«Փորձում են երգել, բայց մկկում են»

02/06/2010

«Մեր ժողովուրդը երկու մեծ դժբախտություն ունի. մեկը թուրքերից գողացած երգերն են, մյուսը` Երգի թատրոնը: Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են Երգի թատրոնում փորձում Սթիվի Ուանդերի ոճով երգել, բայց արդյունքում մկկում են: Պետք չէ Սթիվիից ավելի Սթիվի լինել: Հայ-թուրքական սահմանը մշակութային առումով վաղուց բաց է: Էդ խեղճ ժողովրդին թալանում ենք»,- երեկ հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը: Ըստ նրա` հայկական ռեստորաններում, որտեղ հայտնի է, թե ովքեր են «լափում», չգիտես ինչու` հնչում են ռուսական գողական երգեր` տառապած եւ բանտ նստած մարդկանց մասին, կամ էլ` թուրքական լալահառաչ կլկլոցներ: