Նախօրեին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 27-ին: Այդ օրը Հայաստանի հետ կմրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ Շվեյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շվեդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան, Իսրայելը: Ընդհանուր առմամբ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 17 երկիր: Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակչին, ապա այստեղ մրցելու են Ռուսաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Սլովակիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Իսլանդիայի, Մոլդովայի, Մալթայի, Պորտուգալիայի, ՆՀՀ Մակեդոնիայի, Լատվիայի, Բելառուսի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի եւ Էստոնիայի մասնակիցները: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին: