Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երեկ հանդիպել են «Եվրատեսիլ 2010» մրցույթի մասնակից 39 երկրների պատվիրակությունները` ծանոթանալու մրցույթի անցկացման մանրամասներին: Իսկ վաղը տեղի կունենա վիճակահանություն, որով կորոշվի մրցույթի մասնակիցների ելույթների հաջորդականությունը: «Եվրատեսիլի» թվով 55-րդ մրցույթը տեղի է ունենալու Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` «Թելենոր Արենա» դահլիճում: «Եվրատեսիլ 2010»-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 29-ին, իսկ դրա մասնակիցները կորոշվեն մայիսի 25-ի եւ 27-ի կիսաեզրափակիչ փուլերի ժամանակ: Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը «Apricot Stone» երգը ներկայացնելու է մայիսի 27-ին: Նույն օրը հանդես են գալու նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի ներկայացուցիչները: