ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը ներկայացնում են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին` «Նաիրի» քառյակի ընկերակցությամբ: Համերգները տեղի կունենան հուլիսի 16-ին` Երեւանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուլիսի 23-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում, հուլիսի 20-ին` Գյումրիում` Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, եւ հուլիսի 27-28-ին` Արցախում` ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության պալատում: