Աջակցում է

24/06/2010

ԱՄՆ-ը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Անիի ավերակներում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգմանը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2000թ. հիմնադրված եւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը կից գործող Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրապարակել է այն պատմամշակութային արժեքների ցանկը, որոնց 2010թ. կցուցաբերվի ֆինանսական աջակցություն: Այդ ցանկում տեղ է գտել նաեւ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցին: Հիմնադրամը որոշում է կայացրել հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրել 625 հազար ԱՄՆ դոլար: Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցին 1996 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: