Մշակույթ

Նոր սերունդ է գալիս

29.06.2010

Հունիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացան երկու կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերաների, որոնք նկարահանել էին Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գեւորգյանցի որդիները՝ Վահե ու Ստեփան Գեւորգյանցները։ Պրեմիերաները փաստը ողջունելով՝ կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց անձամբ Ռուբեն Գեւորգյանցին, այն բանի համար, որ նա կինոյի ճանապարհն իր որդիների առջեւ չփակեց ու …

կարդալ ավելին

Բիենալեները՝ պետության հովանու ներքո

29.06.2010

Այս տարի պետական կառույցները որոշել են ակտիվորեն մասնակցել հայկական արվեստի միջազգային ներկայացմանը։ Եվ առաջին անգամ Վենետիկի միջազգային բիենալեում հայկական ազգային տաղավարը կոմպլեկտավորելու ու պատասխանատվությունն իր վրա է վերցնելու ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Վենետիկում կայացող ժամանակակից արվեստի ստուգատեսը անցկացվում է 2 տարին մեկ անգամ` տեւելով կես տարի, եւ արվեստի տարբեր ժանրեր է ներկայացնում. կերպարային արվեստ, թատրոն, կինո, …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են լռում սարերը

26.06.2010

«Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն խոստովանում է` որքան մեծանում է փառատոնի տարիքը, այնքան բարձրանում են գները: Բարձրանում են հեղինակային իրավունքի վարձի չափը, ֆիլմերի վարձակալության գները (մեկ ֆիլմի նվազագույն արժեքը 1000 եվրո է), ավիատոմսերի արժեքը եւ հյուրերին տեղավորելու հետ կապված ծախսերը: Եվ եթե մի քանի տարի առաջ հեղինակներն ու կինոգործակալները մեր հայրենական կինոփառատոնին որոշ զիջումներ էին …

կարդալ ավելին

Փարաջանովի թանգարանը` վտանգի առջև

24.06.2010

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի անմիջապես դիմացի տարածքում, արդեն մի քանի ամիս է, շինարարական աշխատանքներ են ընթանում: Արդեն դրվել են էլիտար նորակառույց բարձրահարկ շենքի հիմքերը: Տուն-թանգարանն, ինչպես հայտնի է, գտնվում է Երեւանի Ձորագյուղ Ազգագրական թաղամասում, տեղակայված է ձորի բերանին: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին Կարեն Դեմիրճյանի եւ նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով Ձորագյուղը պետք է վերածվեր վարպետների թաղամասի, որտեղ …

կարդալ ավելին

Մի նախագծի պատմություն

24.06.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Գերմանիա կատարած այցը լավ առիթ էր` հայկական մշակույթը ներկայացնելու ու գերմանական հասարակությանը մեր արվեստի հետ ծանոթացնելու համար: Սա բարձր մակարդակի այց էր, եւ, բնականաբար, կարող էր լայն արձագանք ստանալ եվրոպացիների մոտ` Հայաստանի արվեստի կշիռն ընկալելու ու ընդունելու գործում: Մեր մշակութային ներկայությունը, սակայն, Գերմանիայում այդպես էլ տեղի չունեցավ, թեեւ, ինչպես հայտնի …

կարդալ ավելին

Աջակցում է

24.06.2010

ԱՄՆ-ը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Անիի ավերակներում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգմանը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2000թ. հիմնադրված եւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը կից գործող Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրապարակել է այն պատմամշակութային արժեքների ցանկը, որոնց 2010թ. կցուցաբերվի ֆինանսական աջակցություն: Այդ ցանկում տեղ է գտել նաեւ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող …

կարդալ ավելին

Խուլիո Կորտասար «Զրույցներ Էվելին Պիկոն Գարֆիլդի հետ»

24.06.2010

«Ես ոչ մի անսովոր հերոս չունեմ…» Էվելին Պիկոն – Մենք կարող ենք սկսել ինչ-որ ընդհանուր հարցերից: Ասենք՝ դու ինչպես ձեւակերպեիր քո տեղը կոնկրետ գրական սերնդի ներսում` թե Արգենտինայում, եւ թե Լատինական Ամերիկայում ընդհանրապես: Խուլիո Կորտասար – «Տեղ» հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, չէ՞ որ գոյություն ունեն այս կամ այն սերնդի մեջ «քո տեղը» գտնելու …

կարդալ ավելին

Հայաստանում եւ ԼՂ-ում

22.06.2010

ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը ներկայացնում են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին` «Նաիրի» քառյակի ընկերակցությամբ: Համերգները տեղի կունենան հուլիսի 16-ին` Երեւանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուլիսի 23-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում, հուլիսի 20-ին` Գյումրիում` Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, եւ հուլիսի 27-28-ին` Արցախում` ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության պալատում:

կարդալ ավելին

Մշակութային ունեցվածքը զրկվում է իմունիտետից

22.06.2010

Մեր պետության համար արվեստը ծանր բեռ է։ Պետությունը չգիտե՝ ի՞նչ անել այն արվեստի գործերի, հուշարձանների ու մշակութային շրջանառությունը ապահովող կենտրոնների հետ, որոնք ժառանգել է նախնիներից։ Այդ անզորությունը առավել ցայտուն դարձավ վերջին 10 տարիների ընթացքում, երբ մեկը մյուսի հետեւից փակվեցին, վերապրոֆիլացվեցին կամ էլ արվեստի մի քանի կարեւոր կենտրոններ պարզապես փտեցման իներցիոն պրոցեսին հանձնվեցին։ Այն, ինչը հանրային …

կարդալ ավելին

Հայկական կինոն պատրաստ է առանձին մրցույթի

19.06.2010

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն արդեն հրապարակել է մրցութային ֆիլմերի ու ժյուրիների ցանկը: Հուլիսի 11-18-ը անցկացվող փառատոնը 3 ավանդական մրցութային ծրագրեր է ունենալու: Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում տեղ են գտել թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի ամբողջովին Կարսում նկարահանված ու, ըստ կինոգետ Միքայել Ստամբոլցյանի` շատ հետաքրքիր մթնոլորտ, տրամադրություն ու տրամաբանություն ունեցող «Կոսմոս» ֆիլմը, ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Իմ …

կարդալ ավելին

«Ինձ միշտ հետաքրքրել է մարդն՝ իր ենթագիտակցական դաշտով»

17.06.2010

Նանա Արամյանի արվեստանոցում կտավներն ասես հաղորդակցվում են իրար հետ: Արվեստանոցի պատից կախված մեծ ժամացույցի զարկերն են ժամանակ առ ժամանակ լսվում, ու կրկին շարունակվում է կտավների լուռ մենախոսությունը: Նկարչուհու գրեթե բոլոր աշխատանքներում դրամատիզմի ֆանտաստիկ դրսեւորումներ կան: Ոմանց համար Նանայի գործերը, չգիտես ինչու, հակաէսթետիկական են ու չափազանց համարձակ, որովհետեւ այնտեղ կարող ես գտնել մարդուն՝ իր անատոմիական մանրամասնություններով, …

կարդալ ավելին

Գնահատման ավանդույթ

17.06.2010

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր գործունեության ընթացքում գեղեցիկ ավանդույթներ է ներդնում: Տարվա մեջ մի քանի անգամ տարբեր բնագավառների անհատականություններ Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար ազգային շքանշանով են պարգեւատրվում: Նրանք նկատում են հատկապես այն մարդկանց, ովքեր հայ-ֆրանսիական մշակութային, տնտեսական, հասարակական կապերի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունենում: Այդ օրերին դեսպանատունը հյուրընկալում է Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական բնագավառների …

կարդալ ավելին

Մոդիլիանիի «Գլուխը» վաճառվել է ռեկորդային գնով

17.06.2010

Ամեդեո Մոդիլիանիի «Գլուխ» քանդակը վաճառվել է Փարիզում Christie’s աճուրդում` 43,18 մլն եվրոյով: Աճուրդը ռեկորդային դարձավ Մոդիլիանիի աշխատանքների համար. մինչեւ օրս այդքան թանկ չէին վաճառվել ո՛չ նրա կտավները, ո՛չ էլ քանդակները: Աճուրդի կազմակերպիչները քանդակը գնահատում էին 6-8 մլն դոլար: Անրի Թուլուզ-Լոտրեկի «Խաչմերուկը» վաճառվել է 241.000 եվրոյով, իսկ նրա «Վարդերի փունջ» նատյուրմորտը` 259.000 եվրոյով, Գոգենի «Պատի անկյուն» …

կարդալ ավելին

Վառ ու ինքնատիպ Վարուժանը

17.06.2010

Երեկ կյանքի 62-րդ տարում վախճանվել է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը, մի մարդ, ով իր էությամբ վառ ու հեղափոխական անհատականություն էր: Հայրենիքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն նա սրտին մոտ էր ընդունում: Եվ որքան էլ նրա սիրտը մեծ ու ամուր էր, սակայն երկար դիմանալ չէր կարող: Վարուժան Վարդանյանը մեկընդմիշտ գծված ուղով չի ապրել, այլ փորձել է իր խոսքերով …

կարդալ ավելին

Էհա՜, այծերը եկան

17.06.2010

«Արեւորդի» բնապահպանական-մշակութային փառատոնն իր ծրագրերից շատերը հասցեագրում է երեխաներին` էկո-ակումբների ցանցի միջոցով խրախուսելով բազմատեսակ ֆիլմերի ստեղծումը: Հայաստանի տարբեր մարզերում գործող ակումբները յուրատեսակ լաբորատորիայի դեր են կատարում, որտեղ հեռավոր գյուղերի ու քաղաքների երիտասարդ բնակիչները ստեղծագործելու շանս են ստանում: Նրանք նկարում, նկարահանում, քանդակներ են պատրաստում ու հեքիաթներ են գրում` սոցիալական տարբեր խողովակների միջոցով փորձելով փոխազդել սեփական բնակավայրի …

կարդալ ավելին

Խուլիո Կորտասար «Առակ առանց բարոյախոսության»

17.06.2010

Մի մարդ վաճառում էր գոչյուններ ու բառեր, եւ նրա գործերը վատ չէին ընթանում, թեեւ մարդիկ հաճախ նրա հետ սակարկում էին՝ աղերսելով գինն իջեցնել: Համարյա միշտ նա նրանց ընդառաջում էր, այնպես որ, օրվա ընթացքում կարող էր վաճառել բազում կոչեր փողոցային առեւտրականներին, որոշ քանակով հոգոցներ ռենտայով ապրող սենյորներին, ինչպես նաեւ՝ բառակազմություններ լոզունգների, գովազդային հայտարարությունների, խնդրագրերի եւ անսպասելի …

կարդալ ավելին

Մրցում են ջութակահարներն ու թավջութակահարները

15.06.2010

Հունիսի 6-14-ը Հայաստանում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը` ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Երիտասարդ երաժիշտներին բացահայտելու եւ խրախուսելու նպատակ ունեցող այս մրցույթն արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ջանքերով: Ծրագրին աջակցում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը բաղկացած էր …

կարդալ ավելին

Թատերագետների կոնգրես

15.06.2010

Վաղը Հայաստանում սկսելու է գործել UNESCՕ-ի շրջանակներում գործող թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի կոնգրեսը: Հունիսի 15-20-ը տարբեր երկրներ ներկայացնող 65 թատերական քննադատները «Մետրոպոլ» հյուրանոցի սրահում սկսելու են քննարկել համաշխարհային թատրոնի խնդիրները, դիտելու են հայաստանյան թատրոնների որոշ ներկայացումները ու այնուհետեւ` դրանք գնահատելու են մասնագիտական տեսանկյունից: Նախատեսվում է նաեւ, որ քննադատները` վերադառնալով իրենց երկրներ` որեւէ տպագիր պարբերականում վերլուծական …

կարդալ ավելին

Սերժ Թանգյանի մորուքն` ըստ Լենինի եւ Տոլստոյի

11.06.2010

Հունիսի 17-ին Սերժ Թանգյանը համերգով հանդես կգա մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում»: Ելույթի նախօրեին նա հարցազրույց է տվել «Rolling Stone» ամսագրի ռուսական հրատարակությանը: – Ո՞ւմ կերպարն է Ձեզ ոգեւորել մորուք պահել: – Միաժամանակ Լենինի եւ Լեւ Տոլստոյի: Մեծագույն մարդիկ. ես միշտ ցանկացել եմ նման լինել նրանց: Թեեւ Տոլստոյ լինելուց ես, իհարկե, շատ հեռու եմ: – Դուք …

կարդալ ավելին

Ջաջուռի էներգետիկ ուժը

11.06.2010

Հուլիսի 20-ին լրանում է Մինաս Ավետիսյանի 72-րդ տարեդարձը, որն այս տարվա ամռանը նախատեսվում է նշել մի քանի ուշագրավ ու տեւական ընթացք ակնկալող նախագծերով։ Այդ նախագծերը սկիզբ են առնելու Մինասի ծննդավայր Ջաջուռ գյուղից, ներգրավվելու են Գյումրիի միջազգային բիենալեի ծրագրերի մեջ, իսկ հետո արդեն որպես Ջաջուռի էներգետիկ լիցքերը կլանած ու խտացրած ազդանշաններ՝ շարունակելու են «ապրել» ինքնուրույն կյանքով։ …

կարդալ ավելին