Լենոնը` կասկադում

23/10/2009

Նոյեմբերի 7-ի երեկոյան կասկադից բարձրացող հրավառությունը կազդարարի Գաֆեսջյան արվեստի կենտրոնի բացման մասին, որի պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին: Կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու 20-րդ դարի ամենահեղինակավոր ապակեգործներից մեկի` Յարոսլավա Բրիխտովայի հետ, ով ներկա կլինի «Հայաստանի համար» ցուցահանդեսի բացմանը: Վերջինս կներառի Բրիխտովայի եւ մեկ այլ ճանաչված արվեստագետի` Ստանիսլավ Լիտովսկու աշխատանքները: Ավելի ուշ Գաֆեսջյան արվեստի կենտրոնում կհյուրընկալվեն «Բիթըլզի» 2 ականատեսները` Ջոն Լենոնի առաջին կինը` Սինթիա Լենոնը, եւ Ջորջ Հարիսոնի առաջին կինը` Փեթթի Բոյդը: Նրանք կկիսեն իրենց հիշողություններն ու կմակագրեն իրենց իսկ հեղինակած գրքերը, որոնք այդ օրը կվաճառվեն կենտրոնում: Նոյեմբերի 8-ի երեկոյան երեւանյան նորաբաց արվեստի կենտրոնի հյուրը կլինի New York Times թերթի առաջատար արվեստի քննադատ Մայքլ Կիմմելմանը, ով հանդես կգա դասախոսությամբ: