Մարտի 23-ին կայացել է «Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթի մասնակիցների ելույթների հերթականության ընտրությունը: Ըստ այդմ, որոշվել է, որ այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես է գալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, երկրորդ համարի տակ: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է Եվա Ռիվասը, կայանալու է մայիսի 27-ին: Վիճակահանությամբ` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Դանիան, Իսրայելը, Լիտվան, Շվեդիան, Շվեյցարիան, Վրաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Հորդանանը, Հոլանդիան, Ռումինիան եւ Սլովենիան հանդես կգան Օսլոյում կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում` մայիսի 27-ին: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 29-ին: