Չե՞ն հարգում

11/09/2010

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի դիտարկմամբ` չնայած ՀՀ մշակույթի նախարարի հրամանին, ըստ որի` պետական նշանակության համերգներին երգիչներին արգելվում է երգել «պլյուս» ֆոնոգրամայով, նրանք շարունակում են հանդես գալ այդպիսի կատարումներով: «Անգամ նախագահի եւ նախարարի ներկայությամբ պետական նշանակության համերգներին վաստակավոր երգչուհիները շարունակում են երգել «պլյուս» ֆոնոգրամայի տակ, չեն ամաչում, չեն էլ հարգում»,- ասել է Լ. Սարիբեկյանը` հրաժարվելով անուններ հրապարակելուց: Ըստ նրա, որոշ երգիչների համար «օրենքը» գործում է, ոմանց համար` ոչ: «Բայց ինչո՞ւ է նա, ով չի երգում, ավելի բարձր վարձատրվում, քան ես»,- դժգոհել է նա: