Բացօթյա համերգ

21/05/2010

Այսօր Երեւանում կանցկացվի բացօթյա համերգ` նվիրված «Եվրոպայի օրվան»: Այն կկայանա ժամը 19:00-ին` Շահումյանի անվան հրապարակում: Համերգին կմասնակցեն «Կատուներ», «Bambir», «Empyray» եւ «Dogma» խմբերը, ինչպես նաեւ Սոնա Շահգելդյանը եւ Արամեն: Համերգը կեզրափակի դիսկոտեկը` DJ Dale-ի մասնակցությամբ: «Եվրոպայի օրվան» եւ Շումանի հռչակագրի 60-ամյակին նվիրված այս համերգը ֆինանսավորել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը: