Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Ոճրագործության բանակը» (LգArmee du Crime) ֆիլմը առաջիկայում կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք երկու կինոփառատոնի: Նախ այն կմասնակցի մայիսի 29-31-ը կայանալիք Հայկական ֆիլմերի բոստոնյան փառատոնին, իսկ հունիսի 17-27-ը՝ Լոս Անջելեսի կինոփառատոնին: «Ոճրագործության բանակը» ֆիլմի գլխավոր դերակատարը ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է, որը կմարմնավորի Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից Միսաք Մանուշյանի կերպարը: Ֆիլմում նկարահանվել է նաեւ ռեժիսորի կինը` Արիան Ասկարիդը: