Եվ այդուհանդերձ շուշանն ու թռչունը բացարձակ բերկրուն են, եւ այստեղ դու հիրավի տեսնում ես, թե ինչ ճիշտ է Ավետարանը, երբ ասում է` դու պետք է բերկրանք ուսանես շուշանից եւ թռչնից: Դու չես էլ կարող երազել ավելի լավ ուսուցչի մասին, քան նա, ով, տանելով անսահման խոր հոգս ու բեռը, այդուհանդերձ, բացարձակ բերկրուն է եւ ինքն ուրախությունն …
կարդալ ավելինՄարտի 2-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը: Նաեւ ներկայացվեց «543210գ» կամ «Մենք գալիս ենք մանկությունից» գիրքը: Ըստ լուսանկարչի` այդ թվերի համադրումը պատահական չէ` նա 54 տարեկան է, ցուցահանդեսն էլ բացվել է տարվա 3-րդ ամսվա 2-րդ օրը` 10 թվականի: Զ.Խաչիկյանի այցեքարտերից մեկը մանկության պատկերներն են, որոնք նա շարունակում է ստեղծել արդեն 30 …
կարդալ ավելին«Մարիոն իր երաժշտությամբ, ասես, արվեստի գործ է նկարում»: «Ամեն անգամ, երբ լսում ես Մարիոյի կատարումները, զգում ես, որ նրա սիրտն ավելի արագ է աշխատում, քան երաժշտական ռիթմը»: «Ոչ ոք Աստոր Պիացոլլայի երաժշտությունից չի քամում այնքան զգացմունքներ, որքան Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին»: Ահա այսպես են երաժշտագետները եւ ունկնդիրները բնորոշում Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի արվեստը` զարմանալով, որ այդքան երիտասարդ …
կարդալ ավելինԱշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մասնակցելու է մարտի 6-ին կայանալիք անվանի կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը, որը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սոֆյա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին եւ գրված` հատուկ իր համար: Առաջին անգամ խորհրդային տարիներից ի վեր Յուրի Բաշմետը գալու է Երեւան՝ իբրեւ մենակատար, առանց իր խմբի, եւ …
կարդալ ավելին«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի նույնպես հագեցած է լինելու բարձրաճաշակ ծրագրերով: ՀՀ-ում սպասվում են հանրահայտ օպերային տենոր, իսպանացի Պլաչիդո Դոմինգոյի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Բորոդինի անվան լարային քառյակի եւ այլ նվագախմբերի ու մեներգիչների ելույթները: «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ իրենք միշտ էլ փորձում են առաջին մեծության կատարողների …
կարդալ ավելինՍուրեն Մանուկյանը երիտասարդ մուլտիպլիկատոր է, որը չի հագնում սեւ հագուստ եւ ընդհանրապես չի երազում սեւ ապակիներով «Դորդ ջհարների» մասին: «Պարապությունից մի օր սկսեցի մուլտֆիլմ նկարել: Մուլտֆիլմն աներեւակայելի աշխարհ ա: Դու զրոյից ստեղծում ես ինչ-որ կերպար ու հետո տեսնում ես, թե այդ կերպարը ոնց է քեզ տնօրինում»,- ասում է Ս. Մանուկյանը, ում առաջին մուլտֆիլմը քաղաքականության մասին …
կարդալ ավելինԼոնդոնի TATE «Modern» ժամանակակից արվեստի թանգարանը փետրվարի 10-ից մինչ մայիսի 3-ը ներկայացնելու է հայկական արմատներ ունեցող ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքներից բաղկացած ցուցադրությունը, որը կարելի է վերջին տարիների ամենաներկայանալի ու ամբողջական ցուցադրություններից մեկն անվանել: Ընդ որում` գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներից բացի, Լոնդոնում կցուցադրվեն նաեւ հանրությանը սակավ հայտնի՝ Գորկու քանդակները: Լոնդոնյան ցուցահանդեսը կազմակերպվել է մի քանի հիմնադրամների …
կարդալ ավելինՓետրվարի 27-մարտի 28-ը Մոսկվայի ամենահեղինակավոր Տրետյակովյան սրահում կներկայացվեն Մարտիրոս Սարյանի աշխատանքները: «Տրետյակովյան ցուցասրահը բացում է իր պահոցը» ծրագրի շրջանակներում նկարչի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն 60-ից ավելի աշխատանքներ: Նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Տրետյակովյան ցուցասրահում, սակայն ամբողջական հավաքածուն ներկայացվելու է առաջին անգամ: Հավաքածուն բազմազան է` համալրված 1906 թ.-ից ի վեր ստեղծված կտավներով: Հավաքածուն ներառում է նկարչի …
կարդալ ավելինՀայտնի փոփ-աստղ Էլթըն Ջոնը հայտնել է, որ շուտով կբեմադրվի իր ստեղծագործական բարդ ուղու մասին պատմող բալետային մի ներկայացում: Այս մասին հաղորդել է «Los Angeles Times»-ը: Էլթըն Ջոնը պատմել է, որ բալետը համասեռամոլական էրոտիկ բեմադրություն պետք է լինի, որի ընթացքում կներկայացվեն հայտնի բրիտանացի երաժշտի ստեղծագործական կյանքի ամենամռայլ դրվագները, այդ թվում՝ Էլթըն Ջոնի՝ թմրադեղերից կախվածության դեմ պայքարի …
կարդալ ավելինԵրբ ՀՀ Մշակույթի նախարարությունն անցյալ տարի օրենքով արգելեց պետական դահլիճներում ձայնային ֆոնոգրամայի օգտագործումը, հայաստանցիներին թվաց, որ թատրոնների ու համերգասրահների բեմերում այսուհետ հնչելու է միայն կենդանի կատարում: Ինչն էլ իր հերթին երգարվեստի դաշտը կմաքրի բերանը բացուխուփ անող, սակայն իրականում երգել չիմացող պոպ-երգիչների անդադար ներկայությունից: Այդ օրենքի ծննդյան բոցավառ ազդարարումը ենթադրում էր նաեւ, որ այն կամ ընդհանրապես …
կարդալ ավելինՄեր օրերում շատ է օգտագործվում «չափորոշիչ» բառը, որը կարծես կախարդական փայտիկի զորություն է ստացել ու ցանկացած երեւույթ եւ նույնիսկ միտք փորձում է տեղավորել «չափորոշված» շրջանակների մեջ: Ոչ շոշափելի, էմոցիոնալ, ինտելեկտուալ, հոգեբանական, նաեւ հոգեւոր ուղերձներ փոխանցող այս կամ այն ոլորտում չափորոշիչների մշակումն ու դրանց կատարման պարտադրումը բավական հեղհեղուկ ու անհասկանալի է: Հեռուստատեսային հաղորդումները ու հեռուստաէկրանին հայտնվող …
կարդալ ավելինԻնչ վերաբերում է թռչնին, ապա գալիս է պահը, երբ նա պետք է թռչի, եւ թռչունը պարզ հասկանում է ամեն ինչ այնպես, ինչպես կա` հասկանում է, որ, թռչելով, նա թողնում է այն ամենը, ինչ ծանոթ է նրան, եւ հայտնի չէ, թե ինչ է նրան սպասում, այդուհանդերձ, հնազանդ թռչունն ակնթարթաբար ճամփա է ելնում, պարզության մեջ, լիակատար հնազանդության …
կարդալ ավելին– Որքան հայտնի է` Նադեժդա Սարգսյանը Ձեզ ավելի վաղ էր առաջարկել Էմմիի եւ Միհրանի համար «Եվրատեսիլ 2010»-ի երգ գրել: Ինչո՞ւ հանկարծ Ձեր որոշումը փոխեցիք: Ի դեպ, այս մասին Նադեժդա Սարգսյանը օրեր առաջ մամուլի ասուլիսում նշեց, որ Էմմիի համար շատերը պետք է երգ գրեին, այդ թվում՝ նաեւ Դուք, թեեւ Ն. Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բուն …
կարդալ ավելինՇուտով նշվելու է Մարտիրոս Սարյանի 130-ամյակը: Հոբելյանը մեր օրերում բավականին անհասկանալի ձեւաչափով է անցնում, որպես կանոն` մեծարման երեկոներ են անցկացվում, իսկ այնուհետ` լռություն է տիրում: Սարյանի գույները, ֆորմաներն ու կոմպոզիցիաները մեզ համար արդեն սիմվոլներ են դարձել: Եվ «սիմվոլ» բառի ետեւում մենք արդեն չենք տեսնում այն արվեստը, որը կարող է ոգեշնչել, մտորելու դրդել ու հիացնել: Մարտիրոս …
կարդալ ավելինՓետրվարի 10-ին Վինձորի դղյակում տեղի ունեցավ Նորին Թագավորական Մեծություն Ուելսի Արքայազնի եւ Քորնուելի Դքսուհի հյուրընկալած բարեգործական միջոցառումը, որի ընթացքում միջոցներ հանգանակվեցին «Երեւան, իմ սեր» ծրագրի համար: Ծրագրի նախաձեռնողն ու դրա գլխավոր հովանավորը ՀՀ նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ Արմեն Սարգսյանն էր: Eurasia House International-ը Bravo.am-ին էր տրամադրել մի քանի լուսանկարներ եւ հավելյալ տեղեկատվություն երեկոյի …
կարդալ ավելին«Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան մրցույթի կազմակերպչական, մասնավորապես` SMS քվեարկությունների եւ արդյունքների ամփոփումը կատարվեց հսկայական կեղծիքներով: Քվեարկության ընթացքում ռոստովցի Եվա Ռիվասի օգտին ուղարկվող բոլոր SMS-ները տեղ էին հասնում, իսկ մյուս մասնակիցների` հիմնականում Էմմի-Միհրան դուետի եւ Ռազմիկ Ամյանի օգտին SMS քվեարկություններն արգելափակվում էին: Այնուամենայնիվ, չնայած այդքան կեղծիքներին, ժյուրիի գնահատականին, «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչների կողմից ամփոփվեցին արդյունքները, ըստ որի` Հայաստանը …
կարդալ ավելինՀայաստանի ազգային պատկերասրահն այս տարի պատրաստել է նոր ծրագիր, որի օգնությամբ մանուկ հայաստանցիները հնարավորություն կստանան ծանոթանալ արվեստի գործերին ու պատմությանը` հատուկ դասընթացների միջոցով: «Ժամն ու ժամանակը» կոչվող կրթական ծրագիրը, որը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար, անցկացվելու է մանուկների համար թերեւս ամենահետաքրքիր` ժամացույցների ցուցադրության սրահում: Արվեստի գործեր դարձած (ոսկեզօծ, փորագրված, քանդակներով ու նրբագեղ նախշերով զարդարված, …
կարդալ ավելինՀՀ Մշակույթի նախարարության հրավերով վերջերս Հայաստան էր այցելել ռուսաստանցի վավերագրող, պրոդյուսեր Սաիդա Մեդվեդեւան, ում ուժերով վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծել են մեծ արձագանք ստացած «Ջուրը», «Զգուշացեք, ուտելիք է», «Կակրակի», «Սիրո գաղտնիքը» եւ «Մահվան գաղտնիքը» վավերագրական ֆիլմերը։ Ազգությամբ թաթար Սաիդա Մեդվեդեւան ղեկավարում է «Արվեստանոց» կինոստուդիան, որի աշխատանքները լայնորեն ցուցադրվում են ռուսական հեռուստատեսությամբ եւ միշտ ուղեկցվում …
կարդալ ավելինԵվ դու պետք է դառնաս մունջ Աստծո առաջ, ինչպես շուշանն ու թռչունը: Դու չպետք է ասես` «Թռչնին եւ շուշանին հեշտ է լռելը, չէ որ նրանք խոսել չգիտեն», դու չպետք է այդպես ասես, դու ընդհանրապես չպետք է ոչինչ ասես, դու ոչ մի կերպ չպետք է ջանաս քեզ համար անհնար դարձնել սովորել լռել այն բանով, որ անհեթեթ …
կարդալ ավելինՕրերս Հրազդան քաղաքում սոցիալական թեմայով ցուցահանդես բացվեց: Արվեստագետներից շատերն ասում են, որ մեր օրերում մարդու արժեքը զրոյացվել է: Եվ ոչ այն պատճառով, որ մարդն ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլ, որովհետեւ մարդը չի դառնում գրական կամ գեղարվեստական այնպիսի նյութ, որի միջոցով մարդուն կարելի է ներկայացնել որպես արժեք: Մեզանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր քայլող պատմություններ …
կարդալ ավելին