Կինովավերագրող Հարություն Խաչատրյանը տոնեց իր ծննդյան 55-ամյակը՝ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպելով իր վերջին աշխատանքի` «Սահման» պոետիկ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Այդ ֆիլմը վերջին տարվա ընթացքում բազմաթիվ արտասահմանյան մրցանակների է արժանացել ու ճանաչում բերել հայկական կինոյի այն տեսակին, որի հիմքը դրել է աշխարհահռչակ Արտավազդ Փելեշյանը։ Իր ֆիլմում Հ.Խաչատրյանը ցուցադրել է աշխարհի մի փոքրիկ անկյունում ապրող հայ գյուղացիների կյանքը, …
կարդալ ավելինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան գրականության վերջին դասական Ջերոմ Սելինջերը, ով երկար տարիներ լուռ ու միայնակ ապրում էր Նյու Հեմփշիրում գտնվող իր պարսպապատ տանն ու հրաժարվում էր հարցազրույցներից ու ելույթներից։ Նման որոշումը գրողը ընդունել էր վաղուց, դեռ 1965 թվականին, երբ լույս աշխարհ եկան նրա ամենավառ ու խելահեղ հաջողություն ունեցող «Տարեկանի …
կարդալ ավելինԱվարտին է մոտենում «Եվրատեսիլ 2010»-ի մասնակցի ընտրության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած նախընտրական փուլի հայտերի ընդունման ժամկետը: Մինչեւ հայաստանյան մրցույթի կազմակերպիչները կամփոփեն արդյունքները եւ կհրապարակեն 10 լավագույնների անունները, ովքեր իրենց ուժերը կփորձեն հեռուստատեսային համերգի փուլում, մամուլում վաղուց շրջանառվում են հավակնորդների անունները: Ըստ «tert.am»-ի` այս տարվա «Եվրատեսիլին» Հայաստանի հավանական մասնակցի թեկնածուների շարքում առավել հաճախ հնչում է …
կարդալ ավելինՀայկական անիմացիայի պատմության մեջ առաջին անգամ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվել։ Դա փաստ է, որն ինքնին արդեն չափազանց ուրախալի է: Սակայն պարզ է նաեւ, որ այդ ուրախությունը երկար տեւել չի կարող, ու մեծ դժվարություններով ու ձգձգումներով լույս աշխարհ եկած «Սասնա ծռեր» մուլտֆիլմի ճանապարհը հաղթական չի լինի։ Այն, իհարկե, բոլոր հայաստանցիները առնվազն մեկ անգամ կդիտեն, կասեն, …
կարդալ ավելինՀայտնի է դարձել, որ Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնը՝ «CNC»-ն հայաստանյան «Մոսկվիչ», mon amour» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նախագծին իր աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով 150 հազար եվրո։ Եվ դա առավելագույն գումարն է, որով ֆրանսիական ազգային հիմնադրամը աջակցում է արտասահմանյան ֆիլմերին։ Ընդ որում՝ այդ հիմնադրամի ցանկում ներկայացված էին 63 ֆիլմեր, որոնցից գումարային աջակցություն ստացել են միայն 6-ը, այդ թվում՝ նաեւ …
կարդալ ավելինՆկարչուհի բառի հետ Թենի Վարդանյանը չի հաշտվում այնպես, ինչպես կին արվեստագետների ցուցահանդես հասկացության հետ: Ըստ նրա` կին կամ տղամարդ արվեստագետ չի լինում: «Արվեստագետը մնում է արվեստագետ»,- համոզված է Թենի Վարդանյանը, ում արվեստանոցի յուրօրինակ կոկիկությունից ու ծաղիկների առկայությունից, այնուամենայնիվ, հասկանում ես, որ այնտեղ կին է աշխատում: – 2007թ. Կահիրեում անցկացված բիենալեում Դուք ստացաք ոսկե մեդալ: Դա …
կարդալ ավելինԵրբ խոսվում է վավերագրական կինոյի մասին, հաճախ ծագում է հեղինակի սուբյեկտիվ հայացքի ու օբյեկտիվ իրականության բալանսի խնդիրը: Վավերագրական կինոյում, ինչպես նաեւ կյանքում գործում է «+1» սկզբունքը, այսինքն` իրականությանը գումարվում է դիտարկողի հայացքը: Եվ երկուսի ազնիվ լինելն էլ լավ ֆիլմի նախապայմաններ են կազմում: Երբ որեւէ ֆիլմ ես դիտում կամ հոդված ես կարդում, միշտ նայում ես, թե …
կարդալ ավելինԽխունջը «Այսպիսով, դեռեւս կանգ առնենք սրա վրա, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ այն համբերության համար, որով դուք այսօր ունկնդրեցիք ինձ»,- ավարտեց իր ելույթը Անտե Ստարչեւիչը, բերկրալի հավանության մթնոլորտում: Ծերունու հայացքը հածում էր դահլիճով մեկ, կարծես թե նա ուզում էր հիշել ներկաներից յուրաքանչյուրի դեմքը, իսկ սղագրողի ձեռքը մի հավելում արեց` «Այդ …
կարդալ ավելինԱմերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կազմկոմիտեն ընտրել է ոչ ամերիկյան կինոյի միակ անվանակարգի` «Օտարալեզու լավագույն ֆիլմի» 9 հավակնորդներին, որոնց շարքում այս անգամ էլ հայկական անուն չկա: Ընտրությունը կատարվել է տարբեր երկրներից ներկայացված 65 հայտերից, որոնց թվում էին երկու հայ ռեժիսորների` Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6» (Ռուսաստան) եւ Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը, որը Մշակույթի նախարարության ընտրությամբ պետք …
կարդալ ավելին«Սասունցի Դավիթ» էպոսի էկրանավորման համար պահանջվել է 350 մլն դրամ ու 9 տարվա աշխատանք: Սցենարը բեմադրիչ Արման Մանարյանի ձեռքում էր դեռ 1995-ից, սակայն նկարահանման աշխատանքները սկսվել են 2001-ից եւ ի վերջո ամփոփվել 2009թ., քանի որ տարեկան կարողացել են մուլտֆիլմի ընդամենը 10 րոպեանոց հատված ավարտել: 80 րոպե տեւողությամբ այս մուլտֆիլմը ներկայացնում է հայկական էպոսի «Սասունցի Դավիթ» …
կարդալ ավելինՀայաստանի պետական Կամերային նվագախմբի ընդերքում ծագող հրապարակային նամակ-բողոքները, միջմայրցամաքային ակցիաներն ու ցնցումներն ունեն մի քանի հարթություն. մի կողմից՝ խոսվում է ստեղծագործողի արժանապատիվ կերպարի մասին, իսկ մյուս կողմից` նվագախմբի գործունեությունը դիտարկվում է մարքեթինգի տեսանկյունից: Կամերային նվագախումբը երկու մասի է բաժանվել, ոմանք դեմ են նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանի «դիկտատուրային», իսկ ոմանք պաշտպանում են նրան` իրավացիորեն ընդունելով, որ …
կարդալ ավելինՍերժ Թանգյանի հայրը` Խաչատուր Թանգյանը, դեկտեմբերի 29-ին թողարկեց իր առաջին` «Ինչպես մոռանանք» ձայնասկավառակը, որտեղ ներկայացնում է իր սիրած հայկական երգերը: Պատկառելի տարիքի հասած ու միշտ իր հայ լինելը շեշտող Խաչատուր Թանգյանը նշում է, որ ձայնասկավառակի անվանումը Հայոց եղեռնի ժամանակ մեր զոհերի ու կորցրած մշակույթի նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության արտահայտումն է: Սկավառակում ընդգրկված երգերի շարքում կա …
կարդալ ավելինՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր իսկ դիմումի համաձայն: Գերատեսչությունում այլեւս չաշխատելու իր որոշումը կինոգետ, գրող Դ. Մուրադյանը բացատրել է աշխատանքային խիտ գրաֆիկով, որը թույլ չէր տալիս իրեն զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Նա նշել է, որ 60-ամյա տարեդարձը ստիպեց իրեն վերանայել իր կյանքն ու նախապատվությունը տալ ստեղծագործական աշխատանքին:
կարդալ ավելինԱմերիկյան Կինոակադեմիան հրապարակել է «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի մեջ ընդգրկված «Օսկարի» նոմինանտների ցանկը: Ինչպես եւ սպասվում էր, հայաստանյան ֆիլմ այդ ցանկում չկա: ՀՀ Մշակույթի նախարարության տարածած այն տեղեկությունը, որ մենք «Օսկարի» ենք ուղարկում Ռուբեն Գեւորգյանցի «Պատրիարքի աշունը» ֆիլմը, չէր համապատասխանում «Օսկարի» կանոնադրությանը, քանի որ այդ ֆիլմը ոչ թե խաղարկային է, այլ վավերագրական: Ընդ որում, «Օսկարի» …
կարդալ ավելինԱրվեստի ոլորտում տարատեսակ սանդղակների, հիերարխիկ կառույցների ստեղծումն անխուսափելի է, այլ կերպ հնարավոր չի լինի առաջնահերթության պատրանք ստեղծել: Արվեստը սպորտ չէ, որտեղ ամեն ինչ որոշվում է պարզ եւ անվրեպ (հաղթում է նա, ով արագ է վազում, բարձր է ցատկում կամ ուժեղ է հարվածում), արվեստը, առավել, քան որեւէ այլ դաշտ, մրցույթների, փառատոների ու մրցանակների կարիք ունի: Իսկ …
կարդալ ավելինԸստ bravo.am-ի` Երեւանում նկարահանվել է Սոսո Պավլիաշվիլիի նոր տեսահոլովակը, որում երգիչը հայկական 6/8 է երգում` ռուսերեն լեզվով: Երգը կոչվում է «ՁՏրՑ», տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: «Քանի որ երգը շատ ուրախ ու պոզիտիվ է, Comedy TV հեռուստաընկերության գեղարվեստական տնօրեն Գրիգոր Գասպարյանի հետ որոշեցինք պարզապես մարդու աչքին հաճելի, դրական տրամադրություն ապահովող դետալներով տեսահոլովակ նկարահանել` գունավոր ու …
կարդալ ավելինԵրգչուհի Էմմին եւ հայտնի պարող Միհրանը (ԱՄՆ-ում բնակվող Միհրան Կիրակոսյանը) պատրաստվում են դուետով հանդես գալ «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում: Էմմին այդ կապակցությամբ մեկնել էր Միացյալ Նահանգներ` «Եվրատեսիլին» պատրաստվելու համար: Bravo.am-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին երգչուհին վերադարձել է ԱՄՆ-ից` Ամանորը ծնողների հետ դիմավորելու համար: Այժմ սպասում է Միհրանին, որպեսզի Երեւանում ելույթ ունենան «Եվրատեսիլի» փետրվարի 14-ին …
կարդալ ավելինՆոր տարին սկսեցինք բավական տարօրինակ: Այսինքն` երկար արձակուրդով: Հունվարի առաջին 10 օրը երկիրը չէր աշխատում: Համարյա ամբողջությամբ: Եզակի բացառություններից էր Երգի պետական թատրոնը: Ամանորյա սեղաններից հոգնած հանդիսատեսին երգի թատրոնում անակնկալ էր սպասում: Այստեղ մյուզիքլի շնորհանդես էր: Հայկական մյուզիքլի շնորհանդես: Հեղինակները Անիտա Հախվերդյանն ու Արթուր Գրիգորյանն են: Դժվարանում եմ ասել, թե ինչու էր բեմելը անցկացվում ամանորյա …
կարդալ ավելինՇուրջ հինգ տասնամյակ է անցել այն օրից, ինչ Կապանում բացվեց առաջին ռեստորանը: Այն, ըստ տեղացիների, ավելի շատ նմանվում էր ճաշարանի, քան ռեստորանի: Չգիտես ինչու, ռեստորանը կոչվում էր «Սեւան» եւ ուներ սահմանափակ ճաշացուցակ: Այս մասին մինչ օրս հիշում է պարսկահայ վարպետ-խոհարար Ավետիս Ծատուրյանը: «Տեղացիներն ինձնից վիրավորվում են, երբ ասում եմ, որ իրենց սուրճ խմել սովորեցրի: Այդ …
կարդալ ավելինՀարգելի ընթերցող, որոշ ընդմիջումից հետո, կրկին վերադառնում ենք դիվանագիտական արվեստին եւ տեխնիկային, որոնք, եթե դատելու լինենք եղած արձագանքներից, «Դիվանգիտական ընթերցումներ» հոդվածաշարի հետաքրքիր թեմաներից են: Ինչպես նշում է Երեւանից մեր ընթերցող Ռ. Ղազարյանը խմբագրությանն ուղղված իր նամակում` «դրանք ուսուցողական են եւ կարող են իրավամբ մի օր դառնալ ուսանողի սեղանի գիրք»: Հնարավո՞ր է հասկանալ իրար առանց խոսելու, …
կարդալ ավելին