Biology Letters ամսագիրը հրապարակել է այն հետազոտության արդյունքները, թե ինչու են սարսափ ֆիլմերը վախ առաջացնում հեռուստադիտողների մոտ: Գիտնականների կարծիքով` այդ ազդեցությունն առաջին հերթին կապված է ֆիլմի կերպարների կողմից արձակվող ձայների հետ: Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ժանրերի հարյուրավոր կինոժապավեններ եւ պարզել, որ սարսափ ֆիլմերում ժամանակի մեկ միավորին բաժին է ընկնում բացականչությունների ու գոռոցների ավելի մեծ քանակություն, քան այլ ժանրերի կինոնկարներում: Երբ ձայներն անսպասելիորեն են արձակվում, հանդիսատեսը չի կարողանում անտեսել դրանք, ինչի հետեւանքով հայտնվում է դրանց առավելագույն ազդեցության տակ: