Լավագույնների շարքում

02/10/2010

Ավստրալիայում ապրող հայազգի նկարչուհի Միլանդը դը Մոնտը (Գրեգորյանը) վերջերս «Gosford City» արվեստի մրցությում մրցանակի ու 10.000 դոլար պարգեւի է արժանացել: Միլանդա դը Մոնտը հայտնի է իր աբստարկտ կոմպոզիցիաներով ու պարային պերֆորմանսներով: Նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Նյու Յորքում, Գերմանիայում, Իրանում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Հայաստանում: Անցյալ տարի նկարչուհու աշխատանքները ցուցադրվեցին Երեւանի «Արտ գալերիում»: Միլանդա դե Մոնտը մի քանի անգամ եղել է արվեստը (լուսանկարչությունը, խեցեգործությունը, կերպարվեստը եւ այլն) խրախուսող «Գոսֆորդ» մրցանակի ֆինալիստների շարքում: