Ֆիլմ է նկարում

28/08/2010

Անջելինա Ջոլին որոշել է իր ուժերը փորձել ռեժիսուրայում եւ արդեն աշնանից ֆիլմ նկարել 1992-95թթ. Բոսնիայի պատերազմի մասին: Այս մասին հաղորդել է բրիտանական «Guardian» պարբերականը: Խոսքը փոքրաբյուջե ֆիլմի մասին է, որի սցենարը գրելու է ինքը` Ջոլին: Ֆիլմի անունը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրա հիմնական սյուժեն 1990-ականների իրադարձությունների մասին է, որի հիմքում ընկած է բոսնիացի աղջկա եւ սերբ զինվորականի սիրո պատմությունը: Գլավոր դերերում կնկարահանվեն դերասաններ Բոսնիա եւ Հերցեգովինայից: Այցելելով Սարաեւո՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Ջոլին ասել է, թե մտադիր է ֆիլմի նկարահանման աշխատանքներում ավելի շատ տեղացիներ ներգրավել, թեեւ ֆիլմն անգլերեն է լինելու: