Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանին մրցանակ են տվել

10.06.2010

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի` «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր: Այս հեղինակավոր մրցանակը նա ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի եւ արժանիքների» համար: Ի դեպ, այս տարի լրանում է մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը:

կարդալ ավելին

Կինոն ճանապարհ է

10.06.2010

Դերասանուհի եւ կինոպրոդյուսեր Արմինե Անդան (Աբրահամյան) այն մարդկանցից է, ով ակտիվորեն աշխատում է կինոյի ոլորտում եւ լավ ծանոթ է կինոստեղծման վերգետնյա ու ստորգետնյա խնդիրներին: Այժմ նա միանգամից մի քանի ֆիլմերում է նկարահանվում` ռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմում կատարում է պատերազմ տեսած ու ողբերգական ճակատագիր ունեցող հայուհի մայրիկի դերը, իսկ ռեժիսոր Միքայել Վաթինյանի …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե «Արվեստի եւ այլ բաների մասին»

10.06.2010

Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ: Քանզի մենք բոլորս ծառայում ենք արվեստին, մեր ստեղծագործությունները պետք է առաջին հերթին ապշանք հարուցեն իրենց գեղարվեստականությամբ: Մենք այլ ուղի …

կարդալ ավելին

Սերժ Թանգյանը երգել է Արշիլ Գորկու ցուցահանդեսում

10.06.2010

Հունիսի 6-ին Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում (MOCA) բացվեց «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը, որ կգործի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ցուցադրված են ամերիկահայ աշխարհահռչակ նկարչի 73 գեղանկարներ, 49 գծանկարներ: Արվեստաբանները Արշիլ Գորկուն համարում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի եւ սյուրռեալիզմի առաջատար նախահայրերից մեկը: Մինչ ցուցահանդեսը` հունիսի 5-ին, թանգարանը հատուկ միջոցառում էր կազմակերպել մշտական անդամների, հատուկ հրավիրյալների համար: Ռոք …

կարդալ ավելին

Կրոնն ու բռնությունները

09.06.2010

Գերմանացի կրիմինալիստները բացահայտել են, որ իսլամն ու բռնության հակվածությունը ուղղակի կապ ունեն. որքան մեծ է իսլամի դերը մարդու կյանքում, այնքան նա ավելի ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Կրիմինալիստիկայի համալսարանի գիտնականները լայնամասշտաբ ուսումնասիրություններ են անցկացրել դեռահասների, ներգաղթածների՝ քրիստոնեական, բուդդիստական, մուսուլմանական ընտանիքների շրջանում եւ պարզել են, որ իսլամական դավանանքը խոչընդոտում է երիտասարդներին՝ ինտեգրվել գերմանական հասարակության մեջ։ Ոճրագործների ու …

կարդալ ավելին

Նոր տարածքներ

09.06.2010

Հունիսի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Այդ կապակցությամբ ելույթ ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մինչ համերգի մեկնարկը հնչեցին Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Վերջինս ներկաներին …

կարդալ ավելին

Իսկ Դավթի արձանը ցանկացած պահի կարող է փլուզվել

09.06.2010

Սասունցի Դավթի արձանը Երվանդ Քոչարի ստեղծած գլուխգործոցներից է, որը Երեւանի կարեւորագույն խորհրդանիշերից մեկն է: Սակայն արձանի այսօրվա վիճակն ու նրան շրջապատող տարածքը լուրջ մտահոգությունների առիթ են տալիս, որի մասին բազմիցս ահազանգել ենք: 1959թ. դեկտեմբերի 3-ին տեղադրված պղնձակոփ Սասունցի Դավիթը, որի ներքին կոնստրուկցիաները երկաթից են պատրաստված, մինչ օրս երբեք մասնագիտական զննման չի ենթարկվել: Արձանի մետաղը ժամանակի …

կարդալ ավելին

Վախի ու հույսի ժամանակները

09.06.2010

Հունիսի 4-ին Նկարիչների տան ցուցասրահում բացվեց Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունը, որում ընդգրկված են շուրջ 120 աշխատանքներ։ Ցուցահանդեսը կրում է «Իմ հույսը ժամանակն է» խորագիրը ու ներկայացնում է Քոչարի տարբեր ժանրերի, ոճերի ու ժամանակահատվածների աշխատանքները։ Քոչարը շուրջ 30 տարի չի ներկայացվել հայաստանցիներին: Ընդ որում՝ ճակատագրի բերումով այնպես էր ստացվել, որ Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը նույնպես տեղի …

կարդալ ավելին

Օրիորդ Մինասը՝ Ֆրանսիայի գեղեցկուհի

04.06.2010

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ամենագեղեցիկ օրիորդը հայուհի է: «Միսս Ֆրանսիա 2010» գեղեցկության մրցույթում հաղթող է դարձել 22-ամյա սիրիահայ Մալիկա Մինասը, ով այժմ սովորում է Կաննի համալսարանի իրավաբանական բաժնում:

կարդալ ավելին

Ինչպե՞ս է Հայաստանում ֆիլմ նկարահանվում

04.06.2010

Թեեւ այս հարցը կինոարտադրողներին ու հանդիսատեսին լրջորեն մտահոգում է, սակայն այդպես էլ մնում է չպարզաբանված` օդից կախված, քանի որ պատասխանները ոչ միայն մշուշոտ են, այլեւ` շատ դեպքերում հակասական ու իրարամերժ: Անցյալ տարվա վերջում ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է. «Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի բնագավառը համապատասխան օրենսդրական կարգավորում չունի, մինչեւ օրս ընդունված չէ կինոարտադրությունը կարգավորող որեւէ իրավական ակտ»: …

կարդալ ավելին

Նեղ պատուհանից նայող ազգ ենք դարձել

02.06.2010

Բնության օրինաչափություններն անքննելի են: Երկրաբաններն ասում են` տիեզերքը կենդանի օրգանիզմ է. երբ մենք խախտում ենք այդ օրգանիզմի կենսագործունեությունը` արհավիրքների, աղետների հետ առճակատում ենք ունենում: Բնության հետ անխնա վերաբերմունքը դրսեւորվում է նաեւ մարդկության դեգրադացման երեւույթով: Մարդու արարումն ու էությունն անմիջականորեն կապված է բնության բնականոն կենսագործունեության հետ: Որքան քարակերտ ու պարսպապատ միջավայր ենք ստեղծում` այնքան անսիրտ ենք …

կարդալ ավելին

Վերլուծել են

02.06.2010

Գերմանացի փորձագետները եզրակացրել են, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը լավագույնն է եղել: «Եթե «Եվրատեսիլում» հաղթողին անմիջապես ընտրեր ժողովուրդը, ապա առաջին տեղում կհայտնվեր Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը, այլ ոչ թե Գերմանիան ներկայացնող Լենա Մայերը»,- հայտարարել են Բոննի Մարանկոն ինստիտուտի փորձագետները: Այս մասին գրում է գերմանական Morgenpost թերթը: Պարբերականը նշում է, որ յուրաքանչյուր …

կարդալ ավելին

«Փորձում են երգել, բայց մկկում են»

02.06.2010

«Մեր ժողովուրդը երկու մեծ դժբախտություն ունի. մեկը թուրքերից գողացած երգերն են, մյուսը` Երգի թատրոնը: Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են Երգի թատրոնում փորձում Սթիվի Ուանդերի ոճով երգել, բայց արդյունքում մկկում են: Պետք չէ Սթիվիից ավելի Սթիվի լինել: Հայ-թուրքական սահմանը մշակութային առումով վաղուց բաց է: Էդ խեղճ ժողովրդին թալանում ենք»,- երեկ հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը: …

կարդալ ավելին

«Ոչ միայն դիտել, այլեւ՝ փորփրել, փնտրել ու գտնել»

02.06.2010

– Կաննում մրցանակ ստանալն իսկապես մեծ ձեռքբերում է մեզ` բոլորիս համար: Շնորհավորում ենք։ – Շատ շնորհակալ եմ։ Ես շատ զգացված եւ երջանիկ եմ, որ հայ ժողովուրդն այս պահին իմ կողքին է եւ կիսում է ինձ հետ իմ ուրախությունն ու ոգեւորությունը: Այս մրցանակն իմ ժողովրդինն է, նրան է պատկանում: Հույս ունեմ, որ իբրեւ ֆրանսահայ ռեժիսորի, մրցանակը …

կարդալ ավելին

Մորիս Բլանշո «Վեպ թափանցիկության մասին»

02.06.2010

շարունակություն Հարկ չկա զարմանալու այն բանի վրա, որ անդառնալի, օգտակար գործածությունից հանված ժամանակը լցվում է խոշտանգման ենթադրելի պատկերով: Արդյո՞ք ճիշտ է այն, որ շրջիկ գործակալը «այնտեղ, ոլորանի ետեւում», ընտրել է այն ուղին, որ սովորականից տարբեր է: Արդյո՞ք նա իրոք հանդիպել է աղջկան, որ գրավել էր իր ուշադրությունը, իր ընկերուհիներից մեկին նման լինելու պատճառով: Նա իրո՞ք …

կարդալ ավելին

«Յուրաքանչյուր գրող գնում է իր ճանապարհով եւ անցնում է այն մինչեւ վերջ»

02.06.2010

– Գոյություն ունի պարադոքս` Ալեն Ռոբ-Գրիեին գիտեն բոլորը, թեպետ շատ քչերն են կարդում: Այդպես չէ՞: – Էնդի Ուորհոլն ասում էր` «Ես հայտնի եմ հիմնականում իմ հայտնիությամբ»: Նմանատիպ մի բան էլ եւ ինձ հետ է, սակայն չչափազանցնենք` ես կարող եմ իմ հոնորարներով ապրել: Հակառակ լեգենդի, իմ գրքերը գրված չեն բանասիրական ֆակուլտետների համար: Ըստ էության, դրանք գրված …

կարդալ ավելին

Հորիզոնականների տրամաբանությունը

31.05.2010

Ավարտվեց «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ դպրոցահասակ, գլամուրային կերպարանքից զուրկ գերմանուհի Լենան` «Արբանյակ» երգով: Նրան հաջորդեցին թուրքական ռոք խումբն ու ռումինական դուետը: Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը) զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Օսլոյում գտնվող մարդիկ նշում են, որ այս տարվա երգի մրցույթն անցնում էր ակնհայտ հայ-ադրբեջանական գովազդային հակամարտության մթնոլորտում: Նորվեգիայում ներկա մեր զրուցակիցներն ասում էին, …

կարդալ ավելին

Կաննի կինոշուկայում մենք «վստահություն ներշնչեցինք»

31.05.2010

Հայկական պատվիրակությունը վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից, որտեղ Հայաստանն արդեն երկրորդ անգամ սեփական տաղավարով ներկայանում է կինոշուկայում: Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն իր հաշվետու ասուլիսում նշեց, որ գոհ է իր աշխատանքային այցի արդյունքներից, ու ընդհանրապես այս տարին անվանեց «հայկական կինոյի վերելքի տարի»: «Վստահ եմ, որ այս տարին բեկումնային, նույնիսկ հեղափոխական է լինելու մեր կինոյի համար: …

կարդալ ավելին

«Ոճրագործության բանակը»

28.05.2010

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Ոճրագործության բանակը» (LգArmee du Crime) ֆիլմը առաջիկայում կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք երկու կինոփառատոնի: Նախ այն կմասնակցի մայիսի 29-31-ը կայանալիք Հայկական ֆիլմերի բոստոնյան փառատոնին, իսկ հունիսի 17-27-ը՝ Լոս Անջելեսի կինոփառատոնին: «Ոճրագործության բանակը» ֆիլմի գլխավոր դերակատարը ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է, որը կմարմնավորի Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից Միսաք Մանուշյանի …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են վախենում սարսափ ֆիլմից

28.05.2010

Biology Letters ամսագիրը հրապարակել է այն հետազոտության արդյունքները, թե ինչու են սարսափ ֆիլմերը վախ առաջացնում հեռուստադիտողների մոտ: Գիտնականների կարծիքով` այդ ազդեցությունն առաջին հերթին կապված է ֆիլմի կերպարների կողմից արձակվող ձայների հետ: Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ժանրերի հարյուրավոր կինոժապավեններ եւ պարզել, որ սարսափ ֆիլմերում ժամանակի մեկ միավորին բաժին է ընկնում բացականչությունների ու գոռոցների ավելի մեծ քանակություն, …

կարդալ ավելին