Վերլուծել են

02/06/2010

Գերմանացի փորձագետները եզրակացրել են, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը լավագույնն է եղել: «Եթե «Եվրատեսիլում» հաղթողին անմիջապես ընտրեր ժողովուրդը, ապա առաջին տեղում կհայտնվեր Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը, այլ ոչ թե Գերմանիան ներկայացնող Լենա Մայերը»,- հայտարարել են Բոննի Մարանկոն ինստիտուտի փորձագետները: Այս մասին գրում է գերմանական Morgenpost թերթը: Պարբերականը նշում է, որ յուրաքանչյուր երկիր կատարողին տալիս է 1-12 բալ: Գերմանիայի ներկայացուցիչը ստացել է 246 բալ` 30 երկրներից, հինգ երկիր ոչ մի գնահատական չի տվել գերմանացի կատարողին: Յուրաքանչյուր երկրի տված բալերը արտահայտվում են տոկոսներով` 1 բալը հավասար է 1,72 %-ի, բազմապատկում են ստացված գումարը բնակչության թվով եւ ստանում ճշգրիտ թիվը: Ըստ գերմանական պարբերականի` հաշվի առնելով այն, որ Լենան Եվրոպայում ունեցել է 76.76 մլն երկրպագու, ապա նա հավաքել է լսարանի ձայների 9.82 %-ը: Միաժամանակ, ըստ աղբյուրի, 141 բալով

7-րդ տեղը գրաված Հայաստանը հավաքել է լսարանի ձայների 10.42 %-ը` Եվա Ռիվասի երկրպագուների թիվը հասել է 81.48 մլն-ի, որոնցից 23.73 մլն-ը միայն Ռուսաստանից են: Ըստ աղբյուրի` Գերմանիայի կողմից Ռիվասին տրված ձայները խոսում են 9,89 մլն երկրպագուների մասին: