Երեքշաբթի օրը երեկոյան Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Քվեարկության արդյունքում 17 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան տասը` Ռուսաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոլդովան, Հունաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Բելգիան, Բելառուսը, Ալբանիան եւ Իսլանդիան:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն իր «Ծիրանի կորիզ» երգը կներկայացնի այսօր` երկրորդ կիսաեզրափակչում, որից հետո եւս տասը երկրի մասնակից կանցնի եզրափակիչ: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 29-ին, որին մասնակցելու են մրցույթի հիմնադիր երկրները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ՝ անցած տարի մրցույթում հաղթած եւ այս տարի այն հյուրընկալող Նորվեգիան: