Ազնավուրը` 85 տարեկան

16/05/2009

Մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 85 տարին, ինչի առթիվ մայիսի 17-22-ը Հայաստանում կանցկացվի «Քեզ համար, Հայաստան» համերգաշարը, որին կմասնակցեն Աիդա Ազնավուր-Կառվարենցը` Ազնավուրի քույրը, Սեդա Ազնավուրը` նրա դուստրը, ֆրանսահայ երգչուհի Լիզ Սարյանը եւ վերջինիս ամուսին Տելեմակ Քավեզյանը, ով Ֆրեդերիկ Մանուկյանի հետ գլխավորում է հայաստանցի ու ֆրանսիացի երաժիշտներից կազմված նվագախումբը: Աիդա Ազնավուրը միայն մեկ անգամ է եղել Հայաստանում` 1963-ին: Սեդա Ազնավուրը 3 անգամ է եղել Հայաստանում, վերջինն՝ անցած տարի` որդուն ամուսնացնելու առթիվ: Ինչ վերաբերում է Ազնավուրի այցին, ապա նրա դուստրը երեկ ասել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կգա, բայց հաստատ կգա, գուցե՝ մինչեւ 22-ը: