Ամերիկյան Կինոակադեմիան հրապարակել է «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի մեջ ընդգրկված «Օսկարի» նոմինանտների ցանկը: Ինչպես եւ սպասվում էր, հայաստանյան ֆիլմ այդ ցանկում չկա: ՀՀ Մշակույթի նախարարության տարածած այն տեղեկությունը, որ մենք «Օսկարի» ենք ուղարկում Ռուբեն Գեւորգյանցի «Պատրիարքի աշունը» ֆիլմը, չէր համապատասխանում «Օսկարի» կանոնադրությանը, քանի որ այդ ֆիլմը ոչ թե խաղարկային է, այլ վավերագրական: Ընդ որում, «Օսկարի» խիտ մրցութային ցանցով չի անցել ու «short list»-ում տեղ չի գտել նաեւ ռուսական «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը, որի ռեժիսորը Կարեն Շահնազարովն է: Արտասահմանյան կինոֆիլմերի շարքում ֆավորիտ է համարվում ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկենի «Սպիտակ ժապավեն» ֆիլմը: