Մշակույթ

Կինոաշուն

10.10.2010

Հոկտեմբերի 11 «Մոսկվա» կինոթատրոն` բացման արարողություն` ժ. 18-ին Հոկտեմբերի 12 «Մոսկվա» կինոթատրոն` «Նամուս» (Հ. Բեկնազարյան) առաջին համր ֆիլմը ժ. 18-ին «Նարեկացի» արվեստի կենտրոն` «Կեսգիշերին» (Ա. Շահխաթունի) «Հասա, մերոնք են», (Թ. Նալբանդյան) «Վթար», (Դավիթ Էնֆենջյան) ժ.18-ին Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` «Տխուր փողոցի լուսաբացը» (Ա. Մկրտչյան)` ժ. 14-ին Հոկտեմբերի 13 «Մոսկվա» կինոթատրոն Ֆոտոցուցահանդեսի բացում` Ժ. 17:00 …

կարդալ ավելին

Հպարտ եմ…

08.10.2010

Ինչպես հայտնի է` 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բրայան Մեյը (Queen), Դեւիդ Գիլմորը (Pink Floyd), Թոնի Այոմին (Black Sabbath), Յան Գիլանը (Deep Purple) եւ Ջեֆ Դաունսը (Asia) արժանացել էին Պատվո Շքանշանների: Նրանք բոլորը ակտիվ մասնակցություն են ունեցել Smoke on the Water երգի ձայնագրության գործում Rock Aid Armenia նախագծի շրջանակներում, որը 1989թ. կազմակերպել էր Ջոն …

կարդալ ավելին

«Հայֆեստը» պրովոկացիա չարեց, երանգներ ցուցադրեց

08.10.2010

Այս տարվա «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին լրջորեն խանգարեց եղանակը: Հորդառատ անձրեւները, կարծես, ստիպում էին որեւէ ներկայացում դիտելուց առաջ նախապես մտածել` արդյոք թրջվելը իմաստ կունենա՞, ու նոր միայն տնից դուրս գալ: Իսկ երբ սպասելիքները չէին արդարանում, հաջորդ անգամ թատրոն այցելելու ցանկություն այլեւս չէր լինում: Փառատոնի կազմակերպիչներին անձրեւը ստիպեց նաեւ հրաժարվել ավանդական դարձած բացման երթից, ինչը բավական …

կարդալ ավելին

Իրավունքները սկսվում են մշակույթից

08.10.2010

Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ փառատոնը, որը Երեւանում տեղի է ունենալու հոկտեմբերի 12-16-ը, մեծ ուշադրություն է դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: «Ես իրավունք ունեմ» հատուկ անվանակարգի ժյուրիի նախագահը ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է, ով առաջին անգամ է ակտիվորեն մասնակցելու այս փառատոնին: Նա նշում է, որ մարդու իրավունքները սկիզբ են առնում մշակույթից: «Արժանապատիվ մարդ լինելու իրավունքի գիտակցումը սկսվում է …

կարդալ ավելին

Թատերական ցանց

07.10.2010

«Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, այս տարի առաջին անգամ Երեւանում տեղի ունեցավ IFEA-ի (Միջազգային փառատոների եւ իրադարձությունների ասոցիացիայի) խորհրդի անդամների ամփոփիչ նիստը: Կայացավ նաեւ փառատոների ու թատերական մենեջերների հանդիպումը, որը կրում էր «Բեմից այն կողմ» խորագիրը: Ինչպես հայտնի է` ցանկացած իրադարձության մեջ կարեւորը ետկուլիսային հանդիպումներն ու շփումներն են, որոնք ոչ ֆորմալ ֆորմատով անցելով` ներկայացումների ու արիտիստների …

կարդալ ավելին

Մանուկների փառատոն

07.10.2010

Երեխաների եւ պատանիների համար կինոյի զարգացման հիմնադրամը, որը կրում է անվանի ռուս դերասան Ռոլան Բիկովի անունը, ամեն տարի Մոսկվայում ու Երեւանում կինոփառատոն է կազմակերպում: Այս տարի հոկտեմբերի 12-16-ը՝ արդեն 6-րդ անգամ փառատոնը տեղի կունենա Երեւանում, եւ հետո արդեն, ձեւավորված ավանդույթի համաձայն` կտեղափոխվի Հայաստանի մարզեր եւ Արցախ: «Ռոլան Բիկով» հիմնադրամի հրավերով Երեւան կայցելեն «Երալաշ» կինոհանդեսի տնօրեն, …

կարդալ ավելին

«Հայֆեստը» «քարի» դեր է կատարում

07.10.2010

«ԿուկԱրտ» տիկնիկային փառատոնի նախագահ Դավիդ Բուրմանը խոստովանում է, որ իր ցանկությունը փառատոնային շարժումն ակտիվացնելն է` վերածելով այն յուրատեսակ թատերական օլիմպիադայի: Նա սիրում է «ինովացիա», «ինֆրաստրուկտուրա», «ստրատեգիական պլանավորում» եւ այլ խորիմաստ բառեր, քանի որ այդ բոլորը փառատոնային եռուզեռի անբաժանելի բնորոշումներն են: Սանկտ Պետերբուրգում ապրող ու աշխատող Դ.Բուրմանը անսահման սիրով սիրում է իր քաղաքն ու տարբեր փառատոների …

կարդալ ավելին

Մարսել Պրուստ. «Ընդդեմ Սենտ-Բյովի» գրքից

07.10.2010

Սենտ-Բյովի մեթոդը Եվ այս ամենն ավարտվում է երկու գոհարներով. «Անկեղծության որոշ չափով քննարկելով այս կերպ Բեյլի (Ստենդալի) վեպերը, ես հեռու եմ այն բանից, որպեսզի դատեմ հեղինակին դրանք գրելու համար… Նրա վեպերը ինչ թերություն ասես ունեն, բայց դրանք գռեհիկ չեն: Դրանք նման են նրա քննադատական հոդվածներին, հատկապես, երբ խոսքը նրանց մասին է, ովքեր քննադատությունից չեն խուսափում…»: …

կարդալ ավելին

«Լեգենդ Մակբեթի մասին» կամ ճկույթի շարժումից սկսվող արվեստ

05.10.2010

Սունդուկյանի անվան թատրոնում մեկ ամիս առաջ կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերան, որը կարելի է Մայր թատրոնի վերակենդանացման վերջին փորձն անվանել: Եվ շատ ափսոս է, որ այս գրագետ կառուցված ու անկասկած թատրոնի խաղացանկում կայուն տեղ զբաղեցնող ներկայացումը, ոմանք՝ որպես մարտահրավեր, իսկ ոմանք էլ` որպես անձնական ամբիցիաները ցուցադրելու շանս են ընկալում: Նույնիսկ ետկուլիսային խաղերից անտեղյակ հանդիսատեսը …

կարդալ ավելին

«Դիվանագիտություն»՝ բոլորի համար

05.10.2010

Ամիսներ առաջ երթուղային տաքսու ուղեւորներից մեկն իմ ձեռքին տեսնելով մեր թերթի համարներից մեկը, հանկարծակի խլեց ձեռքիցս ու արագ-արագ բացեց թերթի Արման Նավասարդյանի` «Դիվանագիտություն» մշտական խորագրի էջը: «Կարդա, այ էս կարդա: Մարդը կարգին հոդվածներ ա գրում, ուսուցանող ու էնքան կենդանի»,- խրոխտ ձայնով ասում էր կինը՝ թերթը կրկին մեկնելով ինձ: Երեկ «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Արման …

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանի եղբայրը նույնպես նախագահ է

02.10.2010

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր պատվավոր նախագահ ունի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ով համակարգում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աշխատանքները, դարձել է կինոփառատոնի պատվավոր նախագահը: «Մենք շատ ուրախ ենք մեր համագործակցության համար: Լեւոն Սարգսյանը պատրաստ է մտնել մեր հոգսի, մեր ծանրության տակ»,- այդ կապակցությամբ ասել է «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը: Լ. Սարգսյանն իր …

կարդալ ավելին

Ռոբերտ Փլանթի նոր ալբոմը

02.10.2010

«Led Zeppelin»-ի կազմից դուրս գալուց հետո Ռոբերտ Փլանթը «Band of Joy» անունով նոր երաժշտական ալբոմ է թողարկել: Ի դեպ, ալբոմի անվանումը զուգորդվում է Փլանթի առաջին երաժշտական խմբի հետ, որից էլ 60-ականներին նա սկսել է իր գործունեությունը: Երաժշտությունը, որտեղ նկատվում են Փլանթի սիրած քանթրի եւ ֆոլք ժանրերը, հեռու է Փլանթի երկրպագուներին սովոր «Hard rock»-ից: «Իմ վերջին …

կարդալ ավելին

Ինքնասպան է եղել

02.10.2010

Նյու Ջերսիի «Rutgers» համալսարանի առաջին կուրսի ուսանող, երաժիշտ Թիլեր Քլեմենթին ինքնասպան է եղել, երբ իմացել է, որ իր երկու համակուրսեցիները գաղտնի նկարահանել են իրեն տղամարդու հետ սեռական հարաբերության ժամանակ եւ տեսագրությունը տարածել են ինտերնետում: Սեպտեմբերի 22-ին 18-ամյա Թիլերի դրամապանակը գտել են Ջորջ Վաշինգտոն կամրջի մոտ: Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է մեկը …

կարդալ ավելին

Ծիրանից մինչեւ խաչ

02.10.2010

Պահանջատեր լինելու պահանջի մասին Թուրքիայի Մալաթիա քաղաքում այս տարվա աշնանը (նոյեմբերի 16-դեկտեմբերի 2) միջազգային կինոփառատոն է տեղի ունենալու: Այդ նորաստեղծ փառատոնի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ գլխավոր մրցանակը «Ոսկե ծիրան» են կոչել: Այդ լուրը զարմանք ու շփոթություն է առաջացրել Հայաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն 8-րդ անգամ նույն անվանումը կրող միջազգային կինոփառատոն է կազմակերպվում: Հայաստանյան …

կարդալ ավելին

Ընթերցողը նաեւ գնորդ է

02.10.2010

Հոկտեմբերի առաջին օրերին Երեւանում մշակութային մի շարք իրադարձություններ կկազմակերպվեն, որոնց գործող անձը կդառնա գիրքը: «Դարձ առ գիրք» ծրագրի շրջանակներում երեւանցիները հնարավորություն կստանան այցելել գրախանութներ ու բացօթյա տոնավաճառներ` ոչ միայն նոր գրքերի հետ ծանոթանալու, այլեւ գրքերի հեղինակների հետ շփվելու համար: Հեղինակները պատրաստ են զրուցել հասարակության հետ ու իրենց գրքերի վրա ինքնագրեր դրոշմել: Այդ քայլի նպատակը արդի …

կարդալ ավելին

Լավագույնների շարքում

02.10.2010

Ավստրալիայում ապրող հայազգի նկարչուհի Միլանդը դը Մոնտը (Գրեգորյանը) վերջերս «Gosford City» արվեստի մրցությում մրցանակի ու 10.000 դոլար պարգեւի է արժանացել: Միլանդա դը Մոնտը հայտնի է իր աբստարկտ կոմպոզիցիաներով ու պարային պերֆորմանսներով: Նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Նյու Յորքում, Գերմանիայում, Իրանում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Հայաստանում: Անցյալ տարի նկարչուհու աշխատանքները ցուցադրվեցին Երեւանի «Արտ գալերիում»: Միլանդա դե Մոնտը …

կարդալ ավելին

Հոկտեմբերյան կինոցանց

30.09.2010

Հայաստանի ազգային Կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ հոկտեմբեր ամիսն այսուհետ հայ կինոյի միամսյակ է դառնալու: Այս տարվա հոկտեմբերի 10-ից սկսած, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաեւ` «Նարեկացի» արվեստի կենտրոնում ու բացօթյա տարածքներում` Կասկադում, Սիրահարների այգում, հայաստանյան արտադրության ֆիլմեր են ցուցադրվելու: Ինչպես հայտնի է` Հայաստանի անկախությունից հետո վերացան ֆիլմերի տարածման մեխանիզմները. կինոթատրոնները սեփականաշնորհվեցին, անհետացավ նաեւ կինոցանցը: Կինոյի տարածման խողովակները վերականգնելու միտված …

կարդալ ավելին

Արդի արվեստի փոխարեն` դատարկ էջեր

30.09.2010

Արվեստի մարդկանց քաջ հայտնի է, որ այսօր Հայաստանում բացակայում են ժամանակակից, արդի կերպարային արվեստը (contemporary art) ներկայացնող հարթակներն ու հաստատությունները: Հետեւելով արվեստի բուհերի ծրագրին եւ տարբեր պետական ցուցահանդեսների ընթացքում ներկայացվող արվեստի գործերին, կարող է տպավորություն ստեղծվել, որ կերպարային արվեստի պատմությունը կանգ է առել մոդեռնիստական շրջանում եւ այլեւս կտրվել է համաշխարհային պրոցեսից: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն …

կարդալ ավելին

Մարսել Պրուստ «Ընդդեմ Սենտ-Բյովի»

30.09.2010

Նախաբանի ուրվագծեր Օրըստօրե ես առավել ու առավել քիչ նշանակություն եմ տալիս ինտելեկտին: Օրըստօրե ես առավել պարզ եմ գիտակցում, որ լոկ ինտելեկտի սահմաններից անդին գրողին վաղեմի տպավորություններից ինչ-որ բան որսալու հնարավորություն է ընձեռվում, այլ կերպ ասած, իր ներսում ինչ-որ բան ըմբռնելու եւ ձեռք բերելու արվեստի միակ առարկան: Այն, ինչ ինտելեկտը մատուցում է մեզ անցյալի անվան տակ, …

կարդալ ավելին

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ…

28.09.2010

2005թ. «Հայֆիլմ» կինոստուդիան` 34 հա տարածքով` շենքերով եւ ողջ գույքով հանդերձ, վաճառվեց «Գաֆէսճեան ընտանիքին» պատկանող «Սի-Էս մեդիա սիթի» (SC Media City) հոլդինգին` 770.000 դոլարով եւ մոտ 70 մլն դոլար ներդրում անելու եւ այլ պարտավորություններով: Այդ թվում` շինության լայնածավալ վերանորոգում, տեխնիկական վերազինում, հանրության սեփականությունը հանդիսացող (եւ որոշ դեպքերում էլ հեղինակային՝ սեփականություն համարվող) հայաստանյան արտադրության ֆիլմերի թվանշայնացում: …

կարդալ ավելին