Մշակույթ

«Դժվար հարցերի համար հեշտ պատասխաններ ենք փնտրում»

21.01.2010

Ինժեներ, բիոմեխանիկ Արամ Հաջյանն իր էությամբ հետազոտող է: Մի քանի տարի առաջ թողնելով գիտությունն ու իր ծննդավայր Պրովիդենսը (ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգ), նա որոշեց իր կյանքում նոր էջ բացել: Կալիֆոռնիայի Ստենֆորդ համալսարանում, այնուհետ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Արամը աշխատել է ռոբոտների նախագծման վրա` զուգահեռ ուսումնասիրելով մարդու ու մեխանիզմի համադրության աստիճանները: Մանուկ հասակում, որպես տուրիստ, իր …

կարդալ ավելին

Միլորադ Պավիչ «Հովհան Սիրապուլոսի կյանքն ու մահը»

21.01.2010

Հունաստանի եւ Բուլղարիայի միջակա սահմանում` Սկանտեի մերձակայքում, որտեղ ապրում են այնպիսի չքավոր ընտանիքներ, որ գլխարկն այնտեղ ժառանգաբար մեկից մյուսին է անցնում, մինչ ի մահ մատ են ծծում, իսկ կացինները մանգաղների պես մաշված են լինում, հույն Թեոդոս Սիրապուլոսի կինը ծնեց մի մանչուկ, եւ նրան Հովհան կոչեցին: Քառասուներորդ օրը, երբ բացվում էր նորածնի երրորդ աչքը, որ ճակատին …

կարդալ ավելին

«Ուզում եմ չամաչենք հայկական ֆիլմերի համար»

19.01.2010

Մարիա Սահակյանի ճակատագիրը շատ սիմվոլիկ է, այն նման է անկախություն ձեռք բերած Հայաստանի բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողների ճակատագրին։ Նրանք կան, հաջող աշխատում են, մենք նրանցով հպարտանում ենք, բայց միայն մինչ այն պահը, երբ նրանք դրսում են։ Իսկ երբ որոշում են Հայաստան վերադառնալ՝ մենք նրանց լուռ հարցնում ենք՝ ինչո՞ւ եք եկել, գնացեք ուրիշ տեղ ապրեք, ձեզ այստեղ …

կարդալ ավելին

Երկու ամիս մտածելո՞ւ է

19.01.2010

2010 թվականը բավականին ակտիվ է սկսվել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի համար, որը ՀՀ Մշակույթի նախարարությունը համ «ազատ բեմ» է հռչակել, համ էլ մեկ տարի շարունակ դրել է ամուր «կողպեքի» տակ` անժամկետ երկարաձգելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի լինելու կամ չլինելու հարցը: Նախարարությունը երկար դադար է վերցրել` հայտարարելով, որ խորհում է գեղղեկի թեկնածության շուրջ, իսկ մինչ իր …

կարդալ ավելին

Ուզում ենք թագ կրել, բայց մոռանում ենք վարտիքի մասին

19.01.2010

Գրականության եւ արվեստի ոլորտի առավել պրոֆեսիոնալ ու խոշոր իրադարձությունները խրախուսելու նպատակով 2002 թվականից ՀՀ նախագահը պետական մրցանակներ է շնորհում մի քանի անվանակարգերում: Սույն ավանդույթը 2009 թվականին չափազանց տարօրինակ ընթացք ստացավ, քանի որ անհասկանալի պատճառներով անվանակարգերի ցանկից կորան թատրոնի ու կինոյի ոլորտները (մնացին գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստն ու ճարտարապետությունը): Ընդ որում` կորան լուռ ու կամացուկ, առանց որեւէ …

կարդալ ավելին

«Շանս տանք գործարարներին՝ հավատալ կինոյին»

25.12.2009

Երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկի արխիվում տասնյակից ավելի կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր կան, որոնք ցուցադրվել են միջազգային փառատոներում ու տարբեր երկրների հեռուստաէկրաններին։ Այժմ նա պատրաստվում է նկարահանել իր առաջին լիամետրաժ խաղարկային դեբյուտը՝ «Իմ սիրելի, խեղճ մայրիկը» ֆիլմը, որը պատմելու է ճակատագրի բերումով մի քանի մայրիկներ ունեցող հայ աղջկա մասին։ Ֆիլմի ժանրը պայմանականորեն կարելի է «լուսավոր դրամա» …

կարդալ ավելին

Ջայլամի պահվածքով շոու-բիզնեսը՝ մյուզիքլի նյութ

22.12.2009

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր բեմադրություն է պատրաստել։ 15-ամյա պատմություն ունեցող թատրոնը վաղուց արդեն իր «տանը» ոչինչ չի ցուցադրել, քանի որ թատրոնում երկարատեւ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, իսկ համերգներն ու մրցույթները տեղի էին ունենում Հայաստանից դուրս՝ Արցախում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Տեխնիկական սարքավորումներով, շարժական բեմով ու զրուցարան-բարով համալրված թատրոնն այժմ պատրաստ է զրուցել իր …

կարդալ ավելին

Աղթամարը բացում են

22.12.2009

Վանի քաղաքապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Մշակույթի նախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել բացել Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին: Այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet»-ը: Եկեղեցին կսկսի գործել 2010թ. սեպտեմբերի 12-ից, իսկ մինչեւ այդ կտարվեն կառույցի վերականգնողական աշխատանքներ: Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Աղթամարը կդառնա ուխտագնացության վայր աշխարհի տարբեր երկրներում …

կարդալ ավելին

Հայտնաբերել են հայկական եկեղեցի

22.12.2009

Բուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի: Այժմ Բուլղարիայի Մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ: Պեղումները բուլղարացի գիտնականները սկսել էին 2009թ. ապրիլին: Պատմաբանները գտել են 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետեւ այդ տարածքը գնել …

կարդալ ավելին

«Մրցույթը» սկսվում է

19.12.2009

Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին մասնակցելու համար հայաստանյան կազմկոմիտեն հայտարարել է նախընտրական փուլի հայտերի ընդունում: Նախընտրական փուլին ներկայացված հայտերից մինչեւ փետրվարի 10-ը կընտրվեն 10 երգեր, որոնք իրավունք կստանան մասնակցելու հեռուստատեսային նախընտրական փուլին: Այս փուլի համար Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կընտրի ժյուրի, որը երգի երաժշտությունը, խոսքերը, ինչպես նաեւ կատարողի վոկալ տվյալները կգնահատի 20-բալանոց համակարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: …

կարդալ ավելին

Ստալինը` արվեստի քննադատ

19.12.2009

Մոսկվայի «Գելմանի թանգարանում» բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են Իոսիֆ Ստալինի ձեռագրերն ու ինքնագրերը: Այդ ցուցադրության օրիգինալությունը կայանում է նրանում, որ բոլոր տեքստերը լի են անթաքույց հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս մեկնաբանումներով: Նաեւ` վկայում են, որ «ժողովուրդների հայրը», մեղմ ասած` այնքան էլ գրագետ անձ չի եղել: Ստալինի ձեռագրի իսկությունը կասկածի առիթ չի տալիս, քանի որ լուրջ …

կարդալ ավելին

Երկու հայուհիների նոր ֆիլմերը

19.12.2009

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք 2010-ին կընդլայնեն համագործակցությունը հատկապես ֆրանսիական ու ռուսական կինոգործիչների հետ: Արդեն նախատեսված է, որ ռուսաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը կնկարահանի «I am going change my name» («Ալավերդի») հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմը, որը կունենա 650 հազար եվրո բյուջե (գումարի 10%-ը կտրամադրի Հայաստանը): Ֆիլմն արդեն ընդգրկվել է …

կարդալ ավելին

«Մարդուն սպանելով՝ անհնար է խաղաղություն հաստատել»

17.12.2009

– Բարեւ Ձեզ: Ինչպե՞ս եք: – Շատ վատ (ծիծաղում է.- Մ.Մ.): – Հայաստանում Ձեզ կարծես թե «Արարատ» երգով ճանաչեցին, այո՞: – Այդ CD-ում «Արարատն» ամենաքիչ իմաստ ունեցող երգն էր: – Իսկ մեծ կռիվ ունեցող Պստիկ զինվո՞րը: – «Պստիկ զինվորը» սահմանը բանալու մասին է: – Այսինքն` կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանների բացմանը: – Այդ մասին նույնիսկ չարժե …

կարդալ ավելին

Կանացի եւ առնական սկիզբը՝ հայ նկարչուհիների գործերում

17.12.2009

Նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ միջազգային լայն արձագանք ունեցող, ծավալուն ու ներկայանալի «Gender Check», այսինքն` «Գենդերային ստուգում» խորագիրն ունեցող ցուցահանդեսը, որին հայ արվեստագետները հնչեղ մասնակցություն ունեցան: Ավստրիական ամենախոշոր ժամանակակից արվեստի «MUMOK» չորսհարկանի թանգարանում 24 երկրների համադրողներն ու նկարիչները փորձ արեցին արվեստի տեսանկյունից վերանայել գենդերային դերերը, որոնք 1960-ական թթ. մինչ մեր օրերը մեծ փոփոխություններ են կրել` դառնալով …

կարդալ ավելին

Միլորադ Պավիչի զրույցը բանաստեղծ Կոնստանտին Կեդրովի հետ

17.12.2009

Կեդրով – Ես գիտեմ, որ դուք չկայացրեցիք բոլոր հանդիպումները, որպեսզի մեզ համար տարածություն… թե՞ ժամանակ ազատեք: Պավիչ – Ժամանակ չկա: Կա հավերժություն: Այն գալիս է ներշնչանքի հետ: Իսկ երբ չի գրվում, այնժամ սկսվում է ժամանակը: Եվ այն միշտ ձգվում է մինչեւ անվերջություն: Կեդրով – Դատելով ըստ ամենայնի, ձեզ մոտ հիմա հենց հավերժություն է: Պավիչ – …

կարդալ ավելին

Կոնստանտին Կեդրով «Բնապատկերը»

17.12.2009

Ինձ համար հանդիպումը Միլորադ Պավիչի հետ նույնպիսի հեքիաթ է, ինչպես, ասենք, զրույցը Վլադիմիր Նաբոկովի կամ երկխոսությունը Հռոմի պապի հետ: Դե, Նաբոկովին տեսնել չհաջողվեց, իսկ Հռոմի պապ Վոյտիլային հանդիպեցի հենց Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի զոհասեղանի մոտ` Զատիկին: Իմ կյանքում այլ հրաշքներ եւս եղել են: Այդ պատճառով ուղեւորությունը Բելգրադ` «Խազարական Բառարանի» հեղինակ լեգենդար Պավիչին տեսակցելու, ես պարզապես …

կարդալ ավելին

Եթե դուք ավելի իմաստուն եք քան ձեր գիրքը, դուք գրող չեք

17.12.2009

Մ. Գադաս – Դուք, թվում է թե, զարմանալիորեն հարմարավետ եք զգում ձեզ ժամանակակից աշխարհում: Մ.Պավիչ – Ինձ չեն վախեցնում փոփոխությունները, որոնց ես հետեւում եմ: Թեպետ դրանք գնահատելու համար ժամանակ է պետք: Չէ՞ որ փոխվել է ոչ միայն ժամանակը, փոխվել է ինքը՝ մարդը: Մ. Գադաս – Փոխվե՞լ է, թե՞ անհետացել: Մ. Պավիչ – Եթե խոսենք վիրտուալ …

կարդալ ավելին

Միլորադ Պավիչ (1929-2009). Կոլաժ քամու ներքին կողմով

17.12.2009

Նոյեմբերի 30-ին Բելգրադում սրտամկանի ինֆարկտից վախճանվեց 80-ամյա սերբ հանրահայտ, բայց եւ իսկապես ուշագրավ եւ ծալքերով ու ենթատեքստերով հարուստ, բանաստեղծ, արձակագիր, գրականության պատմաբան եւ թարգմանիչ Միլորադ Պավիչը: Իր վերջին ելույթներից մեկում Պավիչն ասում էր. «Երբ հանկարծ զարթնում ես հանրահայտ, երկու տարբերակ կա, կամ ինֆարկտ է խփում, կամ քեզ համար վաղուց միեւնույն է: Ինձ համար միեւնույն էր: …

կարդալ ավելին

Երգի մրցույթները սկսվեցին

15.12.2009

Երեկ Լոս Անջելեսի «Նոկիա» համերգային դահլիճում տեղի ունեցավ «Armenian Music Award» երաժշտական մրցանակաբաշխությունը, որին նախորդել էին բազմաթիվ խոչընդոտներ ու խճճված ինտրիգներ: Նախ՝ այն մի քանի անգամ հետաձգվել էր (սկզբում նախատեսվում էր այն անցկացնել մայիսին, հետո սեպտեմբերին), իսկ հետագայում մի քանի կազմակերպիչներ հասցրեցին փոխվել: Երբ պարզ դարձավ մրցանակաբաշխության հստակ օրը, խնդիրներ ծագեցին ամերիկահայ համայնքում, քանի որ, …

կարդալ ավելին

Արվեստը քավարան չէ

15.12.2009

Պարբերաբար գալիս են ժամանակներ, երբ արվեստին տրվում է արտաարվեստային կարգավիճակ: Այսինքն` պարտադրվում է, որ արվեստը լինի կամ իշխանական, պալատական կցորդ, կամ էլ ընդհատակում սկիզբ առնող եւ հենց ընդհատակում էլ սպառվող մի երեւույթ: Եվ այդպիսով «վերեւի» եւ «ներքեւի» արվեստի տարածքները զրկվում են միմյանց հետ հատվելու հնարավորությունից, եւ երկուսն էլ միաժամանակ կորցնում են հասարակության վրա որեւէ ներգործություն …

կարդալ ավելին