Ըստ bravo.am-ի` Երեւանում նկարահանվել է Սոսո Պավլիաշվիլիի նոր տեսահոլովակը, որում երգիչը հայկական 6/8 է երգում` ռուսերեն լեզվով: Երգը կոչվում է «ՁՏրՑ», տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: «Քանի որ երգը շատ ուրախ ու պոզիտիվ է, Comedy TV հեռուստաընկերության գեղարվեստական տնօրեն Գրիգոր Գասպարյանի հետ որոշեցինք պարզապես մարդու աչքին հաճելի, դրական տրամադրություն ապահովող դետալներով տեսահոլովակ նկարահանել` գունավոր ու պարային»,- ասել է Ժոռ Մելոյանը: Ռեժիսորը պատմեց, որ նկարահանումները ջերմ եւ ուրախ մթնոլորտում են անցել: Տեսահոլովակում 4 հարս ու փեսա են պարում: Դիզայնով զբաղվել է Արամ Նիկոլյանը: Փեսաներից մեկն ու պարի բեմադրողը «Բարեկամություն» պետական անսամբլի առաջատար մենակատար եւ Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանն է: «Երաժշտությունը շատ նման է հայկականին, բայց պարը պետք է ոչ հայկական, ոչ էլ վրացական լիներ: Ժամանակակից շարժումներով պար եմ բեմադրել: Ջազ-մոդեռն ենք պարում: Երգի հետաքրքրությունն այն է, որ Սոսո Պավլիաշվիլին է երգում, 6/8 է ու ռուսերեն լեզվով»,- ասել է Արմանը: