ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր իսկ դիմումի համաձայն: Գերատեսչությունում այլեւս չաշխատելու իր որոշումը կինոգետ, գրող Դ. Մուրադյանը բացատրել է աշխատանքային խիտ գրաֆիկով, որը թույլ չէր տալիս իրեն զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Նա նշել է, որ 60-ամյա տարեդարձը ստիպեց իրեն վերանայել իր կյանքն ու նախապատվությունը տալ ստեղծագործական աշխատանքին: