Մշակույթ

«Հայֆիլմ». ֆանտաստիկա ու ռեալիզմ

28.09.2010

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվեց 2005 թվականին: Պետությունը, չցանկանալով կինոարտադրող ստուդիան իր հովանու ներքո պահպանել, այն հանձնեց «Գաֆէսճեան ընտանիքին» պատկանող SC MEDIA CITY հոլդինգին, որն էլ, իր հերթին, ներդրումային մի շարք պարտավորություններ ստանձնեց: Այդ թվում` շինության լայնածավալ վերանորոգում, տեխնիկական վերազինում, հանրության սեփականությունը հանդիսացող (եւ որոշ դեպքերում էլ՝ հեղինակային սեփականություն համարվող) հայաստանյան արտադրության ֆիլմերի թվանշայնացում: …

կարդալ ավելին

Համարձակություն չունեին

28.09.2010

Բելառուսական «Ստոլիչնոե տելեվիդենիե» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում ներկայացրած Եվա Ռիվասն ասել է, որ իրեն հրավիրել են Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքական: «Այո, նման բան եղել է, ինձ հրավիրել են: Հնարավոր է` դա կատակ էր, սակայն ինձ մոտեցել է թիմի մարզիչը եւ հրավիրել»,- ասել է նա: Հարցին, թե՝ Հայաստանում «Եվրատեսիլի» մասնակցության ուղեգրի համար անցկացվող …

կարդալ ավելին

Բրիտանացի երաժիշտների դասընթացները

25.09.2010

«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով սեպտեմբերի 22-ին ու 23-ին Երեւանում ելույթ ունեցավ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բրիտանացի երաժիշտները հանդես եկան նաեւ անվանի հայ օպերային մեներգիչներ Հասմիկ Պապյանի ու Բարսեղ Թումանյանի հետ: Արդեն 11-րդ անգամ անցկացվող «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի (որը վերջերս վերանվանվել է «Երեւանյան հեռանկարներ») հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը նշում է, …

կարդալ ավելին

«Հայֆեստը» տոն է պատրաստում

25.09.2010

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում տեղի կունենա «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնը, որն ավանդույթի համաձայն՝ հայաստանցի հանդիսատեսին բազմաժանր ու էքսպերիմենտալ թատերական աշխատանքներ կներկայացնի։ Փառատոնի հիմնադիր նախագահ, դերասան Արթուր Ղուկասյանը համոզված է, որ «Հայֆեստի» նպատակը թատրոնը տարբեր շրջանակներից ու սահմանափակումներից ազատելն է։ «Մենք Հայաստան ենք բերում այն ներկայացումները, որոնցից կարելի է ինչ-որ բան սովորել։ Չէ՞ որ մենք նայելով …

կարդալ ավելին

Տեղափոխվել է Կանադա

23.09.2010

Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ընտանիքով մոտ 2 շաբաթ առաջ մշտական բնակության է տեղափոխվել Կանադա: Մինչ այդ նա պաշտոնապես դիմել էր այդ երկրի իշխանություններին եւ ստացել դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ով պետք է ղեկավարի նվագախումբը:

կարդալ ավելին

Ռուբոյի հերոսները

23.09.2010

Սեպտեմբերի 16-ին Երեւանի «Արտ գալերի» ցուցասրահում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Սեւ կյանք» հայտնի ֆոտոշարքի ցուցահանդեսի բացումը: Այս նախագիծը Ռ. Մանգասարյանի վերջին ֆոտոնախագիծն էր: «Սորոս» հիմնադրամի աջակցությամբ լուսանկարները տպագրվել են 1,5 մետր մեծությամբ: Լուսանկարների գույների խտությունն ու լույսի ու ստվերի խաղը այնպիսի պատրանք էին ստեղծում, ասես, դրանք գեղարվեստական կտավներ էին: Թերեւս դա է նաեւ պատճառը, …

կարդալ ավելին

«Մենք ապրում ենք տրոհման ժամանակաշրջան»

23.09.2010

Մովսես Հերգելյանն աշխատակցում է «Monday Morning» անգլիատառ պարբերականին, որը լույս է տեսնում Լիբանանում, «Fine Art» (ԱՄՆ) եւ «Luxe Immo» (Եվրոպա) ամսագրերին, ինչպես նաեւ տնօրինում է Բեյրութի «NOAHգS ARK» արվեստի պատկերասրահը: – Հայաստան էիք եկել` մասնակցելու կերպարվեստի գործիչների համահայկական համագումարին: Ի՞նչ են տալիս նման համագումարները: – Սկզբունքորեն համագումարները պետք է ինչ-որ բան տան, բայց այն համագումարները, …

կարդալ ավելին

Վիտոլդ Գոմբրովիչ. «Բանկետը»

23.09.2010

Խորհրդի նիստը… Խորհրդի գաղտնի նիստը տեղի էր ունենում կիսախավար ու պատմական դիմանկարային պատկերասրահում, որի բազմադարյան հզորությունը գերազանցում եւ իր վիթխարիությամբ ճնշում էր նույնիսկ խորհրդի հզորությունը: Վաղնջական դիմանկարներն անտարբեր ու համրորեն, հինավուրց պատերից, նայում էին մեծատոհմիկ անձանց հանդիսակենտրոն դեմքերին, որոնք իրենց հերթին նայում էին մեծ կանցլերի եւ գլխավոր պետական խորհրդատուի չորացած, զառամյալ կերպարանքին: Սովորության համաձայն չոր-չոր …

կարդալ ավելին

Նոր կատակերգություն

23.09.2010

Ամերիկահայ երիտասարդ կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատրաստվում է նոր արկածային կատակերգություն նկարահանել, որի գործողությունները կծավալվեն Հայաստանում: Ֆիլմի պայմանական վերնագիրն է՝ «Lost & Found in Armenia»` «Կորսված ու գտնված Հայաստանում»: Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի Բիլլն է (դերասան Ջեյմի Քեննեդի), որը որպես տուրիստ՝ մեկնում է Թուրքիա, վտանգավոր ու զավեշտալի արկածների մեջ է խրվում եւ գալով Հայաստան` ինքն էլ …

կարդալ ավելին

Հայաստանի կառավարությունը հետաքրքրված չէ՞

16.09.2010

Հոլիվուդում աշխատող հայազգի Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում` «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Տերմինատոր 4»-ը եւ այլն, եղբոր` Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը: Fugitive Studios Entertainment ընկերության ղեկավարներ` Կուպելյան եղբայրների ֆիլմի տեսահոլովակի (թրեյլերը) հայաստանյան շնորհանդեսը տեղի կունենա հենց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային …

կարդալ ավելին

«Արվեստը ճնշման միջոցների չպիտի դիմի»

16.09.2010

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիքյանը հաճախ է լինում Հայաստանում. նա մեր կինոփառատոների ցանկալի հյուրն է։ Նա նաեւ մի մարդ է, ով միշտ փորձում է հայ կինոգործիչների համար դեպի Եվրոպա «պատուհան բացել»։ Այս տարվա «Ոսկե ծիրանից» հետո Ս. Ավեդիքյանը մասնակցում է նաեւ «ՌեԱնիմանիա» անիմացիոն փառատոնին։ Նրա վերջին՝ «Շների կղզի» կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է անիմացիոն ոճով ու …

կարդալ ավելին

Անհայտ բլյուզ Վիլյամ Սարոյանի համար

16.09.2010

(Էսսե) Վիլյամ Սարոյանը առաջիններից մեկը եղավ, որ լինելով զարմանալիորեն բեղուն ու առատագիր, ասես շրջեց Էմիլ Զոլայի «Ոչ մի օր առանց տողի» անտանելիորեն անհողդողդ ու հայտնի արտահայտությունը, եւ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» լավագույն ջազային իմպրովիզացիաները հիշեցնող պատմվածքից հետո, կարող էր ասել` «ոչ մի տող, առանց օրվա»… Առանց` այդ պարգեւված օրվա կենդանի հոգու շարժման, թրթիռի, վետվետումների, …

կարդալ ավելին

«Ֆիլմարտադրության այսօրվա տենդենցը միաձուլումն է»

15.09.2010

Ֆ. Վիտալիի ֆիլմերում արտասովոր ազատություն կա, տեսարաններն անկաշկանդ են, զվարճալի, բայց մտածելու տեղիք տվող: Այնտեղ դիալոգներ չկան, դրանք փոխարինում են ինտերշումերն ու ձայնային անհավանական լուծումները: «Հիմա հեռուստատեսություններն էդպիսի ֆիլմեր խուսափում են ցույց տալ, որովհետեւ նրանք ամեն ինչն ուզում են լինի ռեալ, բացատրված»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը՝ հիշելով ֆրանսիական հեռուստատեսություններից մեկի հետ ունեցած պատմությունը: «Մի …

կարդալ ավելին

Չե՞ն հարգում

11.09.2010

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի դիտարկմամբ` չնայած ՀՀ մշակույթի նախարարի հրամանին, ըստ որի` պետական նշանակության համերգներին երգիչներին արգելվում է երգել «պլյուս» ֆոնոգրամայով, նրանք շարունակում են հանդես գալ այդպիսի կատարումներով: «Անգամ նախագահի եւ նախարարի ներկայությամբ պետական նշանակության համերգներին վաստակավոր երգչուհիները շարունակում են երգել «պլյուս» ֆոնոգրամայի տակ, չեն ամաչում, չեն էլ հարգում»,- ասել է Լ. Սարիբեկյանը` հրաժարվելով անուններ հրապարակելուց: …

կարդալ ավելին

Ինքնաթիռո՞ւմ

11.09.2010

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթն ինքնաթիռում դավաճանել է իր կնոջը` դերասանուհի Անջելինա Ջոլիին:«Star» պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ-Ֆրանսիա չվերթի ուղեկցորդուհի Ռասինն ասել է, որ ինքն ինքնաթիռում սեռական հարաբերություն է ունեցել Փիթի հետ: 22-ամյա ֆրանսուհին նշել է նաեւ, որ ինքը նախկինում էլ սեռական հարաբերություններ է ունեցել ամուսնացած եւ հայտնի տղամարդկանց հետ:

կարդալ ավելին

«Սեւ կյանք» նախագիծը` նորովի

11.09.2010

Այս տարի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը կդառնար 50 տարեկան: Ու թեեւ Ռուբոն մեզ հետ չէ, սակայն մեզ հետ են նրա ֆոտոները` վավերագիր փաստի ուժ ու գեղարվեստական անթերի ֆորմա ունեցող աշխատանքները: Ռուբեն Մանգասարյանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 16-ին, 19:00-ին «Արտ գալերի» ցուցասրահում տեղի կունենա «Black Life»` «Սեւ կյանք» ֆոտոցուցահանդեսի բացումը, որը կներկայացնի Ռուբոյի վերջին լուսանկարչական նախագիծը: Նկարահանումները …

կարդալ ավելին

Անիմացիա. կուտակման ու գովազդի արանքում

11.09.2010

Երեւանում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը, որը մի քանի օրերի ընթացքում հայաստանցի հանդիսատեսին կներկայացնի բազմաոճ անիմացիոն կինեմատոգրաֆի նմուշները: «Նմուշ» բառը շատ լավ բնութագրում է փառատոնային ֆիլմերը, քանի որ ցանկացած ֆիլմ, որը կցուցադրվի «ՌեԱնիմանիայի» օրերին, բացառիկ նմուշ է: Փառատոնային ֆիլմերի ընտրությունը խելամիտ ու բծախնդիր է արված: Հնարավոր է դիտել վերջին տարիների ամենահաջողված աշխատանքները` ինչպես, …

կարդալ ավելին

«Ուրախ կլինեմ մի ֆիլմ անել, որը կպատմի Հայաստանի ինչ-որ ժամանակի մասին»,- ասում է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն

09.09.2010

«Ես երբեք չեմ սիրում այն դերերը, որոնք խաղում եմ: Ես դրանք սիրում եմ միայն խաղալուց հետո»,- եվրոպական հանդեսներից մեկի հարցազրույց ժամանակ ասել էր ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն (Geգrard Depardieu): Դեպարդիեն ծնվել է Ֆրանսիայի կենտրոնում գտնվող գավառական համայնքներից մեկում` 1948թ.: 16 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, որն էլ աշխարհահռչակ դերասանի համար ճակատագրական փաստ դարձավ: Տարիներ անց …

կարդալ ավելին

Խաչագողի կինոհիշատակարան

09.09.2010

Հայաստանյան նոր կինոֆիլմը` «Խաչագողի հիշատակարանը», որը վերջերս ցուցադրվեց հանդիսատեսին (եւ դեռ ցուցադրվելու է` արդեն մի քանի մասանոց հեռուստասերիալի տեսքով), առիթ տվեց խոսել այն երեւույթի մասին, որը կոչվում է ադապտացում: Այսինքն` շրջապատում տեղի ունեցող կամ կուտակվող փոփոխություններին հարմարվելն եւ դրա շնորհիվ` սեփական գոյությունը պաշտպանելը: Մարդիկ են ադապտացվում միջավայրին, գրականությունն է ադապտացվում կինոլեզվին, ու վերջիվերջո` կինոն էլ …

կարդալ ավելին

ՈՒՄԵՆ

09.09.2010

Ուղեմուտք՝ առանց դարպասների 3 Ցյույդին ցուցադրում է մատը Ամեն անգամ, երբ ուսուցիչ Ցյույդիին հարցնում են, թե ինչ է Չանը, նա ի պատասխան բարձրացնում է մատը: Մի պատանի մոնթ նրան ընդօրինակելով նույնպես սկսեց մատը ցցել, երբ նրան հարցնում էին, թե ինչ է ուսուցանում իր ուսուցիչը: Լսելով այդ մասին, Ցյույդին վերցրեց դանակն ու մոնթի մատը կտրեց: Նա …

կարդալ ավելին