Ամեդեո Մոդիլիանիի «Գլուխ» քանդակը վաճառվել է Փարիզում Christie’s աճուրդում` 43,18 մլն եվրոյով: Աճուրդը ռեկորդային դարձավ Մոդիլիանիի աշխատանքների համար. մինչեւ օրս այդքան թանկ չէին վաճառվել ո՛չ նրա կտավները, ո՛չ էլ քանդակները: Աճուրդի կազմակերպիչները քանդակը գնահատում էին 6-8 մլն դոլար: Անրի Թուլուզ-Լոտրեկի «Խաչմերուկը» վաճառվել է 241.000 եվրոյով, իսկ նրա «Վարդերի փունջ» նատյուրմորտը` 259.000 եվրոյով, Գոգենի «Պատի անկյուն» (գիշերային բնապատկեր) աշխատանքը գնել են 253.000 եվրոյով: Քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Համբույրը» ձեռք են բերել 277.000 եվրոյով, իսկ Մարկ Շագալի «Ջութակով հրեշտակը»` 151.000 եվրոյով: