Հունիսի 1-ին տեղի է ունեցել դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանի հարսանյաց արարողությունը: Պարզվում է` նա եւ Մերին` հարսնացուն, արդեն տեւական ժամանակ է` ամուսնացած են, սակայն նրանց պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում: Հարազատներից բացի, հրավիրվածների թվում են եղել նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Կամո Սեյրանյանը, Հրաչ Քեշիշյանը, Մարտին Մկրտչյանը եւ այլք: Հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք պսակադրվել այսքան ժամանակ անց` Խորեն Լեւոնյանը պատասխանել է. «Հիմա ինչ` կյանքս պատմե՞մ: Այդպես էր հարմար, բացի այդ, քանի որ հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության օրն էր, հենց այդ օրը որոշեցինք»: Ի դեպ, ասում են, թե նրանք հենց այդ օրն են ընտրել, քանի որ Մերին բալիկ է սպասում: Խ. Լեւոնյանը, սակայն, այս լուրը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել: Միայն ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:
Ըստ «Bravo»-ի