Ելույթների հերթականությունն այլեւս հայտնի է

14/02/2010

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլի վիճակահանությունը: 1-ինը հնչելու է «Another Story» ռոք-խմբի «Այս ձմեռ» երգը: 19-ամյա Դավիթ Աշոտյանը «Infected Dreams» երգով 5-րդը ելույթ կունենա: Նիկ Էգիբյանը 6-րդն է հանդես գալու, Եվա Ռիվասը՝ 9-րդը, Էմմին եւ Միհրանը 4-րդ համարի ներքո են հանդես գալու: 8-րդը` Ռազմիկ Ամյանը: Ազգությամբ ֆինն Մարիա Քիզիրյանը (Մարիայի ամուսինն ազգությամբ հայ է) 7-րդն է ելույթ ունենալու: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 21։30-ին Հ1-ի ուղիղ եթերում կկայանա «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլը: Համերգի օրը ժյուրիի եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի այն մասնակիցը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2010»-ին: