Շարժվող քաղաք

05/12/2009

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Շարժական կինոթատրոն» դասախոսություն-պերֆորմանսը, որի հեղինակը քաղաքային տարածքների ճարտարապետության ու փոխակերպման թեմայով աշխատող գերմանացի արվեստագետ Ռոմանա Շմալիշն է:

«Շարժական կինոթատրոնը»՝ «Mobile Cinema»-ն, իրենից ներկայացնում է մի կոնստրուկցիա, որը միավորում է հայտնի ֆիլմերի հատվածներն ու տեղաշարժվող վայրերը: Այդ նախագծին կմասնակցի նաեւ Ռոբերտ Շլիխտը: Նախագիծը փորձ է անելու կինեմատոգրաֆիական արխիվն ու քաղաքների իրական կյանքը մի հարթության վրա դնել՝ ցույց տալով, թե որքան են համապատասխանում իրար արխիվն ու իրականությունը: Կամ էլ` հակասում: