Ժամանակակից «Ջրահարս»՝ Դանիայի համար

24/03/2009

Դանիայի մայրաքաղաքի խորհրդանիշը համարվող «Ջրահարս» քանդակը շուտով տեղափոխվելու է Չինաստան: Անդերսենի համանուն հեքիաթի բրոնզե հերոսուհին մասնակցելու է Շանհայի Համաշխարհային ցուցահանդեսին: Քանդակագործ Էդվարդ Էրիքսոնի «Ջրահարսը» տեղադրվելու է Կոպենհագենի ափերից բերված ջրով լի լողավազանի մեջ, ինչը պիտի ապացուցի, որ ջուրը մաքուր է ու պիտանի է լողի համար: Կոպենհագենցիները դժգոհել են իրենց սիմվոլի մեկնումի լուրն իմանալուն պես, եւ չինացի քանդակագործները որոշել են պատրաստել ու Դանիայում ժամանակավորապես տեղադրել հայտնի «Ջրահարսի» ժամանակակից մեկնությունը: Ինչպիսի՞ն կլինի ժամանակակից ջրահարսը` դեռ պարզ չէ: