածքը: Արդեն մեկնարկել են բեմական փորձերն ու հայտնի են դարձել բեմականացված շոուի մանրամասները: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցչի «Ծիրանի կորիզ» երգի ժամանակ իլյուզիոնիստական հնարքներ ու հատուկ էֆեկտներ կբանեցվեն. «կաշխատի» արհեստական …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրանի» մեկնարկը` հին ֆիլմով

21.05.2010

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 11-ին` ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմով: «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն «Մայրիկի» դերասաններից մի քանիսը, ինչպես նաեւ Անրի Վերնոյի որդին, որը նույնպես ռեժիսոր է: Փառատոնային հետագա 7 օրերի ընթացքում կցուցադրվեն մրցութային ու արտամրցութային ֆիլմերը: Կպահպանվեն ավանդական անվանակարգերը` խաղարկային, վավերագրական …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալ ռեալիստ կինոռեժիսորը

21.05.2010

Հայտնի իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին, ում հետ հայաստանցիները հնարավորություն ունեցան ծանոթանալ մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում, արդեն 3 ամիս է, գտնվում է բանտում: Բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների հաղթող կինոռեժիսորը մեծ սիրով ու ուշադրությամբ միշտ ներկայացրել է իրանցի կանանց նսեմացման թեման ու փորձել է արձագանքել Իրանում տեղի ունեցող անարդարություններին: Մասնավորապես` նախագահական ընտրություններում տեղի ունեցած …

կարդալ ավելին

«Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է»,- ասում է նկարիչ-քանդակագործ Գեւորգ Ջորջ Քասաբյանը

19.05.2010

Կանադահայ նկարիչ-քանդակագործ Գ. Ջ. Քասաբյանի մոլորակագիտական բազան հիմնված է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկների վրա: Տիեզերքի վերաբերյալ նրա տրամաբանական բացատրություններն այնքան հիմնավորված են, որ թվում է` նա տիեզերագիտական թեզերի հեղինակ է: «Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը, ում շփումը տիեզերքի հետ արտացոլված է կտավների ու քանդակների` ձեւի եւ բովանդակության մեջ: Իսկ բծախնդիր` առաջին …

կարդալ ավելին

Խուան Խոսե Արեոլա «Սլաքավարը»

19.05.2010

Մի մարդ, ակնհայտորեն ոչ տեղացի, դժվարությամբ հասավ ամայի կայարանին: Նա լրիվ ուժասպառվել էր` չկար մեկը, որ տաներ իր վիթխարի ճամպրուկը: Օտարականը դեմքը թաշկինակով սրբեց եւ ափի տակից սկսեց նայել երկաթգծին, որ կորչում էր հորիզոնից անդին: Շունչ քաշելով, նա ուշադիր նայեց ժամացույցին` հիմա-հիմա գնացքի մեկնելու ժամն էր: Ահա այդտեղ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից ծլած, թեթեւակի խփեց …

կարդալ ավելին

Մահացել է Ջեյմս Դիոն

17.05.2010

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` երեկ առավոտյան Լոս Անջելեսում ստամոքսի քաղցկեղից մահացել է 67-ամյա ռոք երգիչ Ռոնի Ջեյմս Դիոն: Խռպոտ ձայնով հայտնի Ռոնի Ջեյմս Դիոն ոչ միայն երգել է, այլեւ երգերի տեքստեր է գրել, նա նաեւ մի շարք հայտնի հիթերի երաժշտության հեղինակ էր: 1986թ. երգիչը կազմակերպել է բարեգործական համերգ իր բարեկամ ռոք աստղերի մասնակցությամբ եւ շահույթը …

կարդալ ավելին