Մշակույթ

Պարոն «Եվրատեսիլի» նախագահին

07.09.2010

Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որը 3 օր շարունակ ցուցադրվում էր «Հ1»-ով, շատ տարօրինակ մտորումներ առաջացրեց: Խոսքը բնավ էլ արդյունքի մասին չէ. հաղթող ճանաչված 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը աչքի ընկավ լավ ու գրագետ վոկալով: Արցախի հողը կարծես անսպառ ձայնային պաշարներ ունի, որոնք ընտրվում ու հղկվում են Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանում ու հետո ներարկվելով հայաստանյան շոու-բիզնեսի …

կարդալ ավելին

«Արվեստագետ» ու «արվեստի գործիչ»

07.09.2010

Այս օրերին Հայաստանում կերպարային արվեստի ոլորտի երկու իրադարձություն է տեղի ունենալու. սեպտեմբերի 10-ին Գյումրիում մեկնարկում է 7-րդ միջազգային արվեստի բիենալեն, իսկ Երեւանում սեպտեմբերի 7-8-ը անցկացվելու է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը: Այդ երկու իրադարձությունները կարծես նույն նպատակն են հետապնդում: Այն է` ուսումնասիրել ժամանակակից կերպարային արվեստի դաշտը, պարզ ասած` տեսնել, թե ի՞նչ ունենք մեր պաշարում ու ի՞նչ …

կարդալ ավելին

«Չմշակված սցենարով նկարահանվող ֆիլմը ծախսատար ու անորակ է»

04.09.2010

Կինոգետ, մշակութաբան, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը ամռանը հաճախ է այցելում Երեւան: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նա համարում է տարածաշրջանային ամենահաջողված կինոփառատոնը, որը հետաքրքիր է աշխարհին հենց իր ռեգիոնալ ֆորմայով: Մասնակցելով «Ոսկե ծիրանի» աշխատանքներին, նա, իր խոսքերով ասած` մի կողմից՝ Հայաստանը որպես կինոդաշտ է ուսումնասիրում, մյուս կողմից` իր նախնիների հայրենիքի հետ է ծանոթանում: Իր …

կարդալ ավելին

Շուտով` գրախանութներում

04.09.2010

«Մուղնի» հրատարակչությունը տպագրության է պատրաստում պրոֆեսիոնալ դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Դիվանագիտություն» վերտառությամբ ստվարածավալ աշխատությունը: Գրքի առաջին եւ հիմնական մասում հեղինակը մատչելի ձեւով, օգտագործելով իր արտասահմանյան աշխատանքի բազմամյա հարուստ փորձը, ներկայացնում է դիվանագիտական արվեստի կարեւոր ուղղությունների եւ առանձնահատկությունների հոգեբանական ասպեկտները: Դիտարկվում են դիվանագիտական հաղորդակցության հիմնական ձեւերը` բանակցությունները, զրույցները, հանդիպումներն ու փոխշփումները: Միջազգային հարաբերությունների …

կարդալ ավելին

Երգիչ Մասիս Ավեդիսն ու նրա սիրուհին փախած են

02.09.2010

Մենք արդեն անդրադարձել ենք Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին. դա այն ոլորտն է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հերթական «քցված» շարքային քաղաքացուն: «Քցվածության» աստիճանն ավելի բարձր է լինում, երբ պետական կառույցներում ծանոթ-բարեկամի կամ կլորիկ գումարի միջոցով կարողանում ես փաստաթղթային կեղծ շրջանառություն ապահովել: Պատահական չէ, որ քննչական մարմիններում այսօր տրցակներով քրեական գործեր կան, որոնք …

կարդալ ավելին

«Միգուցե ես «հին գլուխ» եմ, բայց հավատում եմ, որ ամենամեծ արժեքը մարդն է»

02.09.2010

Ֆրանսահայ դերասան Ժակի Ներսեսյանը, ով հայտնի է իր կինոդերերով («Մայրիկ», «Արարատ», «Երկար ճամփորդություն» ֆիլմերում), վերջերս այցելել էր Երեւան՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմում աշխատելու համար։ Ժակի Ներսեսյանը կոմեդիանտ է։ «Կոմեդիանտ» բառը ֆրանսերենում նշանակում է հենց «դերասան» (առանց ողբերգակի ու կատակերգակի տարբերակման): Ժոզիան Բալասկոյի մոտ ուսանելուց հետո Ժակի Ներսեսյանը համոզվել է, որ դերասանի գործը հսկայական ամպլիտուդա …

կարդալ ավելին

«Կապույտ լեռան հուշամատյանները» ժողովածուից

02.09.2010

3 Խրատ Մեկ միտքը, մեկ իրը, մեկ բառը, մեկ խոսքը` ամենուր կա հասու լինելու մի բան: Սակայն դա միեւնույն է թե՝ վիրահատություն անես առողջ մարմնի վրա: Մեծ օգուտը թաքնված է այնտեղ, ուր չեն հետեւում հաստատված կանոններին, քանզի միշտ կա ինչ-որ բան, որ մեզ հայտնիի սահմաններից անդին է: Այդ ինչ-որ բանը ծածկում է Երկինքն ու Երկիրը, …

կարդալ ավելին

Միշիկի «փուչիկը»

28.08.2010

ՀՀ մշակույթի նախարարությունն ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նրա կողմից կազմավորված կինոհանձնաժողովի՝ 19մլն դրամ է հատկացրել մի ֆիլմի նկարահանման համար, որը չունի սցենար: Բառի ամենաուղիղ իմաստով: Ֆիլմի պայմանական անունը «Կեչի կամ Զորավարի ընկուզենին» է, իսկ հասարակության մեջ այն հայտնի է՝ որպես «Միշիկի ֆիլմ»: Խոսքը դերասան Միքայել Պողոսյանի մասին է, որը տվյալ դեպքում հանդես է …

կարդալ ավելին

Ֆիլմ է նկարում

28.08.2010

Անջելինա Ջոլին որոշել է իր ուժերը փորձել ռեժիսուրայում եւ արդեն աշնանից ֆիլմ նկարել 1992-95թթ. Բոսնիայի պատերազմի մասին: Այս մասին հաղորդել է բրիտանական «Guardian» պարբերականը: Խոսքը փոքրաբյուջե ֆիլմի մասին է, որի սցենարը գրելու է ինքը` Ջոլին: Ֆիլմի անունը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրա հիմնական սյուժեն 1990-ականների իրադարձությունների մասին է, որի հիմքում ընկած է …

կարդալ ավելին

«Արվեստը պետք է ունենա իր ազատությունը»

28.08.2010

Լիբանանի Այնճար հայաբնակ գյուղի մշակույթի ակումբի մոտ պատահաբար հանդիպեցի Կոկոյին, ով երկար տարիներ ապրում է Վենետիկում: Նրա գործերը աշխարհի մի շարք երկրներում բավական մեծ պահանջարկ ունեն: Կոկոն ապրում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Այս վարժարանի մասին նա խոսում է ցավով: Վարժարանում տիրող վիճակը նա բնութագրեց մեկ բառով` անմարդկային վիճակ: – Վանքերը, որոնք պետք է լինեն …

կարդալ ավելին

«Փուչիկ» կինոնախագիծ

28.08.2010

Հայաստանյան կինոարտադրության խնդիրները, որպես կանոն, սկսվում են հենց նախագծային փուլում։ Եվ գրեթե անհնար է սթափ տրամաբանությամբ հասկանալ, թե ինչո՞ւ են այս կամ այն ֆիլմերի նախագծերը օժանդակություն ստանում պետությունից։ Ընդունված է համարել, որ նախագծերի ընտրության հարցում հաշվի են առնվում մի քանի գործոններ, որոնցից ամենաէական ու շոշափելի չափանիշը սցենարական փաթեթն է, որի մեջ արդեն իսկ պատրաստի ֆիլմի …

կարդալ ավելին

Ժամանակակից արվեստը՝ Իջեւանում

28.08.2010

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (ԱԻԿԱ) այս ամառ համայնքային արվեստի փառատոն էր կազմակերպել, որն անցավ Երեւանում ու Իջեւանում` համախմբելով հայաստանցի ու օտարերկրյա արվեստագետներին։ Երեւանում ու Իջեւանում ոչ միայն արվեստի ցուցադրություններ, այլեւ՝ շնորհանդեսներ, դասախոսություններ, կլոր սեղանի ձեւաչափի քննարկումներ ու համերգներ անցկացվեցին: «Ժամադրություններ սահմանների վրա» խորագիրն ունեցող ժամանակակից արվեստի այս փառատոնը փորձ արեց հետազոտել համայնքային կյանքն իր բոլոր …

կարդալ ավելին

Նահապետ Մացզուի զրույցները

28.08.2010

1 Երիտասարդ տարիքում տաճար ընդունվելով, Նահապետ Մացզուն երկարատեւ նստում էր մեդիտացիայի մեջ: Մի անգամ նրան մոտեցավ Ժեն անունը կրող իմաստուն վանականն ու հարցրեց. – Հարգելիս, մեդիտացիայի մեջ խորասուզվելով, դու ինչի՞ ես ջանում հասնել: – Ես ջանում եմ հասնել Բուդդայի վիճակին,- պատասխանեց Մացզուն: Այդժամ Ժենը գետնից վերցրեց կղմինդրը եւ սկսեց այն պատին քսել: – Դուք այդ …

կարդալ ավելին

«Կինեմատոգրաֆիան պարբերաբար թարմացնել է պետք»

19.08.2010

Կինոն ծնվել է Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիներն այդ մասին երբեք չեն մոռանում։ Ու թեեւ հսկայական կինոգումարներն ու մեծ կինոլսարանները ամերիկյան տարածքում են գտնվում, սակայն Ֆրանսիան, միեւնույն է, շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել կինոարտադրության մեջ՝ աշխատելով հստակ ու ճկուն համակարգով, որի հիմքում պետական աջակցության խելամիտ բաշխումն է (ինչն, ի դեպ, իսպառ բացակայում է ամերիկյան կինոյում)։ Ֆրանսիական ազգային …

կարդալ ավելին

Չժուան-ցզիին եւ Լե-ցզիի պատմությունները

19.08.2010

Չժուան-ցզիի խորհուրդը Հուեյ-ցզին Չժուան-ցզիին ասաց. «Իմ բակում մի մեծ ծառ կա, մարդիկ այն կոչում են Երկնքի Ծառ: Նրա բունն այնքան ծուռ է, որ դրան չես կարող նեցուկ հարմարեցնել: Նրա ճյուղերն այնքան ոլորուն են, որ դրանցից անկյունակապ չես սարքի: Դիր այն ճանապարհի մոտ, եւ ոչ մի հյուսն նույնիսկ չի նայի դրա վրա: Այդպես են եւ քո …

կարդալ ավելին

Հարություն է առնելու

19.08.2010

Լվովի քաղաքային խորհրդի Մշակույթի եւ զբոսաշրջության վարչության պետ Անդրեյ Վորոնովսկին ասել է, որ «ԿինոԼեւ» անկախ կինոյի փառատոնին կմասնակցի իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին: Ըստ ԽՏՐՐպրտՏվՊպվՑ-ի, լրագրողների ճշտող հարցին, թե կարո՞ղ են արդյոք փառատոնի կազմակերպիչները հաստատել, որ Ֆելինին ժամանելու է Լվով, պաշտոնյան հավաստիացրել է, որ դա իրոք այդպես է: Նշենք, որ աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին …

կարդալ ավելին

Մամլիչ են գտել

22.07.2010

Անցած շաբաթ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատ անքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում՝ արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կուժերը: Տաթեւի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում՝ ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 17-րդ դարի այս Ձիթհանը ոչ …

կարդալ ավելին

Հայաստանը ներկայացրել է Զամբրեն

22.07.2010

Հուլիսի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել 22-րդ ամենամյա «Միսս Ասիա- Միացյալ Նահանգներ» գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որտեղ 58 երկրների ներկայացուցիչները ներկայացել են լողազգեստով եւ մասնակցել են նորաձեւության ցուցադրությանը: Հայկական ազգային տարազով գեղեցկուհի Թրայֆենա Զամբրեն առաջին անգամ այս մրցույթի պատմության ընթացքում ներկայացրել է հենց Հայաստանը: Պարզվում է` աղջկա մայրը հայուհի է, իսկ հայրը` հնդիկ: Ավելին` …

կարդալ ավելին

Ամուսնացել են

22.07.2010

Հունիսի 1-ին տեղի է ունեցել դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանի հարսանյաց արարողությունը: Պարզվում է` նա եւ Մերին` հարսնացուն, արդեն տեւական ժամանակ է` ամուսնացած են, սակայն նրանց պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում: Հարազատներից բացի, հրավիրվածների թվում են եղել նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, Հայկոն ու Անահիտ …

կարդալ ավելին

Պարող պարանը եւ էշերի կղզին

22.07.2010

«Ոսկե ծիրան-2010»-ի «Հայկական համայնապատկեր» մրցույթում լավագույն ֆիլմ է ճանաչվել «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորներ եւ համասցենարիստներ Արման Երիցյանն ու Իննա Սահակյանը 4 տարվա ընթացքում նկարահանել ու հետեւել են ինքնատիպ արվեստի` լարի վրա խաղալու ունակությամբ օժտված մարդկանց կյանքին` օրիգինալ պատմություն ստեղծելով մարդկանց, նրանց անցյալի ու երազանքների մասին: Լարախաղացի արվեստն …

կարդալ ավելին