Ռոբերտ Փլանթի նոր ալբոմը

02/10/2010

«Led Zeppelin»-ի կազմից դուրս գալուց հետո Ռոբերտ Փլանթը «Band of Joy» անունով նոր երաժշտական ալբոմ է թողարկել: Ի դեպ, ալբոմի անվանումը զուգորդվում է Փլանթի առաջին երաժշտական խմբի հետ, որից էլ 60-ականներին նա սկսել է իր գործունեությունը: Երաժշտությունը, որտեղ նկատվում են Փլանթի սիրած քանթրի եւ ֆոլք ժանրերը, հեռու է Փլանթի երկրպագուներին սովոր «Hard rock»-ից: «Իմ վերջին ալբոմը ֆանտաստիկ է: Ինձ հետ աշխատողներն այնքա՜ն տաղանդավոր են: Ես միանգամայն տարբեր եմ օգտագործում իմ եւ նրանց ձայները: Սա իսկապես մի բան է, ինչը ես երբեք չէի արել, սա հիասքանչ շրջան է, քանի որ ես շարունակում եմ սովորել եւ բացահայտել նորը»,- ասել է Փլանթը: